https://arm.sputniknews.ru/20220613/zgushaceq-khabebaner-en-hangsti-meknvoghnerin-vostikanutjuny-hvordvorum-e-ushadir-linel-43377413.html
Զգուշացեք, խաբեբաներ են. հանգստի մեկնողներին ոստիկանությունը հորդորում է ուշադիր լինել
Զգուշացեք, խաբեբաներ են. հանգստի մեկնողներին ոստիկանությունը հորդորում է ուշադիր լինել
Sputnik Արմենիա
Ոստիկանությունը ներկայացրել է այն վտանգները, որոնք սպառնում են արտերկրում հանգստի մեկնող քաղաքացիներին: 13.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-13T18:20+0400
2022-06-13T18:20+0400
2022-06-13T19:40+0400
հհ ոստիկանություն
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
հայաստան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43384811_0:0:1001:563_1920x0_80_0_0_94f5e481644aae68de43c693f385d623.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հորդորում է հանգստի մեկնել պատրաստվող քաղաքացիներին հնարավորինս ուշադիր լինել տուրիստական գործակալությունների և դրանցից փաթեթներ ձեռք բերելու հարցում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։Գերատեսչությունը ներկայացրել է այն վտանգները, որոնք սպառնում են արտերկրում հանգստի սիրահարներին: Ոստիկանությունը շեշտում է, որ առաջին հայացքից դժվար է հստակ տարբերել, թե տուրիստական որ ընկերությունն է ազնվորեն վաստակում իր փողը, և որի առաջարկն է խայծ:Մինչև վճարում կատարելը գերատեսչությունը հորդորում է տուրիստական ընկերությունից պահանջել պայմանագիր, որտեղ պետք է մանրամասն ներկայացված լինի կազմակերպված հանգստի յուրաքանչյուր կետը, նաև մանրամասներ հյուրանոցի ու ավիատոմսի մասին։ Պայմանագիրը ստորագրելուց առաջ էլ հանգամանորեն պետք է ծանոթանալ բոլոր կետերին։Այդ գործողություններից հետո անհրաժեշտ է ստուգել ավիատոմսի կեղծ չլինելը՝ այցելելով checkmytrip.com կայք։ Հյուրանոցի վաուչերի իսկությունը ստուգելու համար է պետք է զանգել հյուրանոց և ճշտել` նշված օրերի համար ձեր անձի տվյալներով հյուրանոցի համար ամրագրվա՞ծ է։Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին կասկածելի որևէ բան նկատելիս անպայման դիմել իրավապահներին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0d/43384811_124:0:875:563_1920x0_80_0_0_dd745ca3e50e96356835fbce07f8b39b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հհ ոստիկանություն, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, հայաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Զգուշացեք, խաբեբաներ են. հանգստի մեկնողներին ոստիկանությունը հորդորում է ուշադիր լինել
18:20 13.06.2022 (Թարմացված է: 19:40 13.06.2022) Ոստիկանությունը ներկայացրել է այն վտանգները, որոնք սպառնում են արտերկրում հանգստի մեկնող քաղաքացիներին:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը հորդորում է հանգստի մեկնել պատրաստվող քաղաքացիներին հնարավորինս ուշադիր լինել տուրիստական գործակալությունների և դրանցից փաթեթներ ձեռք բերելու հարցում։ Տեղեկությունը
հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը ներկայացրել է այն վտանգները, որոնք սպառնում են արտերկրում հանգստի սիրահարներին: Ոստիկանությունը շեշտում է, որ առաջին հայացքից դժվար է հստակ տարբերել, թե տուրիստական որ ընկերությունն է ազնվորեն վաստակում իր փողը, և որի առաջարկն է խայծ:
«Թացը չորից տարբերելուն նպաստող առաջին և գլխավոր ցուցիչն ավիատոմսի և հյուրանոցի վաուչերի բացահայտ էժան գինն է: Ցավոք, բազմաթիվ են դեպքերը, երբ, կուլ տալով էժանության խայծը, մեր քաղաքացիները կորցրել են կլորիկ գումարներ»,– ասված է հաղորդագրությունում։
Մինչև վճարում կատարելը գերատեսչությունը հորդորում է տուրիստական ընկերությունից պահանջել պայմանագիր, որտեղ պետք է մանրամասն ներկայացված լինի կազմակերպված հանգստի յուրաքանչյուր կետը, նաև մանրամասներ հյուրանոցի ու ավիատոմսի մասին։ Պայմանագիրը ստորագրելուց առաջ էլ հանգամանորեն պետք է ծանոթանալ բոլոր կետերին։
Այդ գործողություններից հետո անհրաժեշտ է ստուգել ավիատոմսի կեղծ չլինելը՝ այցելելով checkmytrip.com կայք։ Հյուրանոցի վաուչերի իսկությունը ստուգելու համար է պետք է զանգել հյուրանոց և ճշտել` նշված օրերի համար ձեր անձի տվյալներով հյուրանոցի համար ամրագրվա՞ծ է։
Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին կասկածելի որևէ բան նկատելիս անպայման դիմել իրավապահներին: