00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում միջազգային համաժողով կանցկացվի գործարարների համար

© Sputnik / Pavel Ghevondyan«Buissup Conference»–ի ցուցանակներ
«Buissup Conference»–ի ցուցանակներ - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2022
«Buissup Conference»–ի ցուցանակներ
Բաժանորդագրվել
Հայ գործարարների ասոցիացիան երեք տարում հասցրել է համագործակցության կամուրջ դառնալ Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում «Buissup Global Forum» խորագրով միջոցառում կանցկացվի։ Այդ մասին հայտարարվեց այսօր Երևանում կայացած «Բիզնես. հաջորդ կայարան» թեմայով «Buissup Conference»–ի ժամանակ:
Միջոցառման կազմակերպիչը Հայ գործարարների ասոցիացիան է՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
Այսօրվա համաժողովին ավելի քան 1300 մարդ էր մասնակցում, այդ թվում՝ ՏՏ, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի ոլորտների 150 մասնագետներ Ռուսաստանից:
«Մեզ համար շատ կարևոր է, որ բիզնես կառույցների ներկայացուցիչներին չսահմանափակեն ոլորտների հարցում, որ ավելի շատ նախագծեր ընդգրկվեն ու հետագայում լավագույններից լավագույններն ընտրվեն: Մեր միջոցառումների արդյունքը լինելու է սեպտեմբերի 20-ին Հայկական բիզնես-ֆորումում ներկայացվելիք նախագծերի սեփականատերերի ու հիմնադիրների հետ ներդրումային պայմանագրերի կնքումը»,-ասաց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը:
Հայ գործարարների ասոցիացիան անցած տարվա ընթացքում 1,2 մլն դոլարի 9 նախագիծ է ֆինանսավորել, որոնցում ներգրավված են նաև Հայաստան ժամանած ռուսաստանցի մասնագետները։
«Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Տիգրան Աբովյանն իր հերթին նշեց, որ ավանդական բիզնեսն այսօր նորարարական տեխնոլոգիաների ներդրման կարիք ունի:
Նրա խոսքով՝ օդապարիկներ արձակած սերնդին փոխարինել է անօդաչու թռչող սարքեր արձակող սերունդը։
Աբովյանը նշեց, որ երիտասարդ նորարարներին նոր հաջողությունների հասնելու հարցում օգնում է ավագ սերունդը, ընդ որում` ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյահոգեբանական: Նա ավելացրեց, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նպատակն էր ստեղծել հարթակ, որտեղ կարող էին միավորվել հետաքրքիր, նորարարական գաղափարների երիտասարդ հեղինակները և արդեն կայացած գործարարները:
Միկրոսխեմաների ռուսաստանցի ստեղծողներն ուզում են Երևանում իրենց համար թիմ հավաքել
Լրահոս
0