https://arm.sputniknews.ru/20220609/vrastany-bacatrel-e-inchu-e-hrazharvel-ukrainajin-zenq-pvokhancel-43133872.html
Վրաստանը բացատրել է՝ ինչու է հրաժարվել Ուկրաինային զենք փոխանցել
Վրաստանը բացատրել է՝ ինչու է հրաժարվել Ուկրաինային զենք փոխանցել
Sputnik Արմենիա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել է իշխանություններին Ուկրաինային անբավարար աջակցելու մեջ։ 09.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-09T18:25+0400
2022-06-09T18:25+0400
2022-06-09T19:02+0400
սալոմե զուրաբիշվիլի
վրաստանի հանրապետություն
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/1019/58/10195898_0:0:3101:1745_1920x0_80_0_0_c7c1d904856036c2020e5c5daa8e4eaa.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, ելույթ ունենալով խորհրդարանում, բացատրել է, որ Թբիլիսին հրաժարվել է Ուկրաինային զենք տրամադրել, քանի որ ուզում է խուսափել նոր հակամարտությունից։«Մենք Ուկրաինային սպառազինություն չենք փոխանցում, քանի որ կարծում ենք, որ այդպիսով պաշտպանում ենք Վրաստանի քաղաքացիների շահերն ու ապահովագրում ենք Վրաստանը նոր հակամարտության վտանգից»,- ասել է Բուրչուլաձեն՝ խորհրդարանում հաշվետվությամբ հանդես գալու ժամանակ։Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել էր իշխանություններին Ուկրաինային անբավարար աջակցելու մեջ։ Նա նշել էր, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին չեն հրավիրել ելույթ ունենալ այդ երկրի խորհրդարանում, և արդյունքում Վրաստանն այն քիչ եվրոպական երկրներից է, որտեղ նրան նման հնարավորություն չեն տվել։ «Բայց չէ՞ որ դա ոչինչ չէր պահանջում, քան համընդհանուր բարոյական համերաշխություն»,- ասել է Զուրաբիշվիլին։Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
վրաստանի հանրապետություն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1019/58/10195898_137:0:2868:2048_1920x0_80_0_0_d75c226b195d78576796657392b16257.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սալոմե զուրաբիշվիլի, վրաստանի հանրապետություն, ուկրաինա
սալոմե զուրաբիշվիլի, վրաստանի հանրապետություն, ուկրաինա
Վրաստանը բացատրել է՝ ինչու է հրաժարվել Ուկրաինային զենք փոխանցել
18:25 09.06.2022 (Թարմացված է: 19:02 09.06.2022) Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել է իշխանություններին Ուկրաինային անբավարար աջակցելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, ելույթ ունենալով խորհրդարանում, բացատրել է, որ Թբիլիսին հրաժարվել է Ուկրաինային զենք տրամադրել, քանի որ ուզում է խուսափել նոր հակամարտությունից։
«Մենք Ուկրաինային սպառազինություն չենք փոխանցում, քանի որ կարծում ենք, որ այդպիսով պաշտպանում ենք Վրաստանի քաղաքացիների շահերն ու ապահովագրում ենք Վրաստանը նոր հակամարտության վտանգից»,- ասել է Բուրչուլաձեն՝ խորհրդարանում հաշվետվությամբ հանդես գալու ժամանակ։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել էր իշխանություններին Ուկրաինային անբավարար աջակցելու մեջ։ Նա նշել էր, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին չեն հրավիրել ելույթ ունենալ այդ երկրի խորհրդարանում, և արդյունքում Վրաստանն այն քիչ եվրոպական երկրներից է, որտեղ նրան նման հնարավորություն չեն տվել։ «Բայց չէ՞ որ դա ոչինչ չէր պահանջում, քան համընդհանուր բարոյական համերաշխություն»,- ասել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։