https://arm.sputniknews.ru/20220609/karavarutjuny-vatsharqi-hanec-hanrajin-kaperi-ev-teghekatvutjan-kentrvon-pvoaki-shenqy-43099375.html
Կառավարությունը վաճառքի հանեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի շենքը
Կառավարությունը վաճառքի հանեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի շենքը
Sputnik Արմենիա
Շենքը երկրորդ անգամ է մրցույթով օտարման ներկայացվում, քանի որ առաջին անգամ այն վաճառքի է դրվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։ 09.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-09T12:41+0400
2022-06-09T12:41+0400
2022-06-09T12:44+0400
հայաստան
հհ կառավարություն
շենք
վաճառք
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/32/22413201_0:0:1600:901_1920x0_80_0_0_02d189fa3e841c8d59d37c5ee4c48282.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Պետությունը վաճառքի է հանում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի շենքը, որը գտնվում է Երևանի Օրբելու փողոց 23 հասցեում։ Այն ամրացված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։Պտուղ–բանջարեղեն մթերողների սուբսիդավորման ծրագրում փոփոխություններ արվեցինՊետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերը օտարման կներկայացվեն մրցույթով՝ գնահատված արժեքի 80 տոկոսի չափով։ Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2020 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ գույքը ներկայացրել էր օտարման մրցույթով` գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չէր կայացել հայտեր չլինելու պատճառով։Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2013 թվականին։ Այն նախկին զինվորական հիվանդանոցի շենք է՝ օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։Ըստ նախագծի` գնորդները կարող են գույքի գումարը վճարել միանվագ, ինչպես նաև 5 տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կստեղծի գույքի օտարմանը ներգրավել ավելի լայն մասնակիցների շրջանակ։Հայաստանը կերկարացնի Իրանից ցեմենտի ներմուծման արգելքը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2241/32/22413201_0:0:1424:1068_1920x0_80_0_0_0b5f98877f85918710a0272edf08c373.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, շենք, վաճառք
հայաստան, հհ կառավարություն, շենք, վաճառք
Կառավարությունը վաճառքի հանեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի շենքը
12:41 09.06.2022 (Թարմացված է: 12:44 09.06.2022) Շենքը երկրորդ անգամ է մրցույթով օտարման ներկայացվում, քանի որ առաջին անգամ այն վաճառքի է դրվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Պետությունը վաճառքի է հանում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի շենքը, որը գտնվում է Երևանի Օրբելու փողոց 23 հասցեում։ Այն ամրացված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերը օտարման կներկայացվեն մրցույթով՝ գնահատված արժեքի 80 տոկոսի չափով։ Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2020 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ գույքը ներկայացրել էր օտարման մրցույթով` գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, սակայն մրցույթը չէր կայացել հայտեր չլինելու պատճառով։
«Հաշվի առնելով, որ հիմա միայն «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է գործունեություն իրականացնում նշված հասցեում՝ նախագծով սահմանվել է, որ գույքի օտարման դեպքում վերջինս ևս 6 ամիս կզբաղեցնի այդ տարածքը, ինչը հնարավորություն կստեղծի կազմակերպությանը ապահովել նոր տարածքով»,– ասված է կառավարության նախագծում։
Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2013 թվականին։ Այն նախկին զինվորական հիվանդանոցի շենք է՝ օգտագործման և սպասարկման համար առանձնացված համապատասխան հողամասով։
Ըստ նախագծի` գնորդները կարող են գույքի գումարը վճարել միանվագ, ինչպես նաև 5 տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կստեղծի գույքի օտարմանը ներգրավել ավելի լայն մասնակիցների շրջանակ։