00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի կարելի որպես ապացույց օգտագործել. Արմեն Չարչյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Չարչյան
Արմեն Չարչյան - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Արմեն Չարչյան
Բաժանորդագրվել
Պրոֆեսորի փաստաբանը նշեց, որ գործի վարույթը չի կարող իրավաչափ լինել, իսկ դրա շրջանակում կատարվող գործողությունները` օրինական և թույլատրելի։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը գործում ներկայացված ապացույցները որպես ապացույց չօգտագործելու միջնորդություն ներկայացրեց դատարանին։
Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։ Չարչյանը ներկա է նիստին։
Ալեքսանյանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` նախորդ տարվա հունիսի 20-ի որոշմամբ` «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված տեսանյութն է որպես ապացույց օգտագործվում։ Մինչդեռ, դատարանի գնահատմամբ, անհայտ աղբյուրի կողմից տրված հայտարարությունը կամ հանցագործության մասին հաղորդումը հիմք չէ անձի ազատության իրավունքը սահմանափակելու։ Դատարանի այս որոշումը չի բողոքարկվել, և ստացվում է, որ, ըստ փաստաբանի, ձայնագրությունը հրապարակած ալիքը համարվում է անհայտ աղբյուր։
«Վարույթն իրականացնող մարմինը քրգործ է հարուցել բացառապես ՀՔԾ մամուլի քարտուղարի զեկուցագրի հիման վրա։ Այսինքն` ՀՔԾ մամուլի բաժնի աշխատակիցը ՀՔԾ պետին ուղղված զեկուցագիր է կազմել ենթադրյալ հանցանք կատարելու դեպքի վերաբերյալ, որն ամբողջությամբ հիմնված է «Բաղրամյան 26»-ի տարածված տեսանյութի հիման վրա։ Սա վկայում է այն մասին, որ փաստացի քրգործ է հարուցվել ոչ օրինական տարր հանդիսացող զեկուցագրի հիման վրա»,– ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով` գործի վարույթը չի կարող իրավաչափ լինել, իսկ դրա շրջանակում կատարվող գործողությունները` օրինական և թույլատրելի։ Այսպիսով, Ալեքսանյանը միջնորդեց հաստատել քրգործով ողջ ապացույցների` որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը։
Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ հրապարակված տեսանյութը մոնտաժված է։
Գործով դատախազն առարկեց միջնորդությանը` այն անհիմն համարելով։
Նշենք, որ այսօրվա նիստում պետք է ուսումնասիրվեին գործում առկա տեսագրությունները, սակայն պարզվեց` համակարգչի հետ կապված խնդիրներ կան։ Դատավորը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվում է. հաջորդ նիստը կկայանա հուլիսի 8-ին` ժամը 15։00-ին։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին։
Լրահոս
0