Կապանի տարածաշրջանում ճանապարհ է նորոգվում, երաշխիքը` 3 տարի. ի՞նչ է դա ենթադրում
15:40 07.06.2022 (Թարմացված է: 15:44 07.06.2022)
© Photo : Facebook / Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամԿապանի տարածաշրջանում հիմնանորոգվում է Տ-8-22, (Մ-2)-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ երկարությամբ հատված
Բաժանորդագրվել
Կապանում իրականացվող հիմնանորոգումը կավարտվի այս տարվա ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Կապանի տարածաշրջանում հիմնանորոգվում է Տ-8-22, (Մ-2)-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ երկարությամբ հատված։ Տեղեկությունը հայտնում է ճանապարհային դեպարտամենտը։
Նշվում է, որ այս պահին իրականացվում են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են նաև հենապատեր, կիրականացվի ճանապարհի կահավորում, կնորոգվի նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Ծրագրով նախատեսված են նաև այլ աշխատանքներ։
© Photo : Facebook / Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամԿապանի տարածաշրջանում հիմնանորոգվում է Տ-8-22, (Մ-2)-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ երկարությամբ հատված
Կապանի տարածաշրջանում հիմնանորոգվում է Տ-8-22, (Մ-2)-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ երկարությամբ հատված
Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։
Դեպարտամենտը հայտնում է, որ հիմնանորոգումը կավարտվի այս տարվա ընթացքում։
Հավելենք, որ ըստ պայմանագրի՝ աշխատանքներն ընդունվելուց հետո 3 տարի ճանապարհահատվածը կգտնվի երաշխիքային ժամկետում։ Այսինքն` եթե այդ ընթացքում կատարված աշխատանքներում ի հայտ գան թերություններ, կապալառուն իր միջոցներով պետք է վերացնի դրանք։