https://arm.sputniknews.ru/20220606/evropacinery-gorsh-skhemaner-en-pntrelu-medvedevy-em-nor-patzhamijocneri-masin-42907836.html
Եվրոպացիները «գորշ սխեմաներ» են փնտրելու. Մեդվեդևը՝ ԵՄ նոր պատժամիջոցների մասին
Եվրոպացիները «գորշ սխեմաներ» են փնտրելու. Մեդվեդևը՝ ԵՄ նոր պատժամիջոցների մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը կարծում է, որ եվրոպացի քաղաքական գործիչներն իրենց ջանասիրությամբ կրկին ցույց են տվել, որ իրենց սեփական... 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T13:00+0400
2022-06-06T13:00+0400
2022-06-06T13:24+0400
դմիտրի մեդվեդև
ռուսաստան
եվրամիություն
նավթ
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/2171/86/21718622_0:0:3073:1728_1920x0_80_0_0_28ae5901c3b7a04441913558c0354c9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի -Sputnik. Եվրոպական պատժամիջոցները նպատակը ոչ թե Ռուսաստանն է, այլ համաշխարհային հեղափոխություն հրահրելը տնտեսության մեջ: Նման կարծիք է հայտել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների 6-րդ փաթեթի ընդունումը։Ավելի վաղ Եվրամիությունը պաշտոնական ամսագրում հրապարակել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը: Այն նաև ՌԴ-ից նավթի ներկրման վրա էմբարգոյի աստիճանական կիրառում է նախատեսում։ Արգելքը վերաբերելու է միայն ծովով մատակարարումներին, իսկ «Բարեկամություն» խողովակաշարով մատակարարվող նավթը չի ընկնում սահմանափակումների տակ։ Բացի այդ, եվրոպական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է «Սբերբանկի», «Ռոսսելխոզբանկի» և Մոսկվայի վարկային բանկի անջատումը SWIFT-ից։Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ն փուլ առ փուլ է նավթային էմբարգո մտցնում։«Անհնար է միանգամից հրաժարվել մեր նավթից։ Իրենց իսկ քաղաքացիներին ու բիզնեսը կարող են պատին դեմ տալ։ Այդ պատճառով որոշել են նախագիծը մի քանի ամսով ձգձգել՝ մատակարարումների այլընտրանքային աղբյուրներ գտնելու համար»,- նշել է քաղաքական գործիչը։ՌԴ-ի Անվտանգության խորհրդի փոխնախագահը կանխատեսում է, որ այժմ եվրոպացիները ստիպված կլինեն «աշխարհով մեկ» նույն որակի հումք փնտրել։ Ընդ որում, նրանք կբախվեն վառելիքի առանձին տեսակների դեֆիցիտի հետ, ինչպիսին է դիզելը, որն անհրաժեշտ է բեռնատարների ու գյուղատնտեսական տեխնիկայի համար:«Ու նրանք գիտեն, որ, միևնույն է, պետք է «գորշ սխեմաներ» գտնեն, որպեսզի ստանան մեր հումքը, ինչ-որ կերպ վճարեն դրա դիմաց՝ շրջանցելով սեփական հիմար պատժամիջոցները»,- վստահ է ռուս քաղաքական գործիչը:Եվս մեկ կետ՝ ռուսական նավթով տանկերների ապահովագրության արգելքը՝ երրորդ երկրներ մատակարարումները բարդացնելու համար։Մեդվեդևի կարծիքով՝ եվրոպացի քաղաքական գործիչներն իրենց ջանասիրությամբ կրկին ցույց տվեցին, որ իրենց սեփական քաղաքացիներին, իրենց բիզնեսը ոչ պակաս թշնամի են համարում, քան ռուսաստանցիներին:Մեդվեդևը հիշեցրել է նաև, որ ԵՄ-ն որոշել է անջատել «Սբերբանկը», Մոսկվայի վարկային բանկը և «Ռոսսելխոզբանկը» SWIFT-ից: Սակայն, ըստ նրա, բանկերը շարունակում են նորմալ աշխատել, ներռուսական գործողությունները SWIFT-ից կախված չեն ու իրականացվում են ստանդարտ ռեժիմով:«Տաղանդավոր եվրոպացիները կարող են նույն ոգով շարունակել՝ նոր, ինչպես հիմա ասում են, պատժամիջոցների 100500-րդ փաթեթ սահմանել։ Դատելով այն բանից, թե ինչպես են գործում սահմանափակումները և ուր է գլորվում տնտեսական իրավիճակը ԵՄ-ում անհեթեթ հակառուսական սարսափների ֆոնին, ինչ-որ բան այնպես չի ստացվել», - ամփոփել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 103-րդ օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2171/86/21718622_0:0:2731:2048_1920x0_80_0_0_cc3020714ba2165932ed908d82aee455.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի մեդվեդև, ռուսաստան, եվրամիություն, նավթ, պատժամիջոցներ
դմիտրի մեդվեդև, ռուսաստան, եվրամիություն, նավթ, պատժամիջոցներ
Եվրոպացիները «գորշ սխեմաներ» են փնտրելու. Մեդվեդևը՝ ԵՄ նոր պատժամիջոցների մասին
13:00 06.06.2022 (Թարմացված է: 13:24 06.06.2022) Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը կարծում է, որ եվրոպացի քաղաքական գործիչներն իրենց ջանասիրությամբ կրկին ցույց են տվել, որ իրենց սեփական քաղաքացիներին, իրենց բիզնեսը ոչ պակաս թշնամի են համարում, քան ռուսաստանցիներին:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի -Sputnik. Եվրոպական պատժամիջոցները նպատակը ոչ թե Ռուսաստանն է, այլ համաշխարհային հեղափոխություն հրահրելը տնտեսության մեջ: Նման կարծիք է հայտել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների 6-րդ փաթեթի ընդունումը։
Ավելի վաղ Եվրամիությունը պաշտոնական ամսագրում հրապարակել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը: Այն նաև ՌԴ-ից նավթի ներկրման վրա էմբարգոյի աստիճանական կիրառում է նախատեսում։ Արգելքը վերաբերելու է միայն ծովով մատակարարումներին, իսկ «Բարեկամություն» խողովակաշարով մատակարարվող նավթը չի ընկնում սահմանափակումների տակ։ Բացի այդ, եվրոպական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը նախատեսում է «Սբերբանկի», «Ռոսսելխոզբանկի» և Մոսկվայի վարկային բանկի անջատումը SWIFT-ից։
«Եվրահանձնաժողովը պատժամիջոցների 6-րդ փաթեթն է ընդունել, որպեսզի հիմա Ռուսաստանի տնտեսությունը, հաստատ, պատառ-պատառ անի։ Բայց, ըստ ամենայնի, նպատակը ոչ թե Ռուսաստանն է, այլ տնտեսության մեջ համաշխարհային հեղափոխություն հրահրելը։ Միայն թե, ոմանք մոռացել են, որ հեղափոխությունը խժռում է իր իսկ զավակներին»,- նշել է Մեդվեդևն իր Telegram-ալիքում։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԵՄ-ն փուլ առ փուլ է նավթային էմբարգո մտցնում։
«Անհնար է միանգամից հրաժարվել մեր նավթից։ Իրենց իսկ քաղաքացիներին ու բիզնեսը կարող են պատին դեմ տալ։ Այդ պատճառով որոշել են նախագիծը մի քանի ամսով ձգձգել՝ մատակարարումների այլընտրանքային աղբյուրներ գտնելու համար»,- նշել է քաղաքական գործիչը։
ՌԴ-ի Անվտանգության խորհրդի փոխնախագահը կանխատեսում է, որ այժմ եվրոպացիները ստիպված կլինեն «աշխարհով մեկ» նույն որակի հումք փնտրել։ Ընդ որում, նրանք կբախվեն վառելիքի առանձին տեսակների դեֆիցիտի հետ, ինչպիսին է դիզելը, որն անհրաժեշտ է բեռնատարների ու գյուղատնտեսական տեխնիկայի համար:
«Ու նրանք գիտեն, որ, միևնույն է, պետք է «գորշ սխեմաներ» գտնեն, որպեսզի ստանան մեր հումքը, ինչ-որ կերպ վճարեն դրա դիմաց՝ շրջանցելով սեփական հիմար պատժամիջոցները»,- վստահ է ռուս քաղաքական գործիչը:
Եվս մեկ կետ՝ ռուսական նավթով տանկերների ապահովագրության արգելքը՝ երրորդ երկրներ մատակարարումները բարդացնելու համար։
Մեդվեդևի կարծիքով՝ եվրոպացի քաղաքական գործիչներն իրենց ջանասիրությամբ կրկին ցույց տվեցին, որ իրենց սեփական քաղաքացիներին, իրենց բիզնեսը ոչ պակաս թշնամի են համարում, քան ռուսաստանցիներին:
«Արդյունքում ոչ ոք ոչինչ չի ստանա՝ ո՛չ մեզ մոտ, ո՛չ արտասահմանում։ Ներդրումները փոշիացան», - արձանագրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Մեդվեդևը հիշեցրել է նաև, որ ԵՄ-ն որոշել է անջատել «Սբերբանկը», Մոսկվայի վարկային բանկը և «Ռոսսելխոզբանկը» SWIFT-ից: Սակայն, ըստ նրա, բանկերը շարունակում են նորմալ աշխատել, ներռուսական գործողությունները SWIFT-ից կախված չեն ու իրականացվում են ստանդարտ ռեժիմով:
«Տաղանդավոր եվրոպացիները կարող են նույն ոգով շարունակել՝ նոր, ինչպես հիմա ասում են, պատժամիջոցների 100500-րդ փաթեթ սահմանել։ Դատելով այն բանից, թե ինչպես են գործում սահմանափակումները և ուր է գլորվում տնտեսական իրավիճակը ԵՄ-ում անհեթեթ հակառուսական սարսափների ֆոնին, ինչ-որ բան այնպես չի ստացվել», - ամփոփել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 103-րդ օրը։