https://arm.sputniknews.ru/20220606/eatm-yndhanur-bjujei-vtsharumnery-der-chen-verakangnvel-pvokhancumner-chen-katarvum-42936095.html
ԵԱՏՄ ընդհանուր բյուջեի վճարումները դեռ չեն վերականգնվել, փոխանցումներ չեն կատարվում
ԵԱՏՄ ընդհանուր բյուջեի վճարումները դեռ չեն վերականգնվել, փոխանցումներ չեն կատարվում
Sputnik Արմենիա
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ Հայաստանի մասնաբաժինը մաքսատուրքերի ընդհանուր բյուջեից 1.22 տոկոս է։ 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T17:10+0400
2022-06-06T17:10+0400
2022-06-06T17:30+0400
բյուջե
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42752586_0:0:1600:901_1920x0_80_0_0_62325cac5a39706ec0a5cfab2f41e924.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ ընդհանուր բյուջե մաքսատուրքերի վերջին փոխադարձ վճարումները կատարվել են 2022թ-ի փետրվարի վերջին։ Այսօր ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։«Արդեն 3 ամսից ավելի ժամանակ է, որ այդ վճարները կուտակվում են, և դեռևս ո՛չ մեր կողմից են փոխանցվում, ո՛չ էլ հետ են ստացվում»,- ասաց Խաչատրյանը։Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանի մասնաբաժինը մաքսատուրքերի ընդհանուր բյուջեից կազմում է 1.22 տոկոս։Հիշեցնենք` խնդիրն ի հայտ է եկել ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած լոգիստիկ բարդությունների պատճառով, որոնց հետևանքով խոչընդոտներ են առաջացել ԵԱՏՄ շրջանակներում միջպետական փոխանցումների հատվածում։ Ավելի կոնկրետ` Ռուսաստանի ու Բելառուսի դեմ սահմանված սահմանափակումները դոլարային այս փոխանցումները անհնար են դարձրել։Նշենք, որ մարտին Հայաստանին չփոխանցված գումարը շուրջ 6 մլրդ դրամ էր կազմում։ Իսկ ապրիլին դրան ավելացել է ևս շուրջ 4 մլրդ դրամ։ՀՀ ՊԵԿ նախագահն այս նվազումը մեկնաբանել է ԵԱՏՄ ընդհանուր մաքսային եկամուտների նվազմամբ։Բանն այն է, որ ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից մաքսատուրքերը, բացառությամբ ֆիզիկական անձանց վճարած մաքսատուրքերի, գանձվում են տվյալ երկրի ազգային արժույթով։ Հետո այդ գումարը վերածվում է ԱՄՆ դոլարի, փոխանցվում ԵԱՏՄ միասնական բյուջե, որտեղից բաշխվում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև` ըստ սահմանված համամասնության։Խնդիրը լուծելու համար մարտի 18-ին Մոսկվայում գումարված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում առաջարկ էր եղել անցնել մասնակիորեն ռուբլով փոխանցումների տարբերակին։ Ըստ առաջարկված տարբերակի` ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 3-ը` Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը, հնարավոր է՝ շարունակեն փոխանցել դոլարով, իսկ Բելառուսն ու Ռուսաստանը անցնեն ռուբլով փոխանցման։ Մեկ այլ տարբերակի համաձայն, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին առաջարկվել է անցնել ռուբլով փոխանցումներ կատարելուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/02/42752586_103:0:1527:1068_1920x0_80_0_0_bfe298a3d144e74a03eff6f7312c6aba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բյուջե, եվրասիական տնտեսական միություն (եատմ), մաքսատուրք
բյուջե, եվրասիական տնտեսական միություն (եատմ), մաքսատուրք
ԵԱՏՄ ընդհանուր բյուջեի վճարումները դեռ չեն վերականգնվել, փոխանցումներ չեն կատարվում
17:10 06.06.2022 (Թարմացված է: 17:30 06.06.2022) Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ Հայաստանի մասնաբաժինը մաքսատուրքերի ընդհանուր բյուջեից 1.22 տոկոս է։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԵԱՏՄ ընդհանուր բյուջե մաքսատուրքերի վերջին փոխադարձ վճարումները կատարվել են 2022թ-ի փետրվարի վերջին։ Այսօր ԱԺ-ում 2021թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Արդեն 3 ամսից ավելի ժամանակ է, որ այդ վճարները կուտակվում են, և դեռևս ո՛չ մեր կողմից են փոխանցվում, ո՛չ էլ հետ են ստացվում»,- ասաց Խաչատրյանը։
Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանի մասնաբաժինը մաքսատուրքերի ընդհանուր բյուջեից կազմում է 1.22 տոկոս։
2021թ-ի ընթացքում Հայաստանն այդ հաշվարկով ԵԱՏՄ-ից ստացել է 84 մլրդ 840 մլն դրամ, ինչը 2020թ-ից 16 մլրդ 572 մլն դրամով ավելին է։
Հիշեցնենք` խնդիրն ի հայտ է եկել ռուս-ուկրաինական ճգնաժամի հետևանքով առաջացած լոգիստիկ բարդությունների պատճառով, որոնց հետևանքով խոչընդոտներ են առաջացել ԵԱՏՄ շրջանակներում միջպետական փոխանցումների հատվածում։ Ավելի կոնկրետ` Ռուսաստանի ու Բելառուսի դեմ սահմանված սահմանափակումները դոլարային այս փոխանցումները անհնար են դարձրել։
Նշենք, որ մարտին Հայաստանին չփոխանցված գումարը շուրջ 6 մլրդ դրամ էր կազմում։ Իսկ ապրիլին դրան ավելացել է ևս շուրջ 4 մլրդ դրամ։
ՀՀ ՊԵԿ նախագահն այս նվազումը մեկնաբանել է ԵԱՏՄ ընդհանուր մաքսային եկամուտների նվազմամբ։
Կառավարության մարտի 31-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից գումարների փոխանցման հարցում տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնք առաջիկայում կշտկվեն։
Բանն այն է, որ ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, երրորդ երկրներից ներմուծվող ապրանքներից մաքսատուրքերը, բացառությամբ ֆիզիկական անձանց վճարած մաքսատուրքերի, գանձվում են տվյալ երկրի ազգային արժույթով։ Հետո այդ գումարը վերածվում է ԱՄՆ դոլարի, փոխանցվում ԵԱՏՄ միասնական բյուջե, որտեղից բաշխվում է ԵԱՏՄ անդամ երկրների միջև` ըստ սահմանված համամասնության։
Խնդիրը լուծելու համար մարտի 18-ին Մոսկվայում գումարված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում առաջարկ էր եղել անցնել մասնակիորեն ռուբլով փոխանցումների տարբերակին։ Ըստ առաջարկված տարբերակի` ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 3-ը` Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը, հնարավոր է՝ շարունակեն փոխանցել դոլարով, իսկ Բելառուսն ու Ռուսաստանը անցնեն ռուբլով փոխանցման։ Մեկ այլ տարբերակի համաձայն, ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներին առաջարկվել է անցնել ռուբլով փոխանցումներ կատարելուն։