https://arm.sputniknews.ru/20220606/bulghariaji-futbvoli-havaqakani-marzichy-vrastani-het-khaghic-hetvo-hrazharakan-e-tvel-42898657.html
Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը Վրաստանի հետ խաղից հետո հրաժարական է տվել
Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը Վրաստանի հետ խաղից հետո հրաժարական է տվել
Sputnik Արմենիա
Յասեն Պետրովը հայտարարել է, որ մնալու բարոյական իրավունք չունի։ 06.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-06T11:32+0400
2022-06-06T11:32+0400
2022-06-06T11:34+0400
բուլղարիա
ֆուտբոլ
մարզիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42896750_0:0:1765:994_1920x0_80_0_0_ee45670ae3ad923f0386f2417812ba87.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յասեն Պետրովը հրաժարական է տվել Վրաստանի հետ խաղում պարտվելուց հետո։ Տեղեկությունը հայտնում է Sportal.bg-ը։Բուլղարական Ռազգրադում Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 5:2 ջախջախիչ հաշվով: Երկու տուրից հետո Բուլղարիան մեկ միավորով 4-րդ խմբի նախավերջին տեղում է:Պետրովը Բուլղարիայի հավաքականը գլխավորեց 2021 թվականին և չկարողացավ թիմին դուրս բերել Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:Սպասվում է, որ Ջիբրալթարի (հունիսի 9) ու Վրաստանի (հունիսի 12) թիմերի հետ Ազգերի լիգայի առաջիկա երկու խաղերում հավաքականը կղեկավարի Բուլղարիայի ֆուտբոլային միության տեխնիկական տնօրեն Գեորգի Իվանովը: Որոշումը կկայացվի հունիսի 7-ին գործկոմի նիստում:Պայքար, գոլ, էմոցիաներ. Հայաստան-Իռլանդիա հանդիպումը` Sputnik Արմենիայի ֆոտոշարքում
բուլղարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42896750_69:0:1556:1115_1920x0_80_0_0_3bb9bc1e6e8adf7f7a655144cc396665.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բուլղարիա, ֆուտբոլ, մարզիչ
բուլղարիա, ֆուտբոլ, մարզիչ
Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչը Վրաստանի հետ խաղից հետո հրաժարական է տվել
11:32 06.06.2022 (Թարմացված է: 11:34 06.06.2022) Յասեն Պետրովը հայտարարել է, որ մնալու բարոյական իրավունք չունի։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յասեն Պետրովը հրաժարական է տվել Վրաստանի հետ խաղում պարտվելուց հետո։ Տեղեկությունը հայտնում է
Sportal.bg-ը։
Բուլղարական Ռազգրադում Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 5:2 ջախջախիչ հաշվով: Երկու տուրից հետո Բուլղարիան մեկ միավորով 4-րդ խմբի նախավերջին տեղում է:
«Ես մնալու բարոյական իրավունք չունեմ։ Մենք բաժանվելու ենք, ինչը միանգամայն նորմալ է։ Պատասխանատվությունը ես եմ կրում։ Հուսով եմ, որ կգա մեկ ուրիշը, ով կկարողանա ավելի լավ մոտիվացնել տղաներին։ Սա իմ վերջին հանդիպումն էր։ Հուսով եմ՝ հաջորդ հանդիպումներում տղաները լավ խաղ կցուցադրեն», - ասել է մարզիչը։
Պետրովը Բուլղարիայի հավաքականը գլխավորեց 2021 թվականին և չկարողացավ թիմին դուրս բերել Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:
Սպասվում է, որ Ջիբրալթարի (հունիսի 9) ու Վրաստանի (հունիսի 12) թիմերի հետ Ազգերի լիգայի առաջիկա երկու խաղերում հավաքականը կղեկավարի Բուլղարիայի ֆուտբոլային միության տեխնիկական տնօրեն Գեորգի Իվանովը: Որոշումը կկայացվի հունիսի 7-ին գործկոմի նիստում: