00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսուհետ Թուրքիային պիտի Թյուրքիյե ասենք. ինչու են պետությունները փոխում իրենց անունները

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցՌոդրիգո Դուտերտե
Ռոդրիգո Դուտերտե - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2022
Ռոդրիգո Դուտերտե. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Այսուհետ ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերում Թուրքիայի փոխարեն կգրվի Թյուրքիյե, սակայն պետության անվանափոխումը տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են բացատրում։
Ռեջեփ Էրդողանը, օրինակ, պնդում է. «Թուրք ժողովրդի մշակույթը, քաղաքակրթությունը և արժեքներն ամենից լավ արտահայտում է Թյուրքիյե բառը»։ Մինչդեռ թուրքական առաջատար հեռուստակայաններից մեկը խոստովանում է, որ «turkey» բառն անգլերեն նշանակում է հնդկահավ, որն ամերիկացիներն ավանդաբար պատրաստում են Գոհաբանության օրը, Ծննդյան տոներին և Ամանորին։ Իսկ ԲիԲիՍի-ն ավելացնում է, որ ըստ Քեմբրիջի բառարանի՝ այդ բառը նաև նշանակում է հիմար, ապիկար կամ անհաջողակ։ Դե ինչպե՞ս չհրաժարվես նման «անհաջող» անվանումից։
​Թեև ՄԱԿ-ը առանց որևէ առարկության ընդունել է Թուրքիայի նոր անունը, բուն Թուրքիայում կարծիքները հակասական են՝ ոմանք ողջունում են իրենց երկրի վերանվանումը, մյուսները հաստատ համոզված են, որ Ռեջեփ Էրդողանը, որին իր կուսակցությունը անցած շաբաթվա վերջին պաշտոնապես առաջադրել է որպես նախագահի թեկնածու հաջորդ տարվա հունիսին կայանալիք ընտրություններում, պարզապես ցանկանում է շեղել քաղաքացիների ուշադրությունը տնտեսական ճգնաժամից։ Ի դեպ, վերջին մոտ 100 տարվա ընթացքում այդ երկրի անունը փոխվում է արդեն երկրորդ անգամ՝ Օսմանյան կայսրություն, Թուրքիա և վերջապես Թյուրքիյե։ ​
Այսուհետ Թուրքիային պիտի Թյուրքիյե ասենք. ինչու են պետությունները փոխում իրենց անունները
Արտառոց որևէ բան, իհարկե, չկա, պարզապես զարմանալի է, թե որքան արագ կատարվեց ամեն ինչ. անցած շաբաթ ՄԱԿ-ը ստացավ Թուրքիայի պաշտոնական հայցը և անմիջապես էլ բավարարեց այն։ Այնինչ, մեր մյուս հարևանը՝ Վրաստանը, ունենալով շատ ավելի պատկառելի փաստարկներ, ոչ մի կերպ չի կարողանում հասնել իր նպատակին։ Միջազգային ասպարեզում, ինչպես հայտնի է, Վրաստանին ասում են Ջորջիա, իսկ հենց այդպես է կոչվում ամերիկյան նահանգներից մեկը։ Բայց ամենից շատ վրացիներին զայրացնում է, որ ռուսերեն իրենց երկիրն անվանում են Գրուզիա։ Ինչո′ւ հենց Գրուզիա՝ բացատրությունները բազմազան են, բայց դրանցից ոչ մեկը Վրաստանում չեն ընդունում։ Փաստորեն, մինչև հիմա միայն Լիտվան է Վրաստանը պաշտոնապես անվանում Սաքարթվելո։
​Հիշում եք երևի, որ մի ժամանակ մեր նախկին վարչապետներից մեկն էլ առաջարկում էր Հայաստանն անվանել Արմենիա։ Ճիշտ նույն կերպ Նուրսուլթան Նազարբաևն էր ասում՝ եկե′ք Ղազախստանն անվանենք Ղազախ յելի՝ ղազախների երկիր։ Ու թեև ոչ Հայաստանում, ոչ էլ Ղազախստանում այդպես էլ անվանափոխություն չիրականացվեց, վերջին մեկ դարի ընթացքում աշխարհի տասնյակ երկրներ ձեռք բերեցին նոր անուններ։ Ընդ որում, հաճախ՝ շատ գեղեցիկ անուններ։
Օրինակ, դեռ 40 տարի առաջ Աֆրիկայում կար մի երկիր, որը կոչվում էր այնտեղով հոսող գետի անունով՝ Վերին Վոլտա։ Ինչպե՞ս է այն կոչվում հիմա։ Այո′, շատ ճիշտ եք՝ Բուրկինա Ֆասո, ինչը նշանակում է Ազնիվ մարդկանց երկիր։ ​Շատ պետություններ իրենց անունը փոխեցին, որպեսզի հրաժարվեն այն հիշողություններից, որոնք կապված են գաղութատիրական անցյալի հետ։ Օրինակ, Նիդեռլանդյան Գվիանան դարձավ Սուրինամ, Ֆրանսիական Սուդանը դարձավ Մալի, Բելգիական Կոնգոն դարձավ Կոնգոյի Հանրապետություն և այլն։
Իսկ հնարավո՞ր է արդյոք ստիպել որևէ պետության փոխել իր անունը։ Հնարավոր է, եթե համապատասխան լծակներ ունես։ Երկար ժամանակ Հունաստանը համոզում էր Մակեդոնիային հրաժարվել այդ անունից։ Բայց ի վերջո, վճռորոշ դեր խաղաց մի փաստարկ՝ ուզո՞ւմ եք դառնալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, հարցրին հույները մակեդոնացիներին, ուրեմն փոխե′ք ձեր երկրի անունը, թե չէ՝ մենք դեմ ենք քվեարկելու։ Եվ Մակեդոնիան դարձավ Հյուսիսային Մակեդոնիա։ ​
Հելսինկի - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
ՆԱՏՕ ուզում է մտնել Ֆինլանդիան, որը ժամանակին Ռուսաստանի մաս էր
Միշտ չէ, որ երկիրն անվանափոխելու՝ իշխանությունների ջանքերը արդյունք են տալիս։ Ֆիլիպինների հեռացող նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որը հայտնի է իր կոշտ հայտարարություններով և կոպիտ արտահայտություններով, մի անգամ ասել է. «Մեր երկրի անունը ժամանակին որոշել է Մագելանը, որի ճանապարհորդությունը ֆինանսավորել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպը։ Հենց թագավորին վարձահատույց լինելու համար էլ այդ ապուշը՝ Մագելանը, մեր երկիրը կոչել է թագավորի անունով։ Հետո այդ Ֆիլիպի սրիկա հայրենակիցները 400 տարի շարունակ մեզ սպանել, բռնաբարել և զրկել են ազատությունից։ Ոչինչ, կգա մի օր և մենք կձերբազատվենք այդ անպիտանների թողած ժառանգությունից»։
Դե ինչ, Դուտերտեին գոնե մինչև այժմ այդպես էլ չհաջողվեց կյանքի կոչել իր երկրի անունը փոխելու նվիրական երազանքը, իսկ նրա նախագահական լիազորություններն ավարտվում են այս ամսվա վերջին։ ​
Լրահոս
0