00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ ուզում է մտնել Ֆինլանդիան, որը ժամանակին Ռուսաստանի մաս էր

© Photo : Unsplash / Tapio HaajaՀելսինկի
Հելսինկի - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Բաժանորդագրվել
​Եկեք անկեղծ լինենք։ Այն երկու պետությունները, որոնք ուզում են մտնել ՆԱՏՕ, բավական անսովոր պատմություն ունեն։ Որքան էլ զարմանալի է, ժամանակին հենց Շվեդիայից է Ֆինլանդիան անցել Ռուսաստանի տիրապետության տակ։
ՆԱՏՕ ուզում է մտնել Ֆինլանդիան, որը ժամանակին Ռուսաստանի մաս էր
Փաստն այն է, որ 200 տարի առաջ Ֆինլանդիան պատկանում էր Շվեդիային, բայց հետո վերածվել էր ռուսաստանյան նահանգի։ Ուրույն նահանգ էր՝ սեփական պառլամենտով և ազգային տարադրամով։
Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Արագածոտնի մարզն ունենա իր Ազգային ժողովը և սեփական փողը։ ​Այսինքն, Ֆինլանդիան Ռուսաստանի բոլոր նահանգներից ամենաազատն ու ամենաինքնուրույնն էր։ Եվ նման իրավիճակը շարունակվեց ավելի քան 100 տարի՝ մինչև 1917 թվականը, երբ Ֆինլանդիան անկախություն հռչակեց։ Սկզբում Ֆինլանդիայի և Ռուսաստանի հարաբերություններն անամպ էին։
Դրանից ոչ ոք չի շահի. ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի, եթե Ֆինլանդիան ու Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին
Դրա վկայությունն է թեկուզ այս դրվագը. 1809 թվականին Ռուսաստանի թագավոր Ալեքսանդր Առաջինը ելույթ ունեցավ Ֆինլանդիայի Սեյմում և հայտարարեց. «Ես խոստացել եմ պաշտպանել ձեր հիմնարար իրավունքները և կկատարեմ խոստումս»։​
Հաջորդ օրը տեղի ունեցավ երդմնակալության արարողությունը, և Ալեքսանդր առաջինը ստացավ Ֆինլանդիայի մեծ իշխանի տիտղոսը։ Բայց երանելի ժամանակները սկսվեցին Ալեքսանդր Երկրորդի օրոք։ Բուն Ֆինլանդիային միացվեց, այսպես կոչված, «Հին Ֆինլանդիան», որը Ռուսաստանն իրեն էր միացրել 1721 թվականի պայմանագրով։
Ֆինլանդիայում հավաքվող հարկերը օգտագործվում էին բացառապես Ֆինլանդիայի կարիքների համար։ Նահանգը ղեկավարվում էր միայն տեղական իշխանության օրենքներով։ Ֆինները ծառայում էին առանձին ստորաբաժանումներում և չէին մասնակցում նահանգի սահմաններից դուրս ծավալվող ռազմական գործողություններին։ Հելսինկիում տեղադրվեց Ալեքսանդր Երկրորդի արձանը։​
Շարքային ֆինները չէին էլ զգում, որ ռուսահպատակ են։ Ռուսական մեծ համայնք Ֆինլանդիայում գոյություն չունի, մյուս կողմից` ֆիններն էլ իրենց պատմական հայրենիքից դուրս գրեթե չեն ապրում։ Ավելին, ոչ մի հայտնի ֆինն գործիչ ռուսաստանյան պատմությունում չկա։ Բազմաթիվ մասնագետների կարծիքով` հենց այն ժամանակ, երբ Ֆինլանդիան անջատվեց Շվեդիայից, ձևավորվեց ֆինների ազգային գիտակցությունը։​
Բայց իշխանության եկավ նահանգապետ Նիկոլայ Բոբրիկովը, և ամեն ինչ փոխվեց։ Նա սկսեց ռուսականացումը, գրագրությունը ռուսերեն դարձրեց, սահմանափակեց Սեյմի և տեղական մարմինների իրավունքները, սկսեց աշխատանքից ազատել անցանկալի չինովնիկներին, ստիպեց ֆիններին ծառայել ընդհանուր բանակում, պատժել անհնազանդներին։ Եվ տեղի ունեցավ այն, ինչ կարելի էր սպասել՝ 1904 թվականին նահանգապետ Բոբրիկովը սպանվեց ֆիննական Սենատում։​
Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը. Էրդողան
Հիմա ՆԱՏՕ-ին են ուզում անդամակցել թե′ Ֆինլանդիան, թե′ Շվեդիան։ Ճիշտ է, դեռ մարտի 8-ին՝ մինչև ռազմական գործողությունների սկսվելը, Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը դեմ էր արտահայտվում ՆԱՏՕ-ին անդամակցությանը, բայց հետագայում նրա դիրքորոշումը կտրուկ փոխվեց։ Ֆինլանդիան և Շվեդիան, իհարկե, ընդհանուր առմամբ, ուզում են մտնել ՆԱՏՕ, բայց կան մարդիկ, որոնք ասում են՝ իսկ արժե՞ արդյոք հրաժարվել խաղաղասեր պետության կարգավիճակից և միջամտել այլ երկրների առճակատմանը։​
Իհարկե, ֆինների և շվեդների մեծ մասը կողմ է, որ իրենց երկրները անդամակցեն ՆԱՏՕ-ին։ Իրողությունն այն է, որ նախապատերազմական ժամանակաշրջանի համեմատ ՆԱՏՕ-ին միանալու կողմնակիցների թիվն աճել է երկուսուկես անգամ. եթե հունվարին անդամակցությանն աջակցում էր ֆինների մոտ մեկ-երրորդը, ապա մայիսին՝արդեն գրեթե երեք-քառորդը։
Մի կողմից` ֆինները, որոնք ապրում են Ռուսաստանի սահմանին, ուրախ են՝անվտանգության լրացուցիչ երաշխիքներ են ստացել, քանզի որոշ բնակավայրեր Ռուսաստանից ընդամենը 200 մետր հեռավորության վրա են։ Մյուս կողմից` այդ նույն սահմանին գործում են առևտրի մոտ 20 կենտրոններ, որոնք նախատեսված են ռուսաստանցիների համար։ Օրինակ, Ֆինլանդիայի բնակիչ Մուհամեդը ապրում է սահմանամերձ Լապենրանտե քաղաքում և ունի խանութ, որի հաճախորդների 99 տոկոսը ռուսաստանցիներ էին։
Ժոզեպ Բորելը ողջունել է ՆԱՏՕ-ին միանալու՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի մտադրությունը
Ճիշտ է, հիմա նրանց քանակը կտրուկ կրճատվել է, բայց Մուհամեդը համոզված է, որ երբ ռազմական գործողություններն Ուկրաինայում ավարտվեն, ամեն ինչ կշտկվի։
«Հույս ունեմ, որ մարդկային մակարդակով ոչինչ չի փոխվի։ Շարքային քաղաքացին՝ թե′ ֆիննը, թե′ ռուսը, շատ էլ չեն հետաքրքրվում՝ կմտնե՞նք մենք ՆԱՏՕ, թե՞ չենք մտնի։ Մարդկանց կյանքում դա բացարձակ ոչինչ չի փոխի»։
ՆԱՏՕ-ի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Լրահոս
0