00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական դրամի ամրապնդումը կկործանի արտահանումը. գործարարներն ահազանգում են

© Sputnik / Alex ShlamovԲեռնատարներ
Բեռնատարներ - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Բաժանորդագրվել
Գործարարները կարծում են, որ պետությունն անհրաժեշտության դեպքում պետք է ներդրումներ կատարի առաջնահերթ ոլորտներում և օգնի հայկական արտադրանքին պահպանել մրցունակությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայ արտահանողները կորուստներ են կրում ազգային արժույթի փոխարժեքի ամրապնդման պատճառով, և շուտով նրանք լուրջ խնդիրների առջև կարող են կանգնել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է «Արարատի Աբրիկոն» ոգելից խմիչքների գործարանի տնօրեն Կարեն Խաչիկյանը։
© Sputnik / Aram NersesyanԿարեն Խաչիկյան
Директор завода алкогольных напитков “Араратский Абрикон” Карен Хачикян на пресс-конференции (3 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Կարեն Խաչիկյան
Խաչիկյանի հաշվարկներով` վերջին ամսվա ընթացքում դրամն արժևորվել է մոտ 15%-ով։ Նրա համար հասկանալի չեն դրա պատճառները, քանի որ երկրում վերջին ամսվա ընթացքում տնտեսական ակտիվությունն այդքան էլ չի աճել, բացի այդ, երկիր այդքան շատ արժույթ չի մտել, որ դրամի փոխարժեքն էապես բարձրանա։
Գործարարը չի բացառում, որ արժևորումը արհեստածին է, և ազգային արժույթի փոխարժեքը կարելի է կայունացնել։

«Օրինակ, մեկ դոլարի դիմաց 520 դրամի դեպքում մենք դեռ կարող էինք շահույթ ստանալ` վաճառելով ապրանքը 500 դրամ ինքնարժեքով։ Այժմ նույն ինքարժեքով ապրանքը մենք ստիպված ենք վաճառել 430 դրամով կամ բարձրացնել գինը։ Դա նշանակում է, որ մեր ապրանքները շուտով չեն կարողանա մրցակցել այլ երկրների արտադրանքի հետ»,- պարզաբանել է նա։

Բացի այդ, արտահանողները ստիպված կլինեն շահութահարկ վճարել, թեև վնասներ են կրում։ Բանն այն է, որ հաշիվ-ապրանքագրերում նշվում է ապրանքի արժութային արժեքը, իսկ դրամի փոխարժեքը հաշվի չի առնվում, և փաստաթղթերով ստացվում է, որ գործարարները շահույթ են ստանում, ինչն իրականում այդպես չէ։
Գործարարը չի բացառում, որ ընկերություններից մի քանիսը ստիպված կլինեն կրճատել աշխատատեղերն ու ծախսերը։ Նրա խոսքով` գործարարները դեռ պետական մարմիններին կամ ԿԲ չեն դիմել, սակայն հույս ունեն, որ խնդիրը շուտով կլուծվի։

«Բացառապես մեր բոլոր արտահանողները վնասներ են կրում։ Եթե այդ գործընթացը չդադարի, հայկական արտադրանքը ոչ մրցունակ կդառնա, և շուկաներում դրան կփոխարինեն Ղազախստանից, Ուզբեկստանից արտահանվող ապրանքները»,- նախազգուշացրեց Խաչիկյանը։

«ԱրմԲազալտ» ընկերության հիմնադիր Սոկրատ Գրիգորյանն իր հերթին պատմեց, որ դեռ 2014 թվականին է վնաս կրել և գրեթե զրկվում էր գործարանից՝ արժույթների անկայուն փոխարժեքի պատճառով։
© Sputnik / Aram NersesyanՍոկրատ Գրիգորյան
Основатель компании “АрмБазальт” Сократ Григорян на пресс-конференции (3 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2022
Սոկրատ Գրիգորյան
Մասնավորապես, նա Ռուսաստան բազալտե մանրաթել էր արտահանում, և ռուբլու արժեզրկման հետևանքով ստիպված եղավ պարտքեր կուտակել։ Հետագայում հաջողվեց աստիճանաբար վերականգնել գործարանի աշխատանքը, բայց միջազգային շուկայում նոր արտադրողներ հայտնվեցին, որոնք կարող են դուրս մղել հայկական արտադրանքը։

«Մենք ևս վնաս ենք կրում, քանի որ ապրանքը Եվրոպա ենք արտահանում։ Մեր գործընկերները հաճախ անլուրջ են համարում գների բարձրացումը՝ ազգային արժույթի արժևորման պատճառով։ Ակնկալում ենք, որ պետությունը կկայունացնի իրավիճակը, և արտահանողները կշարունակեն աշխատել, ինչը նպաստում է հայկական տնտեսության զարգացմանը»,- նշեց Գրիգորյանը։

Ընկերության ղեկավարը կարծում է, որ 1-3%-ի մակարդակում փոխարժեքի տատանումներն ընդունելի են, սակայն ներկայիս 15% ցուցանիշն էապես ազդում է արտահանման վրա, և անհրաժեշտ է արագ կերպով արձագանքել իրավիճակին։
Գրիգորյանը կարծում է, որ պետությունն անհրաժեշտության դեպքում պետք է ներդրումներ կատարի առաջնահերթ ոլորտներում և հայկական արտադրանքին օգնի պահպանել մրցունակությունը։
Լրահոս
0