https://arm.sputniknews.ru/20220602/nakhagahi-ajcelutjuny-orakarg-chi-pvokhum-kam-inch-tvec-khachaturjani-tbilisii-ajcy-42711249.html
Նախագահի այցելությունը «օրակարգ չի փոխում», կամ ի՞նչ տվեց Խաչատուրյանի Թբիլիսիի այցը
Նախագահի այցելությունը «օրակարգ չի փոխում», կամ ի՞նչ տվեց Խաչատուրյանի Թբիլիսիի այցը
Sputnik Արմենիա
Նախագահ Վահագն Խաչատրյանը չի խախտել վերջին տարիների ավանդույթը և առաջին անգամ պաշտոնական այցով հարևան Վրաստան է գնացել։ Հայաստանի նախագահը հույս ունի, որ իր... 02.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-02T08:55+0400
2022-06-02T08:55+0400
2022-06-02T08:55+0400
թբիլիսի
վրաստանի հանրապետություն
հայաստան
վահագն խաչատուրյան
սալոմե զուրաբիշվիլի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1f/42657319_0:0:1280:721_1920x0_80_0_0_5b5c6ab8b66d516468afc7dc4f4fca60.jpg
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի առաջին պաշտոնական այցը Վրաստան ճանաչողական էր, այն արարողակարգային բնույթ էր կրում։ Թբիլիսիում կայացած հանդիպումները հայ-վրացական հարաբերությունների այս փուլում քիչ բան կփոխեն, սակայն որոշ սուր անկյուններ, այնուամենայնիվ, կարող են հարթել։ Դրա մասին է վկայում նաև Խաչատուրյանի հայտարարությունը, որում նա հստակ հասկացրել է, որ երկու երկրների պաշտոնատար անձանց միջև տաբու թեմաներ և քննարկումների սահմանափակումներ չկան։Այնպես է ստացվել, որ վերջին չորս տարիներին Հայաստանի բարձրագույն ղեկավարության առաջին պաշտոնական այցերը Վրաստան են լինում։ Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է, որ Խաչատուրյանը, որն իշխող թիմի համախոհն է, առաջին հերթին մեկնել է հարևան երկիր։ Դրանով Երևանը Թբիլիսիին կրկին հասկացրեց, որ երկու երկրների հարաբերությունները վեր են տարածաշրջանային գործընթացներից, և արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել։Փաստացի ի՞նչ են քննարկելԵրկու կողմից հնչած հայտարարություններում ոչ մի արտառոց բան չկա։ Կողմերը քննարկել են ընթացիկ օրակարգը, ծրագրերն ու պայմանավորվել մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնման մասին:Նախագահների լիազորությունները խորհրդարանական հանրապետություններում փաստացի սահմանափակ են, սակայն գործնականում նրանք կարող են նպաստել արտաքին շփումների ակտիվացմանը։ Համապատասխանաբար, Հայաստանի նախագահը, այսպես ասած, «օրակարգ չի փոխում երկկողմ հարաբերություններում»։ Բայց Խաչատուրյանը կոնկրետ նպատակով էր Թբիլիսի այցելել։ Մասնավորապես, նախագահն ընթացիկ խնդիրների շուրջ առարկայական քննարկում է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:Իր սպասելիքներն ու մտավախություններն է հնչեցրել նաև վրացական կողմը։ Մասնավորապես, հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Թբիլիսին կարևորում է տարածաշրջանի կայունությունը, որն ուղղակիորեն կախված է հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքներից: Վրաստանը կրկին առաջարկել է իր աջակցությունը՝ անդրադառնալով «Հարավային Կովկասում խաղաղ բարիդրացիության նախաձեռնությանը»:Ակնհայտ է, որ Վրաստանում գիտակցում են Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում, հատկապես` 44-օրյա պատերազմից հետո։ 2020 թվականի աշնան իրադարձությունների հետևանքները բացահայտեցին հարևան հանրապետությունում առկա ֆոբիաները, որոնք ավելի հստակ դրսևորվեցին Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարության ուժեղացման և տարածաշրջանային հանգույցի կարգավիճակի` Բաքվի հայտի ֆոնին: Վրաստանում հասկանում են, որ տարածաշրջանում անվտանգության ռիսկերը միայն միասին կարելի է նվազագույնի հասցնել։ Իսկ Վրաստանը առանց Հայաստանի չի կարող հասնել տարածաշրջանում կարևոր խաղացողի կարգավիճակի:Դեմ առ դեմ քննարկումՆախագահը երկիր է ներկայացնում և որոշակի իրավիճակներում նույնիսկ «մրցավար» է հանդես է գալիս։ «Ստորջրյա խութերը» քննարկելու համար էլ Խաչատուրյանը գործուղման է ուղարկվել։Միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի նախագահը քննարկել է Վրաստանի նոր դեսպանի նշանակման հարցը։ Գեորգի Սագանելիձեի դիվանագիտական առաքելության ժամկետը լրանալուց հետո Հայաստանում Վրաստանի դեսպանի տեղը թափուր է մնում (Վրաստանում ներքաղաքական անցուդարձի պատճառով - խմբ.):Նախագահի հետ Վրաստան է գործուղվել նաև բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Տրամաբանական է, որ Թբիլիսիում քննարկվել են ոչ միայն ենթակառուցվածքային նախագծերը, այլև Երևանի համար կարևոր մի նախագիծ` Սև ծովի տակով նոր ինտերնետ-մալուխի անցկացման ծրագիրը:Նշենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման նախագծի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը հայտնել էր, որ կամուրջը նախնական տվյալներով կգործարկվի հուլիսի կեսերին: Ներկայումս շինարարական աշխատանքների 99%–ն արվել է։Սոֆիայում կայացած հանդիպումից հետո Երևանի համար կարևոր էր ստանալ Թբիլիսիի աջակցությունը «Պարսից ծոց – Սև ծով» տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Վրաստան կատարել է մայիսի 30-ից 31-ը։ Վերջին անգամ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Թբիլիսի էր այցելել 2021 թվականի ապրիլին: 2019 թվականի մարտին Հայաստանում էր գտնվում վրացական պատվիրակությունը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորությամբ։Հայաստանի ու Վրաստանի միջև գիտական համագործակցության մեծ պոտենցիալ կա. ՀՀ նախագահ
թբիլիսի
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/21/16362141_541:177:1138:773_100x100_80_0_0_24c2193fa5ee2df0d2197d0f6f3a314e.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/21/16362141_541:177:1138:773_100x100_80_0_0_24c2193fa5ee2df0d2197d0f6f3a314e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1f/42657319_33:0:1153:840_1920x0_80_0_0_41aaa2d45880e64e4c5969861760f3c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/21/16362141_541:177:1138:773_100x100_80_0_0_24c2193fa5ee2df0d2197d0f6f3a314e.jpg
թբիլիսի, վրաստանի հանրապետություն, հայաստան, վահագն խաչատուրյան, սալոմե զուրաբիշվիլի
թբիլիսի, վրաստանի հանրապետություն, հայաստան, վահագն խաչատուրյան, սալոմե զուրաբիշվիլի
Նախագահի այցելությունը «օրակարգ չի փոխում», կամ ի՞նչ տվեց Խաչատուրյանի Թբիլիսիի այցը
Նախագահ Վահագն Խաչատրյանը չի խախտել վերջին տարիների ավանդույթը և առաջին անգամ պաշտոնական այցով հարևան Վրաստան է գնացել։ Հայաստանի նախագահը հույս ունի, որ իր ուղևորությունը դրական կազդի երկկողմ կապերի վրա։ Sputnik Արմենիան փորձել է հասկանալ` արդյո՞ք դա այդպես է։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի առաջին պաշտոնական այցը Վրաստան ճանաչողական էր, այն արարողակարգային բնույթ էր կրում։ Թբիլիսիում կայացած հանդիպումները հայ-վրացական հարաբերությունների այս փուլում քիչ բան կփոխեն, սակայն որոշ սուր անկյուններ, այնուամենայնիվ, կարող են հարթել։ Դրա մասին է վկայում նաև Խաչատուրյանի հայտարարությունը, որում նա հստակ հասկացրել է, որ երկու երկրների պաշտոնատար անձանց միջև տաբու թեմաներ և քննարկումների սահմանափակումներ չկան։
Այնպես է ստացվել, որ վերջին չորս տարիներին Հայաստանի բարձրագույն ղեկավարության առաջին պաշտոնական այցերը Վրաստան են լինում։ Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է, որ Խաչատուրյանը, որն իշխող թիմի համախոհն է, առաջին հերթին մեկնել է հարևան երկիր։ Դրանով Երևանը Թբիլիսիին կրկին հասկացրեց, որ երկու երկրների հարաբերությունները վեր են տարածաշրջանային գործընթացներից, և արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ տեղի չեն ունեցել։
Երկու կողմից հնչած հայտարարություններում ոչ մի արտառոց բան չկա։ Կողմերը քննարկել են ընթացիկ օրակարգը, ծրագրերն ու պայմանավորվել մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնման մասին:
Նախագահների լիազորությունները խորհրդարանական հանրապետություններում փաստացի սահմանափակ են, սակայն գործնականում նրանք կարող են նպաստել արտաքին շփումների ակտիվացմանը։ Համապատասխանաբար, Հայաստանի նախագահը, այսպես ասած, «օրակարգ չի փոխում երկկողմ հարաբերություններում»։ Բայց Խաչատուրյանը կոնկրետ նպատակով էր Թբիլիսի այցելել։ Մասնավորապես, նախագահն ընթացիկ խնդիրների շուրջ առարկայական քննարկում է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Հայաստանի նախագահը մատնանշել է հետաքրքրությունների շրջանակը ու ևս մեկ անգամ գործընկերներին տեղեկացրել է տարածաշրջանում նոր իրողությունների վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին: Արագ լուծում պահանջող հարցերի թվում է Վրաստանի տարածքում հայկական բեռնատարների հետ կապված իրավիճակը։ Խաչատուրյանի այցի առաջին իսկ օրը գործընթացը շարժվեց մեռյալ կետից. բեռնատարները կարողացան Վրաստանի սահմանից ՌԴ դուրս գալ։ Այստեղ հարկ է ընդգծել նաև Վրաստանում Հայաստանի դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի առանձնահատուկ դերը խնդրի լուծման գործում։
Իր սպասելիքներն ու մտավախություններն է հնչեցրել նաև վրացական կողմը։ Մասնավորապես, հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ Թբիլիսին կարևորում է տարածաշրջանի կայունությունը, որն ուղղակիորեն կախված է հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքներից: Վրաստանը կրկին առաջարկել է իր աջակցությունը՝ անդրադառնալով «Հարավային Կովկասում խաղաղ բարիդրացիության նախաձեռնությանը»:
Ակնհայտ է, որ Վրաստանում գիտակցում են Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում, հատկապես` 44-օրյա պատերազմից հետո։ 2020 թվականի աշնան իրադարձությունների հետևանքները բացահայտեցին հարևան հանրապետությունում առկա ֆոբիաները, որոնք ավելի հստակ դրսևորվեցին Հարավային Կովկասում Թուրքիայի դերակատարության ուժեղացման և տարածաշրջանային հանգույցի կարգավիճակի` Բաքվի հայտի ֆոնին: Վրաստանում հասկանում են, որ տարածաշրջանում անվտանգության ռիսկերը միայն միասին կարելի է նվազագույնի հասցնել։ Իսկ Վրաստանը առանց Հայաստանի չի կարող հասնել տարածաշրջանում կարևոր խաղացողի կարգավիճակի:
Նախագահը երկիր է ներկայացնում և որոշակի իրավիճակներում նույնիսկ «մրցավար» է հանդես է գալիս։ «Ստորջրյա խութերը» քննարկելու համար էլ Խաչատուրյանը գործուղման է ուղարկվել։
Միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի նախագահը քննարկել է Վրաստանի նոր դեսպանի նշանակման հարցը։ Գեորգի Սագանելիձեի դիվանագիտական առաքելության ժամկետը լրանալուց հետո Հայաստանում Վրաստանի դեսպանի տեղը թափուր է մնում (Վրաստանում ներքաղաքական անցուդարձի պատճառով - խմբ.):
Նախագահի հետ Վրաստան է գործուղվել նաև բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Տրամաբանական է, որ Թբիլիսիում քննարկվել են ոչ միայն ենթակառուցվածքային նախագծերը, այլև Երևանի համար կարևոր մի նախագիծ` Սև ծովի տակով նոր ինտերնետ-մալուխի անցկացման ծրագիրը:
Այս թեման գերատեսչության օրակարգում էր դեռ Վահագն Խաչատուրյանի` նախարար եղած ժամանակներից։ Հայկական կողմը շարունակում է բանակցությունները վրացի գործընկերների հետ։ Վրաստանի համաձայնության դեպքում նախագիծը, հայ-վրացական «Բարեկամության կամրջի» պես, համատեղ կլինի, ինչպես նաև թույլ կտա ապահովել երկու երկրների ինտերնետի անվտանգությունն ու անկախությունը Բաքվից։
Նշենք, որ ավելի վաղ
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման նախագծի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը հայտնել էր, որ կամուրջը նախնական տվյալներով կգործարկվի հուլիսի կեսերին: Ներկայումս շինարարական աշխատանքների 99%–ն արվել է։
Սոֆիայում կայացած հանդիպումից հետո Երևանի համար կարևոր էր ստանալ Թբիլիսիի աջակցությունը «Պարսից ծոց – Սև ծով» տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։
Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Վրաստան կատարել է մայիսի 30-ից 31-ը։ Վերջին անգամ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով Թբիլիսի էր այցելել 2021 թվականի ապրիլին: 2019 թվականի մարտին Հայաստանում էր գտնվում վրացական պատվիրակությունը՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորությամբ։