https://arm.sputniknews.ru/20220601/mijadepery-khangarum-en--gvortsyntacnerin-sanvosjany-adrbejani-het-banakcutjunneri-masin-42683466.html
Միջադեպերը խանգարում են գործընթացներին. Սանոսյանը` Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
Միջադեպերը խանգարում են գործընթացներին. Սանոսյանը` Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով`Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը բավական լավ է անցել։ 01.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-01T13:29+0400
2022-06-01T13:29+0400
2022-06-01T13:44+0400
հայաստան
սահման
ադրբեջան
գնել սանոսյան
զինծառայող
մահ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/1d/36999830_0:44:1600:944_1920x0_80_0_0_ad2d08638e6ba572bf1ff81a48da35a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է բավական լավ, կառուցողական մթնոլորտում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:Հարցին, թե ինչպես է հանդիպումը անցել կառուցողական մթնոլորտում, եթե դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին հայ զինծառայող է զոհվել, Սանոսյանն արձագանքեց, որ Ադրբեջանի կողմից նման վարքագիծը դատապարտելի է։«Այո, սահմանին գրանցվող միջադեպերը խանգարում են նման գործընթացներին, և շատ դատապարտելի է, որ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի հետևանքով զինծառայողները կարող են զոհվել»,–ասաց նա:Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։Մայիսի 28-ին` ժամը 10:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։Հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը, որի կյանքը փրկել չէր հաջողվել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/1d/36999830_108:0:1493:1039_1920x0_80_0_0_bb015f74699336018a7612200f322808.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սահման, ադրբեջան, գնել սանոսյան , զինծառայող, մահ
հայաստան, սահման, ադրբեջան, գնել սանոսյան , զինծառայող, մահ
Միջադեպերը խանգարում են գործընթացներին. Սանոսյանը` Ադրբեջանի հետ բանակցությունների մասին
13:29 01.06.2022 (Թարմացված է: 13:44 01.06.2022) Նախարարի խոսքով`Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը բավական լավ է անցել։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է բավական լավ, կառուցողական մթնոլորտում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Այնտեղ, որտեղ հանդիպումը տեղի է ունեցել, կառուցողական, նորմալ, մասնագիտական քննարկում է եղել։ Առաջին հանդիպման համար բավականին կարևոր հարցեր բարձրացվել են, աշխատանքի որոշակի օրակարգ է սահմանվել։ Այդ առումով դրական ենք գնահատում», - նշեց նա։
Հարցին, թե ինչպես է հանդիպումը անցել կառուցողական մթնոլորտում, եթե դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին հայ զինծառայող է զոհվել, Սանոսյանն արձագանքեց, որ Ադրբեջանի կողմից նման վարքագիծը դատապարտելի է։
«Այո, սահմանին գրանցվող միջադեպերը խանգարում են նման գործընթացներին, և շատ դատապարտելի է, որ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի հետևանքով զինծառայողները կարող են զոհվել»,–ասաց նա:
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին
տեղի էր ունեցել Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
Մայիսի 28-ին` ժամը 10:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը, որի
կյանքը փրկել չէր հաջողվել։