00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քիսինջերն ընդդեմ Սորոսի. ռեալիստներն ընդդեմ գլոբալիստների

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցՀենրի Քիսինջեր
Հենրի Քիսինջեր - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2022
Բաժանորդագրվել
Վաղն իր 99-ամյակը բոլորող Հենրի Քիսինջերին և 91-ամյա Ջորջ Սորոսին վաղուց արդեն դասել են Հին Կտակարանի ժամանակակից մարգարեների շարքին, սակայն արևմտյան աշխարհը նրանցից, ոչ թե սեփական արատների քննադատություն է ակնկալում, այլ հիվանդությունների դեմ պայքարի դեղատոմս, հիվանդությունների, որոնք տանջում են անգլոսաքսոնների` ավարտին չհասցրած գլոբալ նախագծին։ Կամ եթե ոչ դեղատոմս, ապա գոնե հիվանդության հստակ ախտորոշում։ Եվ քանի որ Արևմուտքն այժմ Ռուսաստանի «մոլուցքով» է տառապում, պետք է հասկանալ՝ ինչ անել այդ հիվանդության դեմ և ինչպես այն կանխարգելել։

Պյոտր Ակոպով

Դավոսում տեղի ունեցած համաժողովի ժամանակ երկու «իմաստունները» ուրվագծել են Ռուսաստանի հանդեպ ատլանտյան վերնախավի երկու հիմնական մոտեցումները։ Դրանք սկզբունքորեն տարբեր են, թեպետ մեկ ընդհանուր գիծ ունեն, բայց այդ մասին կխոսենք ամենավերջում։
Սորոսի տեսակետը բավականին հստակ է.
«Ներխուժումը թերևս երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ էր, և մեր քաղաքակրթությունը կարող է դրա արդյունքում կործանվել։ Մեր քաղաքակրթությունը փրկելու լավագույն և միակ տարբերակը` հնարավորինս շուտ Պուտինին հաղթելն է»։
Այսինքն, պուտինյան Ռուսաստանը հիտլերյան Գերմանիայի նման սպառնում է արևմտյան քաղաքակրթությանը, և նրան հաղթել է պետք։ Ընդ որում ցանկացած գնով. երբ Սորոսը ասում է, որ «մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները` հնարավորինս արագ վերջ դնելու համար պատերազմին», նա նկատի ունի հենց Ռուսաստանի պարտությունը, այլ ոչ թե խաղաղ բանակցությունները.
«Սակայն հրադադարի հասնել հնարավոր չէ, քանի որ նրան (Պուտինին – հեղինակ) վստահել չի կարելի»։
Սորոսը պարզապես կրկնում է անգլոսաքսոնական վերնախավի՝ արմատական տրամադրություններ ունեցող հատվածիխոսքերը (իսկ նրա հետ համակարծիք է Վարշավան, որը հորդորում է վերջ դնել ռուսական աշխարհի գոյությանը), և դեռ նրան հաջողվում է այդ մոտեցումը փաթաթել եվրոպական վերնախավի մի մասի վզին, որը այդ ամենի հետ մեկտեղ քաջ գիտակցում է. իրենց Ռուսաստանի դեմ անգլոսաքսոնական խաղի պատանդ են դարձրել, բայց բոլորովին մտադիր չեն ամեն ինչ զոհել` հանուն նրա պարտության։ Նրանց և անգլոսաքսոնների շրջանում ռեալիստների տեսակետն էլ հենց արտահայտում է Հենրի Քիսինջերը։
«Ռուսաստանն արդեն 400 տարի է՝ Եվրոպայի զգալի մասն է, և եվրոպական քաղաքականության վրա այդ ընթացքում հիմնականում ազդում էր այն, թե ինչպես է Եվրոպան գնահատում Ռուսաստանի դերը։ Երբեմն որպես դիտորդ, բայց մի շարք դեպքերում՝ որպես երաշխիք կամ գործիք, որի օգնությամբ կարելի է վերականգնել եվրոպական հավասարակշռությունը։ Ներկայիս քաղաքականությունը պետք է հաշվի առնի, որ այդ դերը կարևոր է վերականգնել, որպեսզի Ռուսաստանին չդրդեն Չինաստանի հետ մշտական միության»։
Այդ պատճառով Քիսինջերն ասում է, որ անհրաժեշտ է վերադառնալ 2014 թվականի իր առաջարկին, որը նա ձևակերպել էր արդեն Ղրիմից և Դոնբասից հետո.
«Կատարյալ ելք կլիներ Ուկրաինայից չեզոք պետություն ստեղծելը, կամուրջ՝ Ռուսաստանի և Եվրոպայի միջև, բաժանարար գիծ»։ Նա հայտարարել էր, որ նման հնարավորություն «այսօր գոյություն չունի, բայց այն հնարավոր է դիտարկել որպես վերջնական նպատակ»։
«Խաղաղության վերաբերյալ բանակցությունների պետք է սկսել շարժվել առաջիկա երկու ամսվա ընթացքում`պատերազմի արդյունքներն ամփոփելու համար։ Անել դա, նախքան այն ցնցումների և լարվածության կհանգեցնի, որոնք գնալով էլ ավելի դժվար կլինի հաղթահարել, հատկապես Եվրոպայի հետ Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի հավանական հարաբերությունների հարցում։ Կատարյալ հանգուցալուծման դեպքում, բաժանարար գիծը պետք է վերադարձնի նախկին ստատուս–քվոն։
Կարծում եմ, որ Լեհաստանի սահմաններից դուրս պատերազմի մեջ մտնելը (Արևմուտքի – հեղինակ) կհանգեցնի նրան, որ այն կվերածվի ոչ թե Ուկրաինայի ազատության համար պատերազմի, որը մեծ համախմբվածությամբ նախաձեռնել էր ՆԱՏՕ–ն, այլ ընդդեմ Ռուսաստանի»։
Այստեղ կարևորն այն չէ, որ Քիսինջերը խաղադրույք չի կատարում Ռուսաստանի պարտության վրա, հորդորելով բանակցել, այլ այն, թե ինչով է նա առաջնորդվում։ Եթե Սորոսի համար սկզբունքային է գլոբալիզացիայի ապագան, որը նա նկարագրում է որպես երկու միմյանց հակասող (բաց` Արևմուտք, և փակ` Ռուսաստան և Չինաստան, հասարակության) համակարգերի կռիվ, ապա Քիսինջերի համար կարևոր է աշխարհակարգում Արևմուտքի առանցքային դերի պահպանումը։ Ավելի համեստ, բայց իրատեսական նպատակ է։
Այդ իսկ պատճառով, եթե Սորոսը խոսում է «լուսավոր ապագայի» (և հանուն այդ ապագայի Ռուսաստանի հետ պայքարում ունեցած զոհերի) մասին, ապա Քիսինջերը խոսում է անցյալի մասին` հիշեցնելով Եվրոպայի քաղաքականության մեջ Ռուսաստանի 400-ամյա դերի և ուժերի եվրոպական հավասարակշռության մասին, նշելով, որ չի կարելի Մոսկվային «հրել» դեպի Պեկինը` դա շահավետ չէ հենց նույն Արևմուտքի համար։
Արևմուտքը փորձում է ՌԴ ռազմավարական շահերի գոտում վերադասավորումներ անել. միջազգայնագետ
Այսինքն, եթե Սորոսի համար Պուտինն ու Սին միանշանակ թշնամիներ են և արդեն իսկ դաշնակիցներ («Այսօր Չինաստանն ու Ռուսաստանը առավել մեծ վտանգ են ներկայացնում բաց հասարակության համար»), ապա Քիսինջերի համար ամեն ինչ դեռ պարզ չէ։ Նրա համար այդ երկրները հակակշիռներ են, և նա չի ցանկանում հավատալ, որ Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն արդեն վաղուց կախված չեն Արևմուտքի ռազմավարությունից։ Լիովին բացատրելի համառություն է ռազմավարի համար, ով կես դար առաջ ամերիկացիների համար ձեռնտու կոմբինացիա էր խաղարկում` Մոսկվա–Վաշինգտոն––Պեկին եռանկյունում (որի իրական նախաձեռնողը թեպետ Չինաստանն էր, սակայն այդ մասին չեն սիրում հիշել)։
Այս ամենի հետ մեկտեղ Քիսինջերի տեսակետն առավել իրատեսական է, քան Սորոսինը, քանի որ Արևմուտքն այդքան ուժ չունի Ռուսաստանին հաղթելու համար (ոչ այն պատճառով, որ ավելի թույլ է, այլ այն, որ տարբեր խաղադրույքներ ունենք)։ Այո, նրան Չինաստանից պոկել հնարավոր չէ (դա Մոսկվայի և Պեկինի գիտակցված ռազմավարական ընտրությունն է, որը պայմանավորված է հենց արևմտյան նախագծին դիմակայելու անհրաժեշտությամբ), սակայն Եվրոպայի և Ռուսաստանի միջև լիարժեք խզում թույլ չտալը լրիվ իրատեսական է։ Եվ դա ատլանտյան ռեալիստների համար կարևոր է, քանի որ համապատասխանում է բուն Արևմուտքի շահերին. նոր, հետարևմտյան աշխարհում այն այլևս հեգեմոն չի լինի, այլ ընդամենը՝ խաղացողներից ամենաուժեղը։ Ընդ որում այնպիսի, որ կկարողանա որոշակի ժամանակ համաշխարհային համակարգի գործունեությունն ապահովել հին ագլոսաքսոնական կանոնների համաձայն։
Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
Ռուսաստանի գոյությունն ինքնին նյարդայնացնում է Արևմուտքին. Պեսկով
Սա է Քիսինջերի պարզունակ ծրագիրը, բացի այդ, նա հույս ունի, որ Չինաստանն ու ԱՄՆ–ն դեռ կարող են խուսափել բաց առճակատման հասնելուց։ Ծրագրի խնդիրն այն է (առանց դրա իրատեսական լինելը գնահատելու), որ ատլանտյան արմատականները, ովքեր համոզված են, որ ուժերը կբավականացնեն և Ռուսաստանին ու Չինաստանին զսպելու և գլոբալիզացիայի հաղթական երթին հասնելու համար, Քիսինջերի մոտեցումը բացարձակ անընդունելի է և պարտվողական։ Նախկին պետքարտուղարի արտահայտություններին ոչ միայն Կիևում են արձագանքում որպես «դավոսյան պանիկյորի» խոսքեր, նույն կարծիքին է նաև անրդազգային ատլանտյան վերնախավերի զգալի մասը։
Եվ սա ևս մեկ անգամ վկայում է այն խորը աշխարհայացքային ճգնաժամի մասին, որում նրանք գտնվում են, և իրականությունը չճանաչելու ցանկությունը միայն դրա հետևանք է։ Այստեղից էլ բխում են ոչ իրատեսական նպատակներն ու գործողությունները, որոնք էլ ավելի են վատթարացնում սեփական դրությունը։ Մոսկվայի պարտության վրա խաղադրույք կատարելը Արևմուտքի ամենածանր սխալն է։
Միևնույն ժամանակ Քիսինջերի ծրագիրն էլ չի կարելի անգլոսաքսոնների համար հաջող համարել, քանի որ, Սորոսի նման, նա էլ է թերագնահատում Ռուսաստանին (թող որ ավելի քիչ) և չի հասկանում մեր նպատակները։
Չեզոք Ուկրաինան արդեն չի կարող փոխզիջումների առարկա լինել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այդ մասին պետք էր խոսել ոչ թե մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը, այլ մինչև 2014 թվականի փետրվար, նախքան Յանուկովիչին գահընկեց անելն ու Եվրամայդանի հաղթանակը։ Հանուն արդարության պետք է նշել, որ Քիսինջերն իր առաջարկը հնչեցրել էր նաև 10-15 տարի առաջ, սակայն այն ժամանակ Արևմուտքում շատ–շատերն արդեն Ուկրաինան պոտենցիալ իրենցն էին համարում։
Այժմ որևէ չեզոքության մասին անգամ խոսք լինել չի կարող, քանի որ Ռուսաստանը վերադարձնում է իր պատմական ամբողջականությունը, և Ուկրաինայի խնդիրը դառնում է մեր ժողովրդի ներքին գործը։
Արևմուտքը կարող է փորձել ամեն գնով խանգարել մեզ, ձգձգել այդ գործընթացը, սակայն վաղ թե ուշ ստիպված կլինի հաշտվել իրականության հետ և ընդունել անխուսափելին. Եվրոպայի և ռուսական աշխարհի սահմանները վերանայելու հերթական փորձը տապալվեց ճիշտ այնպես, ինչպես և նախորդ բոլոր անգամները։
Լրահոս
0