https://arm.sputniknews.ru/20220531/makrvony-hajtararel-e-vor-em-n-minchev-tareverj-rusakan-navti-artahanumy-kkrtshati-92vov-42663761.html
Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն մինչև տարեվերջ ռուսական նավթի արտահանումը կկրճատի 92%–ով
Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն մինչև տարեվերջ ռուսական նավթի արտահանումը կկրճատի 92%–ով
Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատմական է անվանել։ 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T18:46+0400
2022-05-31T18:46+0400
2022-05-31T18:47+0400
եվրամիություն
ռուսաստան
էմանուել մակրոն
նավթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/07/38420979_0:0:2987:1680_1920x0_80_0_0_7ff9f1695091024c6c6ca8bfd63bd4d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ԵՄ-ն մինչև տարեվերջ ռուսական նավթի արտահանումը կկրճատի 92%–ով։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։Նշենք, որ ԵՄ երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը մասնավորապես, ռուսական նավթի ներմուծման մասնակի արգելք, SWIFT-ից «Սբերբանկի» անջատում, ՌԴ երեք պետական ալիքների հեռարձակման արգելք, ինչպես նաև անհատական սահմանափակումներ է ներառում:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 97-րդ օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/07/38420979_0:0:2731:2048_1920x0_80_0_0_d0776407fbf22d614f762c3d50b30850.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, ռուսաստան, էմանուել մակրոն, նավթ
եվրամիություն, ռուսաստան, էմանուել մակրոն, նավթ
Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ-ն մինչև տարեվերջ ռուսական նավթի արտահանումը կկրճատի 92%–ով
18:46 31.05.2022 (Թարմացված է: 18:47 31.05.2022) Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատմական է անվանել։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ԵՄ-ն մինչև տարեվերջ ռուսական նավթի արտահանումը կկրճատի 92%–ով։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ պայմանավորվածություն ունենք։ Նրանք պետք է մեզ օգնեն մինչև տարեվերջ ռուսական նավթի օգտագործումը կրճատել 92%–ով։ ՌԴ–ի դեմ պատժամիջոցների այս նոր փաթեթը պատմական է։ Մենք որոշել ենք որքան հնարավոր է շուտ ազատվել ռուսական նավթի կախվածությունից»,– ասել Է Մակրոնը։
Նշենք, որ ԵՄ երկրները
համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը մասնավորապես, ռուսական նավթի ներմուծման մասնակի արգելք, SWIFT-ից «Սբերբանկի» անջատում, ՌԴ երեք պետական ալիքների հեռարձակման արգելք, ինչպես նաև անհատական սահմանափակումներ է ներառում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 97-րդ օրը։