00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ ռուս-ուկրաինական բանակցություններում Թուրքիայից բացի այլ միջնորդ չի հայտնվում

Թուրքիան ձգտելով ՌԴ և Ուկրաինայի միջև միջնորդ լինել, իր խնդիրներն է լուծում․ փորձագետ
Բաժանորդագրվել
«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունները՝ ռուս-ուկրաինական բանակցությունների և Սև ծովում անվտանգության միջանցքի մասին։
Ուկրաինական ճգնաժամի առաջին օրից Թուրքիան փորձում է միջնորդի դեր ստանձնել. արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններն այդ ձգտումների հերթական դրսևորումն են։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարություններին։
«Թուրքիան երկու քարի արանքում էր՝ մի կողմից որպես ՆԱՏՕ–ի անդամ խուսափել Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման գնալուց, մյուս կողմից՝ դաշնակցային պարտավորությունները։ Դրա համար էլ ընտրեց միջնորդի դերակատարումը»,- ասաց Մխիթարյանը։
Չավուշօղլուն հայտարարել էր, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը հունիսի 8-ին կմեկնի Անկարա՝ Սև ծովում անվտանգության միջանցք բացելու հարցը քննարկելու նպատակով։ Հարցին՝ արդյոք Թուրքիային այլընտրանք երկիր այս հարցում կարող է լինել, թե ոչ, Մխիթարյանը նշեց՝ այս կոնտեքստում ասելիքը Թուրքիայինն է, խնդիրը Մոնտրյոյի կոնվենցիայի հետ է կապված։
Հայաստանի տեսանկյունից, Մխիթարյանի խոսքով, կարևոր է, որ գտնվի Անկարային այլընտրանք երկիր, որպեսզի Թուրքիայի դերը նորից չբարձրանա, բայց Ռուսաստանի շահերի տեսանկյունից այսօր Թուրքիայի կեցվածքը բավական ձեռնտու է։
«Ի սկզբանե խնդիր էր դրված հնարավորինս պահպանել Թուրքիայի կիսաչեզոք կեցվածքն այս հարցի հետ կապված։ Ռուսաստանի քաղաքականությունը կառուցվում է շահերը համադրելու և Թուրքիային այդ կիսաչեզոք կեցվածքում պահելու ուղղությամբ»,- ասաց փորձագետը։
Մխիթարյանի խոսքով՝ Մոսկվայում, բնականաբար, փորձում են այլընտրանք գտնել, որ այդ բանակցային գործընթացի դերն ամբողջությամբ Թուրքիային չտրվի, ու դրա օրինակներից մեկը հենց Բելառուսում իրականացված բանակցություններն են։
Հետաձգել ենք ՆԱՏՕ-ի զորավարժությունները․ Չավուշօղլուն` Թուրքիայի միջնորդական դերի մասին
Փորձագետը չբացառեց՝ Թուրքիան կարող է անվտանգության միջանցքը ծառայեցնել միմիայն իր շահերին ու, օրինակ, փորձի անվտանգության միջանցքի ցանկացած այլ գործառույթ կասեցնել։
«Ցանկացած սցենար հավանական է, հետագա գործընթացները միայն թույլ կտան որոշակի վերլուծություն անել իրավիճակի շուրջ»,- ասաց Մխիթարյանը։
Մյուս կողմից, նրա խոսքով, այս ամենը Թուրքիայի վաղուց որդեգրած քաղաքականությունն է՝ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև խուսանավելով իր դերն ու նշանակությունը բարձրացնել, սակայն այնպես չէ, որ Թուրքիայի դիրքերը հիմա բարվոք են․ Արևմուտքի կողմից նա բավական լուրջ ճնշման տակ է, մի կողմից փորձում է դեպի Ռուսաստան ինչ-որ քայլ անելով փորձել Արևմուտքից մի բան պոկել, և հակառակը՝ երբ կշեռքի նժարը փոխվում է ու ծանրությունը հակառակ կողմին է անցնում, փոխում են իրենց քաղաքականությունը։
«Սա երկար ժամանակ փորձված քաղաքական մոդել է, որ Անկարան վաղուց կիրառում է»,- ասաց Մխիթարյանը։
Փորձագետը նաև ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ Չավուշօղլուի այսօրվա հայտարարություններին նախորդել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Նրա կարծիքով՝ Թուրքիան փորձում է թե՛ հայ-թուրքական հարաբերություններում, թե՛ ընդհանրապես տարածաշրջանային զարգացումների բոլոր հարցերում ներգրավել Ադրբեջանին։ Այստեղ, իհարկե, ըստ փորձագետի, հիմքում կրկին Անկարայի շահերն են ընկած։
Ռուսաստանի հետ նավթագազային խաղերը Եվրոպային փակուղի են մտցրել
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել էր, որ Ստամբուլի բանակցություններից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական շփումները կարծես փակուղի են մտել։ Նրա խոսքով, սակայն, նորից միտում է նկատվում վերադառնալու բանակցային սեղանի շուրջ։
Բացի այդ, հունիսի 8-ին սպասվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության այցն Անկարա՝ Սև ծովում անվտանգության միջանցքի քննարկման համար։
Ռուսական պատվիրակության կազմում նաև զինվորականներ են լինելու։
Լրահոս
0