https://arm.sputniknews.ru/20220531/aveli-shat-mardik-en-vnasvatsqner-stacel-mipy-nerkajacrel-e-mshtaditarkman-ardjunqnery-42647306.html
Ավելի շատ մարդիկ են վնասվածքներ ստացել. ՄԻՊ-ը ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները
Ավելի շատ մարդիկ են վնասվածքներ ստացել. ՄԻՊ-ը ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները
Sputnik Արմենիա
Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ոստիկանության ծառայողները ֆիզիկական ուժ են գործադրել ոչ միայն ցուցարարների, այլև ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ։ 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T13:33+0400
2022-05-31T13:33+0400
2022-05-31T13:50+0400
հայաստան
հհ միպ
բողոքի ակցիա
ցուցարար
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1e/42608863_0:15:1601:915_1920x0_80_0_0_2e3090ecdee51e3c48edbc4cd1bf6ba1.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ` մայիսի 30-ին, այցելել է Երևանում ոստիկանության 6 բաժիններ և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերել շուրջ 100 անձանց։ Տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։Արձանագրվել է, որ ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս մի շարք դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է ակնհայտ անհամաչափ և անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։Եղել են դեպքեր, երբ ոստիկանները կիրառել են կոպիտ ֆիզիկական ուժ այն դեպքում, երբ անձը փաստացի գտնվել է ոստիկանության ծառայողի ձեռքերում, ընդ որում` նախորդ օրերի համեմատությամբ ակնհայտորեն ավելի շատ են եղել այն անձինք, որոնք արգելանքի վերցնելու ընթացքում ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ՝ կապտուկներից և տարբեր քերծվածքներից սկսած մինչև կոտրվածքներ։Քաղաքացիները բարձրացրել են ոստիկանության ծառայողների կողմից իրենց գլխի շրջանում տարբեր ինտենսիվության հարվածներ ստացած լինելու հարցը։Միևնույն ժամանակ, ՄԻՊ-ն արձանագրել է ոստիկանության ծառայողներին հավաքի մասնակիցների կողմից հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր, ինչը ևս խստորեն դատապարտելի է և հակաօրինական։Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել նաև ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ, այդ թվում՝ հագուստը վնասելով, հրելով, «խեղդող» հնարքի կիրառմամբ և այլն։Պաշտպանն անթույլատրելի է համարում նման պարագայում պատգամավորի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումըԱրագ արձագանքման այցերի ընթացքում բերման ենթարկված որոշ անձանց կողմից բարձրացվել է հատուկ միջոցի (ձեռնաշղթաների) կիրառմամբ անձանց բերման ենթարկելու իրավաչափության հարցը։Պաշտպանը հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները պետք է յուրաքանչյուր դեպքում արգելանքի վերցնելիս տեղեկացնեն անձին իրեն արգելանքի վերցնելու պատճառը, նրան ներկայացնեն իր նվազագույն իրավունքները և երաշխավորեն դրանց անխոչընդոտ իրացումը։Արձանագրված բոլոր դեպքերով ՄԻՊ-ը դիմելու է իրավասու մարմիններին՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց ընթացքին։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։Մայիսի 30-ին կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիայի ժամանակ ցուցարարների ու ոստիկանների միջև 2 անգամ բախում և հրմշտոց եղավ։ Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ավելի քան 100 քաղաքացու են տարել ոստիկանություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1e/42608863_23:0:1446:1067_1920x0_80_0_0_943b4b2724caa2564138e149d16f3d34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ միպ, բողոքի ակցիա, ցուցարար, ոստիկան
հայաստան, հհ միպ, բողոքի ակցիա, ցուցարար, ոստիկան
Ավելի շատ մարդիկ են վնասվածքներ ստացել. ՄԻՊ-ը ներկայացրել է մշտադիտարկման արդյունքները
13:33 31.05.2022 (Թարմացված է: 13:50 31.05.2022) Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ոստիկանության ծառայողները ֆիզիկական ուժ են գործադրել ոչ միայն ցուցարարների, այլև ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը երեկ` մայիսի 30-ին, այցելել է Երևանում ոստիկանության 6 բաժիններ և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերել շուրջ 100 անձանց։ Տեղեկացնում է
ՄԻՊ գրասենյակը։
Արձանագրվել է, որ ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս մի շարք դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է ակնհայտ անհամաչափ և անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։
Եղել են դեպքեր, երբ ոստիկանները կիրառել են կոպիտ ֆիզիկական ուժ այն դեպքում, երբ անձը փաստացի գտնվել է ոստիկանության ծառայողի ձեռքերում, ընդ որում` նախորդ օրերի համեմատությամբ ակնհայտորեն ավելի շատ են եղել այն անձինք, որոնք արգելանքի վերցնելու ընթացքում ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ՝ կապտուկներից և տարբեր քերծվածքներից սկսած մինչև կոտրվածքներ։
Քաղաքացիները բարձրացրել են ոստիկանության ծառայողների կողմից իրենց գլխի շրջանում տարբեր ինտենսիվության հարվածներ ստացած լինելու հարցը։
Միևնույն ժամանակ, ՄԻՊ-ն արձանագրել է ոստիկանության ծառայողներին հավաքի մասնակիցների կողմից հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր, ինչը ևս խստորեն դատապարտելի է և հակաօրինական։
Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել նաև ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ, այդ թվում՝ հագուստը վնասելով, հրելով, «խեղդող» հնարքի կիրառմամբ և այլն։
Պաշտպանն անթույլատրելի է համարում նման պարագայում պատգամավորի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը
Արագ արձագանքման այցերի ընթացքում բերման ենթարկված որոշ անձանց կողմից բարձրացվել է հատուկ միջոցի (ձեռնաշղթաների) կիրառմամբ անձանց բերման ենթարկելու իրավաչափության հարցը։
«Տվյալ դեպքում, երբ հավաքի խաղաղ ընթացքն էականորեն վտանգված էր՝ նկատի ունենալով հավաքի մասնակիցների կողմից պահպանվող պետական հաստատության շենքը գրոհելու ակնհայտ գործողություններով, ոստիկանության կողմից հատուկ միջոցի (ձեռնաշղթաների) կիրառությունն առերևույթ հիմնավոր էր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանը հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները պետք է յուրաքանչյուր դեպքում արգելանքի վերցնելիս տեղեկացնեն անձին իրեն արգելանքի վերցնելու պատճառը, նրան ներկայացնեն իր նվազագույն իրավունքները և երաշխավորեն դրանց անխոչընդոտ իրացումը։
Արձանագրված բոլոր դեպքերով ՄԻՊ-ը դիմելու է իրավասու մարմիններին՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց ընթացքին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Մայիսի 30-ին կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիայի ժամանակ ցուցարարների ու ոստիկանների միջև 2 անգամ բախում և հրմշտոց եղավ։ Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։