https://arm.sputniknews.ru/20220531/1-2-tarum-hnaravvor-che-lutsel-bvolvor-khndirnery-sargjany-banakum-mahvan-depqeri-masin-42664295.html
«1-2 տարում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները». Սարգսյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին
«1-2 տարում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները». Սարգսյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին
Sputnik Արմենիա
Պաշտպանության փոխնախարարի խոսքով՝ յուրաքանչյուր ողբերգական դեպք մանրակրկիտ հետաքննվում է, և մեղավորները պատասխանատվության են ենթարկվում՝ անկախ կարգավիճակից։ 31.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-31T18:56+0400
2022-05-31T18:56+0400
2022-05-31T19:05+0400
հայաստան
արման սարգսյան
զինծառայող
մահ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/2086/07/20860749_0:0:1600:901_1920x0_80_0_0_aae34c0869a058394afda5d8444f5512.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը կարծում է, որ վերջին ամիսներին բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառ են դարձել մի շարք գործոններ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը։«44-օրյա պատերազմից հետո հոգեբանական գործոնները ի հայտ են գալիս։ Այնուամենայնիվ, իրավիճակն ավելի մանրակրկիտ վերլուծության և պատճառահետևանքային կապի բացահայտման կարիք ունի: Պետք է հասկանալ, որ բանակը հասարակության հայելին է, նրանում ներկայացված են բոլորը։ Սա հայ իրականության արտացոլումն է։ Իհարկե, դա վատ է: Բայց սա է իրականությունը։ 1 կամ 2 տարում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Սարգսյանը՝ վստահեցնելով, թե օրուգիշեր աշխատում են բոլոր խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար։Նա ընդգծեց, որ այս կամ այն միջադեպի մեղավորներն ու սպաները ենթարկվում են պատասխանատվության՝ անկախ կոչումից ու պաշտոնից։Վիրավորվել է վրանում, քնապարկով են իջեցրել գյուղ. ինչո՞ւ է ոտքից վիրավոր զինվորը մահացելՍարգսյանն ըստ էության չպատասխանեց հարցին, թե ինչու է ադրբեջանական կրակոցից մահացած ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանը գտնվել հակառակորդի համար լիովին տեսանելի վրանում։ Այս համատեքստում պաշտոնյան միայն ասաց, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել դիրքերն ամրապնդելու, ինժեներական տեխնիկայով հագեցնելու համար, սակայն ինժեներական աշխատանքները հնարավոր չէ ավարտել կարճ ժամանակում։«Դուք տեսեք՝ ինչ հսկայածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվում։ Պայմանագրային հիմունքներով շատ մարդիկ են ծառայում, հարցրեք՝ 6 ամիս առաջ ինչպես էր, հիմա ինչպես է։ Հաշվի առեք, որ սահմանի բնագիծը փոխվել է, մեծացել է», - ասաց նա։Նրա խոսքով` մասնավորապես շոշափելի է Սյունիքում արված աշխատանքը։Հիշեցնենք` մայիսի 28-ին` ժամը 10:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը, որի կյանքը չէր հաջողվել փրկել։Հակառակորդի կողմից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2086/07/20860749_25:0:1445:1065_1920x0_80_0_0_2486a64852ce9d06e58c12740d1dccfe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման սարգսյան, զինծառայող, մահ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, արման սարգսյան, զինծառայող, մահ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
«1-2 տարում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները». Սարգսյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին
18:56 31.05.2022 (Թարմացված է: 19:05 31.05.2022) Պաշտպանության փոխնախարարի խոսքով՝ յուրաքանչյուր ողբերգական դեպք մանրակրկիտ հետաքննվում է, և մեղավորները պատասխանատվության են ենթարկվում՝ անկախ կարգավիճակից։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը կարծում է, որ վերջին ամիսներին բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառ են դարձել մի շարք գործոններ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը։
«44-օրյա պատերազմից հետո հոգեբանական գործոնները ի հայտ են գալիս։ Այնուամենայնիվ, իրավիճակն ավելի մանրակրկիտ վերլուծության և պատճառահետևանքային կապի բացահայտման կարիք ունի: Պետք է հասկանալ, որ բանակը հասարակության հայելին է, նրանում ներկայացված են բոլորը։ Սա հայ իրականության արտացոլումն է։ Իհարկե, դա վատ է: Բայց սա է իրականությունը։ 1 կամ 2 տարում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց Սարգսյանը՝ վստահեցնելով, թե օրուգիշեր աշխատում են բոլոր խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար։
Նա ընդգծեց, որ այս կամ այն միջադեպի մեղավորներն ու սպաները ենթարկվում են պատասխանատվության՝ անկախ կոչումից ու պաշտոնից։
Սարգսյանն ըստ էության չպատասխանեց հարցին, թե ինչու է ադրբեջանական կրակոցից մահացած ժամկետային զինծառայող Դավիթ Վարդանյանը գտնվել հակառակորդի համար լիովին տեսանելի վրանում։ Այս համատեքստում պաշտոնյան միայն ասաց, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը վերջին մի քանի տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել դիրքերն ամրապնդելու, ինժեներական տեխնիկայով հագեցնելու համար, սակայն ինժեներական աշխատանքները հնարավոր չէ ավարտել կարճ ժամանակում։
«Դուք տեսեք՝ ինչ հսկայածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվում։ Պայմանագրային հիմունքներով շատ մարդիկ են ծառայում, հարցրեք՝ 6 ամիս առաջ ինչպես էր, հիմա ինչպես է։ Հաշվի առեք, որ սահմանի բնագիծը փոխվել է, մեծացել է», - ասաց նա։
Նրա խոսքով` մասնավորապես շոշափելի է Սյունիքում արված աշխատանքը։
Հիշեցնենք` մայիսի 28-ին` ժամը 10:40-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը,
որի կյանքը չէր հաջողվել փրկել։