https://arm.sputniknews.ru/20220530/hakarakvordi-kvoghmic-zintsarajvogh-davit-vardanjani-spanutjan-depqi-artiv-qrgvorts-e-harucvel-42595065.html
Հակառակորդի կողմից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Հակառակորդի կողմից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Sputnik Արմենիա
ՔԿ–ն հայտնել է, որ զինծառայողը վիրավորում է ստացել ձախ ոտքի աճուկային շրջանում։ 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T11:26+0400
2022-05-30T11:26+0400
2022-05-30T12:44+0400
հհ քննչական կոմիտե
քրեական գործ
զինվոր
կրակոց
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ թշնամու կրակոցների հետևանքով զոհված զինվորի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։Հայտնել էինք, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը, որի կյանքը չէր հաջողվել փրկել։Քկ–ն հայտնում է, որ Դավիթ Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում է ստացել հրազենագնդակային վիրավորում։ Նա տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը:Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը) նախատեսված հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, քրեական գործ, զինվոր, կրակոց, մահ
հհ քննչական կոմիտե, քրեական գործ, զինվոր, կրակոց, մահ
Հակառակորդի կողմից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
11:26 30.05.2022 (Թարմացված է: 12:44 30.05.2022) ՔԿ–ն հայտնել է, որ զինծառայողը վիրավորում է ստացել ձախ ոտքի աճուկային շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ թշնամու կրակոցների հետևանքով զոհված զինվորի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։
Հայտնել էինք, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը,
որի կյանքը չէր հաջողվել փրկել։ Քկ–ն հայտնում է, որ Դավիթ Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում է ստացել հրազենագնդակային վիրավորում։ Նա տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանությունը) նախատեսված հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: