Գեղարքունիքի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
17:02 30.05.2022 (Թարմացված է: 17:04 30.05.2022)

Չկալովկա
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
«Վեոլիա ջուր» ընկերությունը վթարի վերացման աշխատանքներ է իրականացնելու։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի 7 համայնքում ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի։ Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
«Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 31-ին, ժամը 07:00-ից մինչև հունիսի 1-ը, ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: