https://arm.sputniknews.ru/20220530/erevani-shenqerum-der-43-aghbatar-ka-qaghaqapetarany-dranq-verjnakanapes-kpaki-42597719.html
Երևանի շենքերում դեռ 43 աղբատար կա. քաղաքապետարանը դրանք վերջնականապես կփակի
Երևանի շենքերում դեռ 43 աղբատար կա. քաղաքապետարանը դրանք վերջնականապես կփակի
Sputnik Արմենիա
Անցած շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մայրաքաղաքի բնակելի շենքերում փակել են ևս 7 աղբատար։ 30.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-30T12:10+0400
2022-05-30T12:10+0400
2022-05-30T12:43+0400
աղբ
աղբաման
շենք
երևան
քաղաքապետ
https://cdn.am.sputniknews.ru/img/2036/52/20365207_0:0:1600:901_1920x0_80_0_0_cf725a030b36b171a0834cda89e0fec0.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանի բնակելի շենքերում դեռ կա 43 աղբատար, դա ընդհանուր աղբատարների ընդամենը 2%-ն է կազմում։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավորական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։Համեմատության համար նշենք, որ դեռ փետրվարին բաց աղբատարների ընդհանուր թիվը 255 էր։ Վերջին երեք ամիսների ընթացքում փակվել են դրանցից 212–ը։Իսկ անցած շաբաթվա ընթացքում փակվել է 7 աղբատար, 5-ը Արաբկիրում, 2-ը՝ Կենտրոնում։Պայքար առնետների դեմ․ Երևանի շենքերի 93%-ում աղբատարները փակվել ենԱյժմ Արաբկիր վարչական շրջանում կա 17 գործող աղբատար, Կենտրոնում՝ 23, Նոր Նորքում՝ 2, Քանաքեռ Զեյթունում՝ 1։Հիշեցնենք, որ Երևանում կա ընդամենը 3691 աղբատար։ Երևանի բնակելի շենքերի աղբատարների փակման գործընթացը սկսվել է 2020 թվականից։ Հիմնավորման մեջ նշվում էր, որ բոլոր աղբատարները պետք է փակվեն, քանի որ դրանց շահագործումը բարենպաստ պայմաններ է ստեղծում միջատների, առնետների բազմացման համար, բացի այդ, գարշահոտություն է տարածվում ու հաճախ խցանվում են:Փակելուց առաջ աղբատարները մաքրվում և մշակվում են հատուկ նյութերով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2036/52/20365207_129:0:1553:1068_1920x0_80_0_0_df68bfcc9fd22245081914d94151c700.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղբ, աղբաման, շենք, երևան, քաղաքապետ
աղբ, աղբաման, շենք, երևան, քաղաքապետ
Երևանի շենքերում դեռ 43 աղբատար կա. քաղաքապետարանը դրանք վերջնականապես կփակի
12:10 30.05.2022 (Թարմացված է: 12:43 30.05.2022) Անցած շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մայրաքաղաքի բնակելի շենքերում փակել են ևս 7 աղբատար։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Երևանի բնակելի շենքերում դեռ կա 43 աղբատար, դա ընդհանուր աղբատարների ընդամենը 2%-ն է կազմում։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավորական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։
Համեմատության համար նշենք, որ դեռ փետրվարին բաց աղբատարների ընդհանուր թիվը 255 էր։ Վերջին երեք ամիսների ընթացքում փակվել են դրանցից 212–ը։
Իսկ անցած շաբաթվա ընթացքում փակվել է 7 աղբատար, 5-ը Արաբկիրում, 2-ը՝ Կենտրոնում։
Այժմ Արաբկիր վարչական շրջանում կա 17 գործող աղբատար, Կենտրոնում՝ 23, Նոր Նորքում՝ 2, Քանաքեռ Զեյթունում՝ 1։
Հիշեցնենք, որ Երևանում կա ընդամենը 3691 աղբատար։ Երևանի բնակելի շենքերի աղբատարների փակման գործընթացը սկսվել է 2020 թվականից։ Հիմնավորման մեջ նշվում էր, որ բոլոր աղբատարները պետք է փակվեն, քանի որ դրանց շահագործումը բարենպաստ պայմաններ է ստեղծում միջատների, առնետների բազմացման համար, բացի այդ, գարշահոտություն է տարածվում ու հաճախ խցանվում են:
Փակելուց առաջ աղբատարները մաքրվում և մշակվում են հատուկ նյութերով։