https://arm.sputniknews.ru/20220529/viravvorum-stacats-zinvvory-mahacel-e-pn-42579280.html
Վիրավորում ստացած զինվորը մահացել է. ՊՆ
Վիրավորում ստացած զինվորը մահացել է. ՊՆ
Sputnik Արմենիա
Բժիշկներին չի հաջողվել փրկել թշնամու կրակոցների հետևանքով վիրավորում ստացած Դավիթ Վարդանյանի կյանքը։ 29.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-29T11:24+0400
2022-05-29T11:24+0400
2022-05-29T11:33+0400
վիրավոր
մահ
զինվոր
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/536/28/5362851_0:67:1000:630_1920x0_80_0_0_c6773ced7d2e7fe4eedf19f3d017f319.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինվորի կյանքը փրկել չի հաջողվել, տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հայտնել էինք, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ «Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել»,–ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ՊՆ–ն հայտնել էր` պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/536/28/5362851_36:0:964:696_1920x0_80_0_0_af9cfe2219b34f11cce99d2e97f2bbeb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիրավոր, մահ, զինվոր, հհ պաշտպանության նախարարություն (պն)
վիրավոր, մահ, զինվոր, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Վիրավորում ստացած զինվորը մահացել է. ՊՆ
11:24 29.05.2022 (Թարմացված է: 11:33 29.05.2022) Բժիշկներին չի հաջողվել փրկել թշնամու կրակոցների հետևանքով վիրավորում ստացած Դավիթ Վարդանյանի կյանքը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինվորի կյանքը փրկել չի հաջողվել, տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հայտնել էինք, որ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հրազենային վիրավորում էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վարդանյանը:
«Չնայած բժիշկների կողմից գործադրված բոլոր ջանքերին, մայիսի 28-ին հրազենային վիրավորում ստացած շարքային Դավիթ Վարդանյանի կյանքը փրկել չի հաջողվել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՊՆ–ն հայտնել էր` պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: