00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Освобождение Освенцима
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Аушвиц глазами заключенных
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Սերգեյ Միխնևիչ
Եթե որոշում կայացվի հօգուտ ԵՄ-ի, ապա ԵԱՏՄ-ի կողմից կսահմանվեն սակագնային պաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները․Միխնևիչ
19:20
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը գերձայնային զենքով շատ առաջ է անցել ԱՄՆ-ից. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 28.05.2022
ՌԴ ԱԳՆ
Բաժանորդագրվել
Վաշինգտոնը փորձում է վերականգնել բարձր տեխնոլոգիական զենքի ռազմական տերության՝ իր նկատելիորեն խարխլված վարկանիշը։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Գերձայնային զենքի մշակման հարցում Ռուսաստանը շատ առաջ է անցել ԱՄՆ-ից։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը:

«Ամերիկացիներին իրենք են հայտարարում, որ արդեն քանի տարի է` գերձայնային համակարգերի ստեղծման գործում փորձում են հասնել Ռուսաստանին։ Մեր դեպքում դա անխուսափելի քայլ էր, որի նպատակն էր ապահովել ԱՄՆ-ի գլոբալ ՀՀՊ համակարգի երաշխավորված հաղթահարման հնարավորությունները, ինչպես նաև հուսալիորեն պահպանել ռազմավարական կայունությունը», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի այն հայտարարությունները, թե Կալիֆոռնիայում հաջողությամբ փորձարկվել է գերձայնային զենքի նախատիպը։

Երմակովի խոսքով` Վաշինգտոնը, ըստ ամենայնի, փորձում է վերականգնել բարձր տեխնոլոգիական զենքի ռազմական տերության՝ իր նկատելիորեն խարխլված վարկանիշը։ Նա հատկանշական է համարել այն, որ չնայած հսկայական ֆինանսական ներդրումներին` ԱՄՆ-ում գերձայնային որևէ լիարժեք համակարգ մինչ օրս չի ներառվել սպառազինության մեջ։
Դիվանագետը նշել է, որ հաշվի առնելով վերջին տասնամյակներում միջազգային անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի ապակառուցողական գործողությունները` չափազանցություն չի լինի ասել, որ նրանց կողմից սպառազինությունների ցանկացած նոր համակարգի ստեղծումն ինքնին ռիսկեր է ծնում այն երկրների համար, որոնք ամերիկացիները դասում են իրենց ընդդիմախոսների և հակառակորդների շարքը։
«Նման սպառազինությունները նշանակում են, որ ԱՄՆ-ի տրամադրության տակ հերթական գործիքն է հայտնվում նրանց համար, ովքեր չեն ուզում հետևել Վաշինգտոնի եսասիրական նկրտումներին», - նշել է Երմակովը:
Ըստ նրա` Մոսկվան, այդուհանդերձ, հուսով է, որ կշարունակի Ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի շրջանակում աշխատել Վաշինգտոնի հետ։
Նա հստակեցրել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև փոխգործակցությունը այդ պայմանագրի շրջանակում չի ընդհատվել: Դրա համար նախատեսված ձևաչափերով շարունակվում է կատարման հետ կապված հարցերի քննարկումը, փոխանակվում են անհրաժեշտ տվյալները։
«Մենք հույս ունենք, որ այս աշխատանքը կշարունակվի ընդհուպ մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը, որը, ինչպես հայտնի է, երկարաձգվել է մինչև 2026 թվականի փետրվարը», - ասել է Երմակովը:
Սակայն սպառազինությունների շուրջ երկխոսությունն անհնար կդառնա, եթե ԱՄՆ-ն ընտրի իրադրությունը սրելու ճանապարհը։ Երմակովն ընդգծել է, որ Ռուսաստանը բազմիցս հաստատել է ռազմավարական ոլորտում ռուս-ամերիկյան հնարավոր պայմանավորվածությունների համատեքստում Ռուսաստանի հեռանկարային սպառազինության (որոնք ստեղծվում են ի պատասխան ԱՄՆ-ի ապակայունացնող գործողությունների) առարկայական քննարկման պատրաստակամությունը:
Հիշեցնենք` մայիսի 17-ին ԱՄՆ ՌՕՈւ-ն հայտարարել է, որ «ARRW» ծրագրի շրջանակում գերձայնային զենքի նախատիպ է փորձարկել: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի «Boeing B-52H» ռազմավարական ռմբակոծիչը մայիսի 14-ին Կալիֆոռնիայի նահանգի հարավային ափերի մոտ հաջողությամբ արձակել է «AGM-183A» գերձայնային հրթիռը։ Ինքնաթիռից առանձնանալուց հետո հրթիռը ձայնի արագությունը հինգ անգամ գերազանցող արագություն է զարգացրել։ ԱՄՆ-ի ՌՕՈւ-ում նշել են, որ փորձարկումն անթերի է անցել։
Լրահոս
0