https://arm.sputniknews.ru/20220527/baregham-harutjunjany-partvec-arajin-menamartum-42529466.html
Բարեղամ Հարությունյանը պարտվեց առաջին մենամարտում
Բարեղամ Հարությունյանը պարտվեց առաջին մենամարտում
Sputnik Արմենիա
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ընթանում են քառորդ եզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականի իննը բռնցքամարտիկներ պայքարում են մեդալի համար։... 27.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-27T14:30+0400
2022-05-27T14:30+0400
2022-05-27T15:20+0400
բռնցքամարտ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1931/11/19311197_0:0:1600:901_1920x0_80_0_0_7c4139fdd66b5c562ea12ba1e77c2263.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. 48 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը պարտվեց Վրաստանից Սախիլ Ալախվերդովիին։Բարեղամ Հարությունյան-Սախիլ Ալախվերդովի մենամարտի առաջին ռաունդում բոլոր հինգ մրցավարները հաղթանակը տվեցին Ալախվերդովին։ Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը զգալիորեն ակտիվացավ։ Բայց շտապողականությունը խանգարում էր Հարությունյանին՝ ճիշտ գրոհներ անելու ու դիպուկ հարվածներ հասցնելու համար։ Երկրորդ ռաունդից հետո էլ մրցավարների որոշումը միաձայն էր՝ հաղթում է Հարությունյանի մրցակիցը։ Այսօր քառորդ եզրափակիչում իրենց մենամարտերն են անցկացնելու Արթուր Հովհաննիսյանը (51կգ), Արթուր Բազեյանը (57կգ), Հովհաննես Բաչկովը (63.5կգ), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ), Նարեկ Մանասյանը (92կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1931/11/19311197_159:0:1582:1067_1920x0_80_0_0_c872240489acf8fc3e5d4be5038a5ebf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնցքամարտ, հայաստան
Բարեղամ Հարությունյանը պարտվեց առաջին մենամարտում
14:30 27.05.2022 (Թարմացված է: 15:20 27.05.2022) Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ընթանում են քառորդ եզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականի իննը բռնցքամարտիկներ պայքարում են մեդալի համար։ Մրցումների այս փուլում հաղթանակը ապահովում է առնվազն բրոնզե մեդալ։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. 48 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը պարտվեց Վրաստանից Սախիլ Ալախվերդովիին։
Բարեղամ Հարությունյան-Սախիլ Ալախվերդովի մենամարտի առաջին ռաունդում բոլոր հինգ մրցավարները հաղթանակը տվեցին Ալախվերդովին։ Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը զգալիորեն ակտիվացավ։ Բայց շտապողականությունը խանգարում էր Հարությունյանին՝ ճիշտ գրոհներ անելու ու դիպուկ հարվածներ հասցնելու համար։ Երկրորդ ռաունդից հետո էլ մրցավարների որոշումը միաձայն էր՝ հաղթում է Հարությունյանի մրցակիցը։
Երրորդ ռաունդը մենամարտի ընթացքին փոփոխություն չհաղորդեց։ Հաղթանակը շնորհվեց Սախիլ Ալախվերդովին։
Այսօր քառորդ եզրափակիչում իրենց մենամարտերն են անցկացնելու Արթուր Հովհաննիսյանը (51կգ), Արթուր Բազեյանը (57կգ), Հովհաննես Բաչկովը (63.5կգ), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86կգ), Նարեկ Մանասյանը (92կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության
բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: