https://arm.sputniknews.ru/20220527/artur-bazejany-haghtec-turq-mrcakcin-ev-apahvovec-erkrvord-medaly-hajastani-havaqakani-hamar-42545035.html
Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին և ապահովեց երկրորդ մեդալը Հայաստանի հավաքականի համար
Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին և ապահովեց երկրորդ մեդալը Հայաստանի հավաքականի համար
Sputnik Արմենիա
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մրցումային օրը այնքան էլ հաջող չէր Հայաստանի հավաքականի համար։ Ռինգ դուրս եկած մեր բռնցքամարտիկներից միայն Հովհաննես... 27.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-27T19:26+0400
2022-05-27T19:26+0400
2022-05-27T19:54+0400
բռնցքամարտ
բռնցքամարտիկ
եվրոպայի բռնցքամարտի առաջնություն
թուրք
հաղթանակ
արթուր բազեյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1b/42546984_0:0:1449:815_1920x0_80_0_0_93b8f18422cf219bb5f76969c935cfa8.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր Արթուր Բազեյանը (57 կգ քաշային կարգ), քառորդ եզրափակիչում միավորներով հաղթելով թուրք Բաթուհան Չիտֆչիին, ապահովեց առնվազն բրոնզե մեդալը։Առաջին և երկու ռաունդներում Բազեյանի ու Չիտֆչիի միջև հավասար մենամարտ ընթացավ։ Այդ ռաունդներից հետո պարզ էր, որ հաղթանակ կտանի այն բռնցքամարտիկը, որը կհաղթի երրորդ ռաունդում։ Եվ երրորդ ռաունդում Բազեյանը մաքսիմալ ակտիվություն դրսևորեց` երբեմն նաև դիմելով բաց բռնցքամարտում հարվածների փոխանակման։ Եվ այս տակտիկան տվեց իր պտուղները։Քառորդ եզրափակիչում արդեն հանդես եկած հայաստանցի վեց բռնցքամարտիկներից հաղթանակ են տոնել միայն Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը։ Դավիթ Չալոյան- Այուբ Ղադֆա մենամարտի արդյունքը բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի կողմից բողոքարկվել է, և չի բացառվում, որ այն բավարարվի։ Այս փուլում ունենք ևս երկու մասնակից՝ Գուրգեն Մադոյանը(67 կգ), մենամարտելու է Վրաստանից Լաշա Գուրուլիի հետ, Ռաֆայել Հովհաննիսյանի(86 կգ) մրցակիցն է լինելու բելգիացի Վիկտոր Շելեստրաետեն, և Նարեկ Մանասյանը (92 կգ) կիսաեզրափակիչի ուղեգիրն է վիճարկելու հայազգի, Հունաստանը ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ։Դավիթ Չալոյանն անակնկալ պարտություն կրեց. մրցավարի որոշումից մարզիչները դժգոհ ենՀիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1b/42546984_115:0:1202:815_1920x0_80_0_0_86888b6b29c4f389998164e0c4d7b2dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, եվրոպայի բռնցքամարտի առաջնություն , թուրք, հաղթանակ, արթուր բազեյան
բռնցքամարտ, բռնցքամարտիկ, եվրոպայի բռնցքամարտի առաջնություն , թուրք, հաղթանակ, արթուր բազեյան
Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին և ապահովեց երկրորդ մեդալը Հայաստանի հավաքականի համար
19:26 27.05.2022 (Թարմացված է: 19:54 27.05.2022) Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մրցումային օրը այնքան էլ հաջող չէր Հայաստանի հավաքականի համար։ Ռինգ դուրս եկած մեր բռնցքամարտիկներից միայն Հովհաննես Բաչկովն էր հաղթել։ Կիսաեզրափակիչի երկրորդ ուղեգրի համար պահանջվեց հաղթանակ տոնել թուրք բռնցքամարտիկի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում այսօր Արթուր Բազեյանը (57 կգ քաշային կարգ), քառորդ եզրափակիչում միավորներով հաղթելով թուրք Բաթուհան Չիտֆչիին, ապահովեց առնվազն բրոնզե մեդալը։
Առաջին և երկու ռաունդներում Բազեյանի ու Չիտֆչիի միջև հավասար մենամարտ ընթացավ։ Այդ ռաունդներից հետո պարզ էր, որ հաղթանակ կտանի այն բռնցքամարտիկը, որը կհաղթի երրորդ ռաունդում։ Եվ երրորդ ռաունդում Բազեյանը մաքսիմալ ակտիվություն դրսևորեց` երբեմն նաև դիմելով բաց բռնցքամարտում հարվածների փոխանակման։ Եվ այս տակտիկան տվեց իր պտուղները։
Ճիշտ է, թուրք բռնցքամարտիկին որոշ դրվագներում հաջողվեց պատասխան հարված հասցնել, բայց արդյունավետ հարվածների քանակը, ըստ մրցավարների, Բազեյանի կողմն էր։ Հաղթելով թուրք բռնցքամարտիկին` Արթուր Բազեյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ` միևնույն ժամանակ ապահովելով բրոնզե մեդալը։
Քառորդ եզրափակիչում արդեն հանդես եկած հայաստանցի վեց բռնցքամարտիկներից հաղթանակ են տոնել միայն
Հովհաննես Բաչկովն ու Արթուր Բազեյանը։ Դավիթ Չալոյան- Այուբ Ղադֆա մենամարտի արդյունքը բռնցքամարտի ՀՀ ֆեդերացիայի կողմից բողոքարկվել է, և չի բացառվում, որ այն բավարարվի։ Այս փուլում ունենք ևս երկու մասնակից՝ Գուրգեն Մադոյանը(67 կգ), մենամարտելու է Վրաստանից Լաշա Գուրուլիի հետ, Ռաֆայել Հովհաննիսյանի(86 կգ) մրցակիցն է լինելու բելգիացի Վիկտոր Շելեստրաետեն, և Նարեկ Մանասյանը (92 կգ) կիսաեզրափակիչի ուղեգիրն է վիճարկելու հայազգի, Հունաստանը ներկայացնող Վահան Նանիջանյանի հետ։
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության
բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: