https://arm.sputniknews.ru/20220525/ynddimadirnery-shrjapakel-en-naev-anvtangutjan-khvorhrdi-shenqy-42431789.html
Ընդդիմադիրները շրջափակել են նաև Անվտանգության խորհրդի շենքը
Ընդդիմադիրները շրջափակել են նաև Անվտանգության խորհրդի շենքը
Sputnik Արմենիա
Զուգահեռաբար, արդեն 1 ժամից ավելի է՝ փակ է նաև ՀՀ նախագահի նստավայրը։ 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T10:08+0400
2022-05-25T10:08+0400
2022-05-25T10:23+0400
դիմադրություն շարժում
երևան
անվտանգության խորհուրդ
նախագահ
ընդդիմություն
բողոքի ակցիա
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42432148_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8f68042a2623e2d2285e21112ca28ab7.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները շրջափակել են նաև ՀՀ Անվտանգության խորհրդի շենքը։ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակիցներին։Նրա խոսքով` նախագահականն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը ոչ մի առնչություն չունեն պետական պաշտպանության և երկրի հետ, քանի որ, ըստ Սաղաթելյանի, Խաչատուրյանը ՔՊ-ի ներկայացուցիչն է։Արդեն 1 ժամից ավելի է, ինչ փակ են նաև ՀՀ նախագահի նստավայրի բոլոր մուտքերն ու ելքերը։Նշենք, որ ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը այս պահին երկրում չէ, նա Դավոսում մասնակցում է տնտեսական համաժողովին։Երեկ կայացած հանրահավաքում «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը խնդրեց, որ առավոտ շուտ շատերը գան ու միանան բողոքի ակցիային, որպեսզի պարալիզացնեն ամբողջ քաղաքը, շրջափակեն այն շենքը, որն ուզում են։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։«Դիմադրություն» շարժման անդամները մայիսի 24-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասան Վազգեն Սարգսյան փողոց, որտեղ շրջափակեցին ԱԳՆ շենքը` հայաստանյան դիվանագետներից պահանջելով գործել իր շահ Հայաստանի ու Արցախի։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Представители оппозиционного движения "Сопротивление" заблокировали и здание Совбеза Армении
Sputnik Արմենիա
Представители оппозиционного движения "Сопротивление" заблокировали и здание Совбеза Армении
2022-05-25T10:08+0400
true
PT0M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42432148_66:0:1506:1080_1920x0_80_0_0_ffbd9f0dc6dcc28d0c43dd4c4d5125b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դիմադրություն շարժում, երևան, անվտանգության խորհուրդ, նախագահ, ընդդիմություն, բողոքի ակցիա, видео, տեսանյութեր, տեսանյութ
դիմադրություն շարժում, երևան, անվտանգության խորհուրդ, նախագահ, ընդդիմություն, բողոքի ակցիա, видео, տեսանյութեր, տեսանյութ
Ընդդիմադիրները շրջափակել են նաև Անվտանգության խորհրդի շենքը
10:08 25.05.2022 (Թարմացված է: 10:23 25.05.2022) Զուգահեռաբար, արդեն 1 ժամից ավելի է՝ փակ է նաև ՀՀ նախագահի նստավայրը։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները շրջափակել են նաև ՀՀ Անվտանգության խորհրդի շենքը։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակիցներին։
«Նախօրոք սահմանված ժամանակ չկա, թե որքան պետք է շրջափակված մնան մուտքերը, շրջափակում ենք այնքան, որքան ցանկանում է ժողովուրդը։ Մեր այսօրվա ակցիայի նպատակը պարզ է և հստակ` մեր պայքարը սկսելու առաջին օրվանից ասել ենք` բոլոր այն պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը` պետք է շրջափակվեն, խոչընդոտելու ենք իրենց գործունեությունը»,- նշեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` նախագահականն ու նախագահ Վահագն Խաչատուրյանը ոչ մի առնչություն չունեն պետական պաշտպանության և երկրի հետ, քանի որ, ըստ Սաղաթելյանի, Խաչատուրյանը ՔՊ-ի ներկայացուցիչն է։
Արդեն 1 ժամից ավելի է, ինչ փակ են նաև ՀՀ նախագահի նստավայրի բոլոր մուտքերն ու ելքերը։
Նշենք, որ ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը այս պահին երկրում չէ, նա Դավոսում մասնակցում է տնտեսական համաժողովին։
Երեկ կայացած հանրահավաքում «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխխոսնակ Իշխան
Սաղաթելյանը խնդրեց, որ առավոտ շուտ շատերը գան ու միանան բողոքի ակցիային, որպեսզի պարալիզացնեն ամբողջ քաղաքը, շրջափակեն այն շենքը, որն ուզում են։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
«Դիմադրություն» շարժման անդամները մայիսի 24-ի առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով հասան Վազգեն Սարգսյան փողոց, որտեղ
շրջափակեցին ԱԳՆ շենքը` հայաստանյան դիվանագետներից պահանջելով գործել իր շահ Հայաստանի ու Արցախի։