https://arm.sputniknews.ru/20220525/fransiaji-hraparakum-mahvan-gvortsvov-dzerbakalvats-ka-zenq-u-tmranjut-en-hajtnaberel-42465575.html
Ֆրանսիայի հրապարակում մահվան գործով ձերբակալված կա. զենք ու թմրանյութ են հայտնաբերել
Ֆրանսիայի հրապարակում մահվան գործով ձերբակալված կա. զենք ու թմրանյութ են հայտնաբերել
Sputnik Արմենիա
Ա.Վ.-ի ավտոմեքենայի պահեստային անվադողի տեղադրման հատվածում տարբեր տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել, ըստ հաղորդագրության: 25.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-25T19:13+0400
2022-05-25T19:13+0400
2022-05-25T21:23+0400
հայաստան
երևան
թմրանյութ
մահ
տղամարդ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42465409_0:0:1280:720_1920x0_80_0_0_e122f8a52c14974cf6d816b67685931e.jpg
ՀՀ քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հայտնում Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիաներին մասնակցած քաղաքացու մահվան դեպքի վերաբերյալ։Ըստ հաղորդագրության` քրեական գործի շրջանակում քննության առարկա են դարձել հավաքի մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանին թմրամիջոցներ իրացնելու հանգամանքները, քանի որ պարզվել է, որ նրա մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ թմրանյութերից թունավորման հետևանքով:Քննչական կոմիտեն փոխանցում է նաև, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ու տարածքային համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվել են համատեղ միջոցառումներ, որոնց ընթացքում 39 բնակարանների և 4 ավտոմեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն, համալրող դետալներ, փամփուշտներ, մարիխուանա», հաշիշ, կանեփի սերմեր և թփեր, իսկ քաղաքացի Ա.Վ.-ի ավտոմեքենայի պահեստային անվադողի տեղադրման հատվածից՝ 475 գրամ մեթամֆետամին, 950 գրամ մարիխուանա, 1055 գրամ ափիոն, 72,8 գրամ հերոին տեսակի թմրամիջոցներ:Ա.Վ.-ն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:Հիշեցնենք` մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում 41-ամյա մի տղամարդ է մահացել։Ըստ ականատեսների` նա հրապարակից երթի էր դուրս եկել, բայց ճանապարհին վատ էր զգացել, ընկերոջ հետ վերադարձել վրանների մոտ։Ֆրանսիայի հրապարակում տղամարդու մահվան պատճառը շտապօգնության ուշանալը չէ. պարզաբանումԹիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը հայտնել էր, որ քաղաքացին մահացել է մայիսի 5-ին` ժամը 14։00-ի սահմաններում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42465409_160:0:1120:720_1920x0_80_0_0_57bef71bfc9044d06160b1b8f5dc98cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, թմրանյութ, մահ, տղամարդ, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, թմրանյութ, մահ, տղամարդ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ֆրանսիայի հրապարակում մահվան գործով ձերբակալված կա. զենք ու թմրանյութ են հայտնաբերել
19:13 25.05.2022 (Թարմացված է: 21:23 25.05.2022) Ա.Վ.-ի ավտոմեքենայի պահեստային անվադողի տեղադրման հատվածում տարբեր տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել, ըստ հաղորդագրության:
ՀՀ քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հայտնում Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիաներին մասնակցած քաղաքացու մահվան դեպքի վերաբերյալ։
Ըստ հաղորդագրության` քրեական գործի շրջանակում քննության առարկա են դարձել հավաքի մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանին թմրամիջոցներ իրացնելու հանգամանքները, քանի որ պարզվել է, որ
նրա մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ թմրանյութերից թունավորման հետևանքով:
Քննչական կոմիտեն փոխանցում է նաև, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ու տարածքային համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվել են համատեղ միջոցառումներ, որոնց ընթացքում 39 բնակարանների և 4 ավտոմեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն, համալրող դետալներ, փամփուշտներ, մարիխուանա», հաշիշ, կանեփի սերմեր և թփեր, իսկ քաղաքացի Ա.Վ.-ի ավտոմեքենայի պահեստային անվադողի տեղադրման հատվածից՝ 475 գրամ մեթամֆետամին, 950 գրամ մարիխուանա, 1055 գրամ ափիոն, 72,8 գրամ հերոին տեսակի թմրամիջոցներ:
Ա.Վ.-ն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում 41-ամյա մի տղամարդ է մահացել։
Ըստ ականատեսների` նա հրապարակից երթի էր դուրս եկել, բայց ճանապարհին վատ էր զգացել, ընկերոջ հետ վերադարձել վրանների մոտ։
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը հայտնել էր, որ քաղաքացին մահացել է մայիսի 5-ին` ժամը 14։00-ի սահմաններում։