00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փշոտ է Ուկրաինայի ճանապարհը դեպի Եվրամիություն. խոստանալը հո ամուսնանալ չի՞ նշանակում

© AFP 2024 / PATRICK HERTZOGԵվրամիության դրոշը
Եվրամիության դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Դեռ մի քանի շաբաթ առաջ թվում էր, թե Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում մեծապես կօգնեն Կիևին շատ արագ անդամակցել եվրոպական կառույցներին՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։
Հիմա արդեն պարզ է՝ ՆԱՏՕ-ն այդ պետության համար ընդհանրապես կարող է հավերժ երազ մնալ, իսկ Եվրամիության անդամ դառնալու իղձերը միգուցե իրականություն դառնան, բայց մի երկու տասնամյակից։
Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Կլեման Բոնը այդպես էլ ասել է. «Եթե մենք պնդում ենք, որ Ուկրաինան Եվրամիության անդամ է դառնալու վեց ամսից, մեկ կամ երկու տարուց, մենք ստում ենք։ Դա շատ ժամանակատար պրոցես է, և ես չէի ցանկանա, որ մենք զբաղվենք պատրանքներ ներշնչելով։ Նման սուտը կարող է հիսաթափություն առաջացնել ուկրաինացիների մի ողջ սերնդի մոտ»։
Փշոտ է Ուկրաինայի ճանապարհը դեպի Եվրամիություն. խոստանալը հո ամուսնանալ չի՞ նշանակում
Բա ե՞րբ, հարց են տալիս ուկրաինացիները։ Ֆրանսիացի պաշտոնյան պատասխանում է. Կիևի անդամակցությունը եվրոպական ընտանիքին կարող է տևել 15-ից 20 տարի։ Ի դեպ, դեռ ապրիլին այդ նույն ժամկետն են նշել ավստրիացի ղեկավարները։ Իսկ Նիդեռլանդներում միանգամից մի քանի կուսակցություններ անմիջականորեն քննադատել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Լյայենին՝ ասելով, թե այդ կինը «Ուկրաինայի առջև թափահարում է Եվրամիության կազմում արագ հայտնվելու դրոշը, դրանով իսկ թյուրիմացության մեջ գցում ուկրաինացիներին»։ Բայց ամենից շատ վրդովված են թուրքերը, որոնց իշխանությունները չեն թաքցնում զայրույթը՝ ուրեմն 1999 թվականից ի վեր մենք մինչև հիմա թեկնածու ենք մնացել, այնինչ Ուկրաինային ուզում եք մեզնից շո՞ւտ լիարժեք անդամություն շնորհել։ Այդ ի՞նչ խտրականություն է։
Ուկրաինայի անդամակցության շուրջ վեճին, բնականաբար, ուշի ուշով հետևում են Մոլդովայում և Վրաստանում այն պարզ պատճառով, որ այդ երկու երկրներն էլ են Եվրամիությանը դիմում ներկայացրել։ Ընդ որում, երկուսն էլ իրենց չկարգավորված հակամարտություններն ունեն, իսկ Վրաստանը նույնիսկ 2008 թվականին պատերազմել է Ռուսաստանի հետ։ Ու եթե Ուկրաինային ինչ-ինչ կարգավիճակ շնորհվի, Քիշնևն ու Թբիլիսին անմիջապես ասելու են՝ բա մե՞նք։ Դրա համար էլ հիմա Բրյուսելում անընդհատ մտածում են՝ լա′վ, ի՞նչ կարգավիճակ շնորհենք դեպի Եվրամիություն ձգտողներին, որ հա′մ լիիրավ անդամ չհամարվեն, հա′մ էլ իրենց լրիվ արհամարհված չզգան։
Կողմ ենք, բայց խաղաղության բանակցություններից հետո այդ խաղաղությունից որևէ բան կմնա՞
Ի՞նչ եք կարծում, որն է ավելի հեշտ՝ ՆԱՏՕ-ի՞, թե՞ Եվրամիության անդամ դառնալը։ Վերջին տարվա փորձը ցույց է տալիս, որ այսօր ՆԱՏՕ-ին անդամակցելը շատ ավելի քիչ դժվարությունների հետ է կապված։ Ահավասիկ, Ալբանիան, Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան ՆԱՏՕ-ի անդամ են, բայց Եվրամիություն մտնելու նրանց հեռանկարը չափազանց մշուշոտ է մնում։ Ինչո′ւ։ Պարզապես ՆԱՏՕ-ն հենց ինքն է ցանկանում արագ ընդարձակվել ու նաև նվազագույն պայմաններ է առաջադրում՝ հիմնականում տալով ընդամենը մի շատ կարևոր խոստում՝ ձեզ վրա հարձակումը դիտվելու է որպես ողջ ՆԱՏՕ-ի վրա հարձակում։ Այնինչ, Եվրամիությունը բազմաթիվ ոչ դյուրին պահանջներ է դնում։
Երկրից կարող են պահանջել, օրինակ, որ այսինչ գնի բոլոր վարունգները լինեն նույն երկարության՝ 15 սանտիմետր։ Հիշում եմ, երբ Չեխիան մտնում էր Եվրամիություն, Պրահայի փողոցներում մեծ պաստառների վրա գրված էր՝ «Հավատո՞ւմ եք արդյոք, որ Եվրամիություն մտնելուց հետո զուգարանի բոլոր թղթերի վրա մի քանի լեզվով զգուշացում պիտի լինի՝ ուշադրություն, թուղթն ավարտվելու է 2,5 մետրից»։ Իհարկե, կատակ էր, բայց բավական ճշմարտանման կատակ։
Ինչո′ւ է Բրյուսելը բազմաթիվ՝ երբեմն անհեթեթ թվացող, պահանջներ առաջադրում։ Որովհետև Եվրամիությունը ստիպված է բավական պատկառելի գումարներ հատկացնել մանավանդ նոր անդամներին, որպեսզի նրանք կարողանան իրենց տնտեսությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։ Իսկ գաղտնիք չէ, որ մանավանդ նախկին խորհրդային հանրապետությունները շատ հեռու են այդ ստանդարտներից։ Մենք՝ հայաստանցիներս, դա լավ գիտենք։
Հելսինկի - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2022
ՆԱՏՕ ուզում է մտնել Ֆինլանդիան, որը ժամանակին Ռուսաստանի մաս էր
Իսկ Ուկրաինայի իշխանությունները, վերջապես հասկանալով, որ, ինչպես ժողովուրդն է ասում, խոստանալը մի բան է, ամուսնանալը՝ բոլորովին այլ բան, այսինքն` իրենց երկրի առջև դեռ երկար ժամանակ փակ են մնալու թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Եվրամիության դռները, որոշել են գոնե ինչ-որ շոշափելի օգուտ քաղել Եվրամիությունից։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ «Բլումբերգ» գործակալության, այժմ փորձում է ամեն տարի 7 միլիարդ եվրո ստանալ պետական ծառայողների աշխատավարձերը և սոցիալական նպաստները վճարելու համար։ Մեծ հավանականությամբ, Արևմուտքն ի վերջո կհատկացնի այդ ֆանտաստիկ գումարը։
Լրահոս
0