https://arm.sputniknews.ru/20220524/npataky-vakhecneln-e-khuzarkutjunner-en-arvel-gjumreci-hhk-akanneri-bnakarannerum-42407349.html
«Նպատակը վախեցնելն է». խուզարկություններ են արվել գյումրեցի ՀՀԿ-ականների բնակարաններում
«Նպատակը վախեցնելն է». խուզարկություններ են արվել գյումրեցի ՀՀԿ-ականների բնակարաններում
Sputnik Արմենիա
ՀՀԿ խորհրդի անդամը նշում է, որ խուզարկում են այն մարդկանց բնակարանները, որոնք վերջին շրջանում քաղաքական ակտիվություն են ցուցաբերում։ 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T16:30+0400
2022-05-24T16:30+0400
2022-05-24T16:39+0400
գյումրի
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
խուզարկություն
բնակարան
հանրահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/09/27866340_0:240:1280:960_1920x0_80_0_0_b0d9a085893462d868300bb1c2bd79c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում գյումրեցի ՀՀԿ-ականների բնակարաններում: Մի քանիսի տներում արդեն խուզարկություն արվել է:Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀԿ խորհրդի և Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը։ Նա նշեց, որ այսօր առավոտվանից, թմրանյութ փնտրելու պատրվակով, ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ՀՀԿ մի քանի ներկայացուցիչների բնակարաններում:Նա այս ամենը քաղաքական հետապնդում է որակում:«Այնպիսի մարդկանց տներ են խուզարկել, որոնք վերջին շրջանում քաղաքական ակտիվություն են ցուցաբերում, նրանք թմրամիջոցների շրջանառության հետ որևէ առնչություն չեն կարող ունենալ։ Նպատակը վախեցնելն է, որ փողոցային պայքարը թուլացնենք: Ծիծաղելի է»,- ասում է Նարեկ Միրզոյանը։ՀՀԿ խորհրդի անդամը հավաստիացնում է, որ իրավապահների այս գործողություները հակառակ ազդեցություն կունենան ու կնպաստեն, որ պայքարն ավելի ուժեղանա:Ընդդիմադիր կուսակցականների բնակարաններում խուզարկություններ են ընթանում
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/09/27866340_0:0:1280:960_1920x0_80_0_0_0e3ce7634e042b460ce6d9bc38398bfa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), խուզարկություն, բնակարան, հանրահավաք
գյումրի, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), խուզարկություն, բնակարան, հանրահավաք
«Նպատակը վախեցնելն է». խուզարկություններ են արվել գյումրեցի ՀՀԿ-ականների բնակարաններում
16:30 24.05.2022 (Թարմացված է: 16:39 24.05.2022) ՀՀԿ խորհրդի անդամը նշում է, որ խուզարկում են այն մարդկանց բնակարանները, որոնք վերջին շրջանում քաղաքական ակտիվություն են ցուցաբերում։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում գյումրեցի ՀՀԿ-ականների բնակարաններում: Մի քանիսի տներում արդեն խուզարկություն արվել է:
Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀԿ խորհրդի և Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը։ Նա նշեց, որ այսօր առավոտվանից, թմրանյութ փնտրելու պատրվակով, ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել ՀՀԿ մի քանի ներկայացուցիչների բնակարաններում:
«Այս պահի դրությամբ 3-4-ի մասին տեղեկություն ունեմ: Խուզարկություններ են եղել են Գարիկ Ուզունյանի և Ռոլանդ Այվազյանի բնակարաններում: Փորձել են խուզարկել նաև Սիրեկան Ասատրյանի բնակարանը, բայց վերջինս տանը չի եղել: Գիտեմ, որ այլ անձանց բնակարաններ ևս փորձել են խուզարկել»,- նշեց Միրզոյանը։
Նա այս ամենը քաղաքական հետապնդում է որակում:
«Այնպիսի մարդկանց տներ են խուզարկել, որոնք վերջին շրջանում քաղաքական ակտիվություն են ցուցաբերում, նրանք թմրամիջոցների շրջանառության հետ որևէ առնչություն չեն կարող ունենալ։ Նպատակը վախեցնելն է, որ փողոցային պայքարը թուլացնենք: Ծիծաղելի է»,- ասում է Նարեկ Միրզոյանը։
ՀՀԿ խորհրդի անդամը հավաստիացնում է, որ իրավապահների այս գործողություները հակառակ ազդեցություն կունենան ու կնպաստեն, որ պայքարն ավելի ուժեղանա: