https://arm.sputniknews.ru/20220524/mtnenq-agn-ev-pvokhancenq-vor-arcakhy-erbeq-chi-linelu-adrbejani-kazmum-saghateljan-42386249.html
Մտնենք ԱԳՆ և փոխանցենք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սաղաթելյան
Մտնենք ԱԳՆ և փոխանցենք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սաղաթելյան
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ քաղաքացիներն առաջարկել են մտնել ԱԳ նախարարություն և պաշտոնյաներին փոխանցել իրենց ասելիքը։ 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T10:39+0400
2022-05-24T10:39+0400
2022-05-24T11:02+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
իշխան սաղաթելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42386388_0:0:1601:901_1920x0_80_0_0_21115e535378acf02b845777fe610111.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր պատգամավորները որոշեցին մտնել արտաքին գործերի նախարարության շենք, որպեսզի ՀՀ քաղաքացիների պահանջը փոխանցեն։ «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հենց քաղաքացիներն են նման առաջարկ արել։«Կա առաջարկություն, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները բարձրանան ԱԳՆ և մոտիկից բոլոր պաշտոնյաներին փոխանցեն ձեր ուղերձը, որ Արցախը հանձնելու իրավունք չունեն, և Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց Սաղաթելյանը։Այժմ պատգամավորները բանակցություններ են վարում ոստիկանների հետ։Սաղաթելյանը հավելեց, որ կա պաշտոնական հայտարարություն, ըստ որի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` ասելով, որ Բրյուսելում համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ։Հավելենք, որ որոշ ժամանակ անց ընդդիմադիր պատգամավորները, բացի Իշխան Սաղաթելյանից, մտան ԱԳՆ շենք։Մինչ բանակցություններ էին ընթանում՝ ընդդիմադիրները Արցախի դրոշի կպչաթղթերով ԱԳՆ-ի շենքի մի մասում հավաքեցին «Արցախ» բառը։Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամներն ու կողմնակիցները Իշխան Սաղաթելյանը կոչով առավոտյան շրջափակել են ԱԳՆ շենքի մուտքերը։«ԱԳ նախարարն այլևս չի սպասարկում Հայաստանի շահերը, պետք է շրջափակենք ամբողջ շենքը՝ բոլոր մուտքերով»,- հայտարարել էր նա։Հիշեցնենք՝ մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։ Ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42386388_53:0:1476:1067_1920x0_80_0_0_05b94f051e9d4ed3e79691c47107e1a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, իշխան սաղաթելյան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, իշխան սաղաթելյան
Մտնենք ԱԳՆ և փոխանցենք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սաղաթելյան
10:39 24.05.2022 (Թարմացված է: 11:02 24.05.2022) Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ քաղաքացիներն առաջարկել են մտնել ԱԳ նախարարություն և պաշտոնյաներին փոխանցել իրենց ասելիքը։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ԱԺ ընդդիմադիր պատգամավորները որոշեցին մտնել արտաքին գործերի նախարարության շենք, որպեսզի ՀՀ քաղաքացիների պահանջը փոխանցեն։ «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հենց քաղաքացիներն են նման առաջարկ արել։
«Կա առաջարկություն, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները բարձրանան ԱԳՆ և մոտիկից բոլոր պաշտոնյաներին փոխանցեն ձեր ուղերձը, որ Արցախը հանձնելու իրավունք չունեն, և Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց Սաղաթելյանը։
Այժմ պատգամավորները բանակցություններ են վարում ոստիկանների հետ։
Սաղաթելյանը հավելեց, որ կա պաշտոնական հայտարարություն, ըստ որի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` ասելով, որ Բրյուսելում համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ։
Հավելենք, որ որոշ ժամանակ անց ընդդիմադիր պատգամավորները, բացի Իշխան Սաղաթելյանից, մտան ԱԳՆ շենք։
Մինչ բանակցություններ էին ընթանում՝ ընդդիմադիրները Արցախի դրոշի կպչաթղթերով ԱԳՆ-ի շենքի մի մասում հավաքեցին «Արցախ» բառը։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման անդամներն ու կողմնակիցները Իշխան Սաղաթելյանը կոչով
առավոտյան շրջափակել են ԱԳՆ շենքի մուտքերը։
«ԱԳ նախարարն այլևս չի սպասարկում Հայաստանի շահերը, պետք է շրջափակենք ամբողջ շենքը՝ բոլոր մուտքերով»,- հայտարարել էր նա։
Հիշեցնենք՝ մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։ Ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։