https://arm.sputniknews.ru/20220524/adrbejanci-marziknery-pvordzel-en-hvogebanakan-tshnshum-gvortsadrel-bajc-chi-stacvel-adamjan-42396006.html
Ադրբեջանցի մարզիկները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, բայց չի ստացվել. Ադամյան
Ադրբեջանցի մարզիկները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, բայց չի ստացվել. Ադամյան
Sputnik Արմենիա
Աշոտ Ադամյանի խոսքով` թուրք և ադրբեջանցի մարզիկներն իրենց պահվածքով նրան շեղել չեն կարողացել։ 24.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-24T13:33+0400
2022-05-24T13:33+0400
2022-05-24T14:56+0400
ալեն սիմոնյան
մարզիկ
հայ
թուրք
ադրբեջանցի
աշոտ ադամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42395033_0:0:800:451_1920x0_80_0_0_2ee2e8725776b20c49611301ddfb04a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանի մրցման ընթացքում թուրք և ադրբեջանցի մրցակիցները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել։ Ադամյանն այդ մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, տեղեկանում ենք ԱԺ կայքից։Ադամյանի խոսքով` թուրք և ադրբեջանցի մարզիկների պահվածքը նրան չի շեղել, քանի որ, ինչպես կատակով նկատում է չեմպիոնը, մրցակիցների լեզուն պարզապես չի հասկացել:Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է Եվրոպայի առաջնությամբ, երբ մարզասերների աչքից չէր վրիպել երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի՝ ոտնաթաթերի վրա կանգնելու դրվագը, որով փորձ էր արվում բարձրահասակ երևալ և ստվերել Եվրոպայի առաջնության հաղթող Աշոտ Ադամյանին: Վերջինս տեղեկացրել է ԱԺ նախագահին, որ տվյալ պահին չի նկատել այդ մարզիկի պահվածքը՝ տարված լինելով մեր պետական հիմնով և հաղթանակով:Հայտնել էինք, որ Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը ոսկե մեդալ է վաստակել։ Հայ մարզիկը 65 կգ քաշային կարգի եզրափակիչ մրցաշարում հաղթել է ադրբեջանցի Իսմայիլ Մուստաֆաևին` 8-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/18/42395033_2:0:726:543_1920x0_80_0_0_36c53c7a736f997ab0b8d58d5e5b856d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, մարզիկ, հայ, թուրք, ադրբեջանցի, աշոտ ադամյան
ալեն սիմոնյան, մարզիկ, հայ, թուրք, ադրբեջանցի, աշոտ ադամյան
Ադրբեջանցի մարզիկները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, բայց չի ստացվել. Ադամյան
13:33 24.05.2022 (Թարմացված է: 14:56 24.05.2022) Աշոտ Ադամյանի խոսքով` թուրք և ադրբեջանցի մարզիկներն իրենց պահվածքով նրան շեղել չեն կարողացել։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանի մրցման ընթացքում թուրք և ադրբեջանցի մրցակիցները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել։ Ադամյանն այդ մասին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը,
տեղեկանում ենք ԱԺ կայքից։
Ադամյանի խոսքով` թուրք և ադրբեջանցի մարզիկների պահվածքը նրան չի շեղել, քանի որ, ինչպես կատակով նկատում է չեմպիոնը, մրցակիցների լեզուն պարզապես չի հասկացել:
Մարզիկը նշել է նաև, որ սպորտային կարիերայի ընթացքում հանդես է եկել 60 կգ քաշային կատեգորիայում, և սա առաջին անգամ էր, երբ ավելացած՝ 65 կգ քաշով է դուրս եկել մրցման: Սիմոնյանի այն նկատառմանը, թե արդյոք սա նրա վերջնակա՞ն քաշն է, երիտասարդ մարզիկը պատասխանել է, որ ամեն ինչ առջևում է՝ ժպիտով հավելելով, որ չի ուզում գիրանալ։
Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է Եվրոպայի առաջնությամբ, երբ մարզասերների աչքից չէր վրիպել երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի՝ ոտնաթաթերի վրա կանգնելու դրվագը, որով փորձ էր արվում բարձրահասակ երևալ և ստվերել Եվրոպայի առաջնության հաղթող Աշոտ Ադամյանին: Վերջինս տեղեկացրել է ԱԺ նախագահին, որ տվյալ պահին չի նկատել այդ մարզիկի պահվածքը՝ տարված լինելով մեր պետական հիմնով և հաղթանակով:
Հայտնել էինք, որ Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանը ներկայացնող Աշոտ Ադամյանը
ոսկե մեդալ է վաստակել։ Հայ մարզիկը 65 կգ քաշային կարգի եզրափակիչ մրցաշարում հաղթել է ադրբեջանցի Իսմայիլ Մուստաֆաևին` 8-րդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։