00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Мировые острова с русскими именами
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որևէ նիստ չի լինելու. զոհվածների ծնողները բոյկոտեցին և լքեցին նիստերի դահլիճը

© Sputnik / Aram NersesyanԶոհված զինծառայողների հարազատները
Զոհված զինծառայողների հարազատները - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022
Զոհված զինծառայողների հարազատները
Բաժանորդագրվել
Դատավորը որոշեց հետաձգել Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Զոհվածների ծնողները բոյկոտեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքի քննության նիստը, որն ընթանում է վերաքննիչ դատարանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց Արծվիկ Մինասյանի ու Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը, որին միացել էին նաև Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։
Որոշումը կարդալուց հետո դատարանի դահլիճում գտնվող ծնողները ոտքի կանգնեցին և սկսեցին իրենց անհամաձայնությունը հայտնել։

«Դուք ձեր որոշմամբ մեզ զրկում եք ձայնի իրավունքից։ Չի՛ լինի ոչ մի դատական նիստ, բոյկոտելու ենք նիստերը, չենք թողնելու»,- ասացին նրանք։

Դատավորը չէր կարողանում նիստը շարունակել և հայտարարեց, որ այն հետաձգվում է՝ նշանակվելով մայիսի 25-ին` ժամը 13։00-ին։
Հիշեցնենք` 2021 թվականի հունիսին Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։
Ներկայացված հաղորդումը քննության առարկա չէր դարձել։ Դատախազությունը դրանից մի մասը` Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերող հատվածը, առանձնացրել էր և ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական գործ հարուցելու, իսկ մյուս մասը ներկայացվել էր ՀՔԾ, հետագայում` Հակակոռուպցիոն կոմիտե գեներալ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում քննելու համար։
Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիմումատուները դիտարկել էին որպես անգործություն ու այդ հիմքով նոր բողոք ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը, որից հետո դիմող կողմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Վերաքննիչ դատարանում ընթացող դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են, ինչը պատերազմի զոհերի ծնողների շրջանում բողոքի առիթ էր դարձել։ Մայիսի 17-ին նիստի հերթական հետաձգումից հետո որդեկորույս ծնողները փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը` օբյեկտիվ քննություն ու պատշաճ ընթացակարգ պահանջելով իրենց բողոքի վերաբերյալ։
Լրահոս
0