00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չենք ուզում, որ դուք այս դատավարությունը վարեք. զոհերի ծնողները` դատավորին

© Sputnik / Aram NersesyanԿարին Տոնոյան
Կարին Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2022
Բաժանորդագրվել
Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ որոշումը կհապարակվի ժամը 17։00-ին։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանից պահանջում են բավարարել ինքնաբացարկի միջնորդությունն ու հրաժարվել գործի դատաքննությունն իրականացնելուց։
Այս մասին նրանք այսօր հայտարարեցին Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքի քննության ընթացքում, երբ Մինասյանն ու Մարտիրոսյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին։

«Մենք` տուժողի իրավահաջորդներս, պահանջում ենք, որ ինքնաբացարկի միջնորդությունը բավարարեք, քանի որ մենք բոլորս չենք ուզում, որ դուք այս դատը վարեք, լինեք այս դատի նախագահողը։ Դա մեր ցանկությունն է, և կարծում ենք, որ դուք մեր ցանկությունը կբավարարեք այն` հասկանալով, որ մենք այսօր այս երկրի այն քաղաքացիներն ենք, որ ունեն բավարար իրավունքներ թե՛ ասելու, և թե՛ պահանջելու»,- ասաց անհետ կորած զինծառայողի մորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Զինծառայողների ծնողներն այսկերպ միացան Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած միջնորդությանը։
Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը մինչ այդ դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել` այն հիմքով, որ քրեական գործը Բիշարյանին է մակագրվել ձեռքով, ինչը օրենքի խախտում է։
Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ որոշումը կհապարակվի այսօր ժամը 17։00-ին։
Տուժողի իրավահաջորդներից Կարին Տոնոյանն ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե դատավորն իրենց պահանջը չհարգի և ինքնաբացարկ չհայտնի, ապա ծնողներով թույլ չեն տալու դատը շարունակվի։ Տոնոյանը հայտնեց նաև, որ վերաքննիչ քրեական դատարանի նախագահին դիմում է փոխանցելու այդ հարցով։
Լրահոս
0