https://arm.sputniknews.ru/20220523/aghvan-hvovsepjani-kalanavvorumn-anpvopvokh-tvoghnelu-vorvoshman-dem-bvoghvoq-e-nerkajacvel-42355160.html
Աղվան Հովսեփյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
Աղվան Հովսեփյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
Sputnik Արմենիա
Հովսեփյանի փաստաբանները միջնորդում են Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով: 23.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-23T13:44+0400
2022-05-23T13:44+0400
2022-05-23T14:09+0400
աղվան հովսեփյան
բողոք
դատ
գրավ
https://cdn.am.sputniknews.ru/img/396/36/3963698_0:0:1600:901_1920x0_80_0_0_21ae9d5999b4b01e5f1a40317d0e0869.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից։Բողոքի բովանդակության մեջ նշվում է, որ միջնորդում են Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով:Բողոքը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին։Հայտնել էինք, որ մայիսի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Ո՞ւր են փաստաթղթերը. Աղվան Հովսեփյանը պահանջում է վերադարձնել նկարների հավաքածունՀիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին հայտնել է, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/396/36/3963698_146:0:1570:1068_1920x0_80_0_0_eb75c12062c855f9a5d11893d5558b54.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղվան հովսեփյան, բողոք, դատ, գրավ
աղվան հովսեփյան, բողոք, դատ, գրավ
Աղվան Հովսեփյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
13:44 23.05.2022 (Թարմացված է: 14:09 23.05.2022) Հովսեփյանի փաստաբանները միջնորդում են Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով:
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից։
Բողոքի բովանդակության մեջ նշվում է, որ միջնորդում են Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով:
Բողոքը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին։
Հայտնել էինք, որ մայիսի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի
սեպտեմբերի 7-ին հայտնել է, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին
կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):
Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։