https://arm.sputniknews.ru/20220520/rd-pn-n-andradardzel-e-pvokhgndapet-pavlik-martirvosjani-skhranqin-42291370.html
ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է փոխգնդապետ Պավլիկ Մարտիրոսյանի սխրանքին
ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է փոխգնդապետ Պավլիկ Մարտիրոսյանի սխրանքին
Sputnik Արմենիա
Հայ փոխգնդապետի խիզախ ու անձնուրաց գործողությունները թույլ են տվել ռուս մոտոհրաձգայիններին դիրքերից դուրս մղել ուկրաինացի զինյալներին։ 20.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-20T17:17+0400
2022-05-20T17:17+0400
2022-05-20T17:58+0400
հայ
զինծառայող
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/17/40072995_0:0:3283:1847_1920x0_80_0_0_3994f796a3f484980ee5ad1816514aaf.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է մոտոհրաձգային բրիգադի կապի պետ, փոխգնդապետ Պավլիկ Մարտիրոսյանի սխրանքներին `Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ժամանակ։Նշվում է, որ փոխգնդապետ Մարտիրոսյանը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանության առաջին իսկ օրերից անխափան հաղորդակցություն է ապահովել` ի շահ մոտոհրաձգային բրիգադի գումարտակային-մարտավարական խմբի։«Ուկրաինացի ազգայնականների դիրքերի վրա հարձակման ընթացքում ռուսական զորքերի գումարտակային-մարտավարական խումբը նահանջող ծայրահեղականների կողմից ենթարկվել է հրետանային և ականանետային կրակի։ Հերթական համազարկի արդյունքում վնասվել են հրամանատարաշտաբային մեքենայի ալեհավաքները, որոնք կապ են ապահովում խմբում»,- նշված է հաղորդագրության մեջ:Մարտիրոսյանը, լինելով հակառակորդի կրակի տակ, օպերատիվ կերպով վերացրել է անսարքությունը՝ ապահովելով խմբի կայուն կապը, ինչը հնարավորություն է տվել ճիշտ թիրախավորելու հակառակորդին և համակարգելու մարտում ստորաբաժանումների գործողությունները:Շարունակելով ազգայնականներին դուրս մղել զբաղեցրած դիրքերից, ռուսական զորքերը ձեռնամուխ են եղել ջրային արգելքի հաղթահարմանը: Ուկրաինացի ազգայնականների զինված կազմավորումները փորձել են կիսել արդեն տեղափոխված ռուսական ստորաբաժանումները և հրետանային հարված են հասցրել նրանց ուղղությամբ: Արկի պայթյունի հետևանքով կապի կառավարման մեքենան ընկել է ափից ոչ հեռու։ՊՆ-ն ընդգծում է, որ փոխգնդապետի խիզախ ու անձնուրաց գործողությունները թույլ են տվել ռուս մոտոհրաձգայիններին ուկրաինացի զինյալներին դուրս մղել դիրքերից։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/17/40072995_0:0:2731:2048_1920x0_80_0_0_cf2d707c194a91d6fc3e84875769d71f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ, զինծառայող, ուկրաինա, ռուսաստան
հայ, զինծառայող, ուկրաինա, ռուսաստան
ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է փոխգնդապետ Պավլիկ Մարտիրոսյանի սխրանքին
17:17 20.05.2022 (Թարմացված է: 17:58 20.05.2022) Հայ փոխգնդապետի խիզախ ու անձնուրաց գործողությունները թույլ են տվել ռուս մոտոհրաձգայիններին դիրքերից դուրս մղել ուկրաինացի զինյալներին։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՌԴ ՊՆ-ն անդրադարձել է մոտոհրաձգային բրիգադի կապի պետ, փոխգնդապետ Պավլիկ Մարտիրոսյանի սխրանքներին `Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ժամանակ։
Նշվում է, որ փոխգնդապետ Մարտիրոսյանը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանության առաջին իսկ օրերից անխափան հաղորդակցություն է ապահովել` ի շահ մոտոհրաձգային բրիգադի գումարտակային-մարտավարական խմբի։
«Ուկրաինացի ազգայնականների դիրքերի վրա հարձակման ընթացքում ռուսական զորքերի գումարտակային-մարտավարական խումբը նահանջող ծայրահեղականների կողմից ենթարկվել է հրետանային և ականանետային կրակի։ Հերթական համազարկի արդյունքում վնասվել են հրամանատարաշտաբային մեքենայի ալեհավաքները, որոնք կապ են ապահովում խմբում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մարտիրոսյանը, լինելով հակառակորդի կրակի տակ, օպերատիվ կերպով վերացրել է անսարքությունը՝ ապահովելով խմբի կայուն կապը, ինչը հնարավորություն է տվել ճիշտ թիրախավորելու հակառակորդին և համակարգելու մարտում ստորաբաժանումների գործողությունները:
Շարունակելով ազգայնականներին դուրս մղել զբաղեցրած դիրքերից, ռուսական զորքերը ձեռնամուխ են եղել ջրային արգելքի հաղթահարմանը: Ուկրաինացի ազգայնականների զինված կազմավորումները փորձել են կիսել արդեն տեղափոխված ռուսական ստորաբաժանումները և հրետանային հարված են հասցրել նրանց ուղղությամբ: Արկի պայթյունի հետևանքով կապի կառավարման մեքենան ընկել է ափից ոչ հեռու։
«Փոխգնդապետ Մարտիրոսյանը՝ վտանգելով իր կյանքը, գտնվելով հակառակորդի ուժեղ կրակի տակ, թռել է ջուրը և դուրս բերել բազմաթիվ բեկորային վնասվածքներ և կոտրվածքներ ստացած երեք զինծառայողների, որից հետո կանխել է կապի տեխնիկայի կորուստը»,- հայտնում է պաշտպանության գերատեսչությունը։
ՊՆ-ն ընդգծում է, որ փոխգնդապետի խիզախ ու անձնուրաց գործողությունները թույլ են տվել ռուս մոտոհրաձգայիններին ուկրաինացի զինյալներին դուրս մղել դիրքերից։