https://arm.sputniknews.ru/20220518/nikol-pashinjany-harcaqnnvelu-e--zhamketnery-khstakecven-42188780.html
Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է, ժամկետները կհստակեցվեն
Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է, ժամկետները կհստակեցվեն
Sputnik Արմենիա
Հարցաքննության ժամկետները կհստակեցվեն Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի և զոհվածների ծնողների միջև հանդիպման ընթացքում։ 18.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-18T12:56+0400
2022-05-18T12:56+0400
2022-05-18T13:43+0400
հհ քննչական կոմիտե
ծնող
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42189023_0:0:1600:901_1920x0_80_0_0_89d2d692d07d52ca71f29a5384f8d54a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը եկավ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ, որտեղ հավաքվել էին 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները։Նա հայտարարեց, որ քրեական գործի շրջանակում կա դատախազի կողմից տրված ցուցում, որի պահանջները կատարվելու են, իսկ ժամկետների հետ կապված հարցերը կհստակեցվեն Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի և զոհվածների ծնողների, ինչպես նաև նրանց շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանի առաջիկա հանդիպումից հետո։Հայտնել ենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ։ Նրանք բողոքի ակցիա են անում և բացատրություն պահանջում զինվորական քրեական գործերով քննիչի անգործությա վերաբերյալ։Հավելենք, որ զոհվածների հարազատները երեկ Ֆրանսիայի հրապարակում էին. նրանք պահանջում էին ՀՀ դատական համակարգի աշխատանքը հիմնովին խաթարած Գագիկ Ջհանգիրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42189023_85:0:1600:1136_1920x0_80_0_0_f062fc5a8423c4619dc90d62bbb1bafa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, ծնող, նիկոլ փաշինյան
հհ քննչական կոմիտե, ծնող, նիկոլ փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է, ժամկետները կհստակեցվեն
12:56 18.05.2022 (Թարմացված է: 13:43 18.05.2022) Հարցաքննության ժամկետները կհստակեցվեն Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի և զոհվածների ծնողների միջև հանդիպման ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը եկավ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ, որտեղ հավաքվել էին 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները։
Նա հայտարարեց, որ քրեական գործի շրջանակում կա դատախազի կողմից տրված ցուցում, որի պահանջները կատարվելու են, իսկ ժամկետների հետ կապված հարցերը կհստակեցվեն Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի և զոհվածների ծնողների, ինչպես նաև նրանց շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանի առաջիկա հանդիպումից հետո։
«Նիկոլ Փաշինյանը հարցաքննվելու է, որի հետ կապված ժամկետները կհստակեցվեն»,- ասաց Վարդանյանը։
Հայտնել ենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ։ Նրանք բողոքի ակցիա են անում և բացատրություն պահանջում զինվորական քրեական գործերով քննիչի անգործությա վերաբերյալ։
Հավելենք, որ զոհվածների հարազատները երեկ Ֆրանսիայի հրապարակում էին. նրանք պահանջում էին ՀՀ դատական համակարգի աշխատանքը հիմնովին խաթարած Գագիկ Ջհանգիրյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։