00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Ճնշումս բարձր է, եղանակից է»․ մեկնաբանում է բժիշկը

«Ճնշումս բարձր է, եղանակից է»․ ինչպե՞ս է եղանակն ազդում ճնշման վրա, բացատրում է բժիշկը
Բաժանորդագրվել
Բժիշկ, ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ Միքայել Նարիմանյանը Sputnik Արմենիայի եթերում բացատրել է կապը եղանակային տատանումների ու մարդկանց ինքնազգացողության միջև։
Միշտ չէ, որ կլիմայական տատանումներից հետո ինքնազգացողության վատացումը կարող է ուղիղ կապ ունենալ հենց եղանակի հետ։ Մինչ պնդելը, որ պատճառը հենց եղանակն է, պետք է քննարկվեն տարբեր գործոններ՝ սկսած տարբեր սեզոններից մինչև մարդու անհատական հատկություններ։ Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց բժիշկ Միքայել Նարիմանյանը՝ բացատրելով եղանակային փոփոխությունների ու առողջության միջև կապը։
Նարիմանյանի կարծիքով՝ նախ, ավելի ճիշտ է եղանակի փոփոխության ազդեցությունը հենց տարբեր սեզոնային շրջաններում դիտարկել, որովհետև սառը օդն էլ, տաք օդն էլ յուրովի են ազդում մարդկանց վրա։
«Սառը օդն ազդեցության տարբեր թիրախներ ունի։ Կարող է լինել անոթների կամ բրոնխների սպազմ: Բրոնխային որոշ հիվանդությունների դեպքում բրոնխային համակարգը սառը օդի նկատմամբ գերզգայուն է դառնում, հիվանդը շնչում է սառը օդը, և միանգամից սպազմ է առաջանում։ Ընդհանրապես կծկվում են և՛ անոթները, և՛ բրոնխները, առաջանում է հևոց»,- բացատրեց բժիշկը։
Մասնագետի տեսակետով՝ աշնանային ու գարնանային սեզոններին կտրուկ եղանակային փոփոխություններն ազդում են հիմնականում արյան ճնշման վրա։ Ձմռանը մարդիկ տառապում են ցրտից, կարող են լինել շնչուղիների տարբեր հիվանդություններ, իսկ ամռան շոգից կարող է նույնիսկ օրգանիզմի իմունային համակարգի դիմադրողականության անկում նկատվել, և կարող են ի հայտ գան տարբեր վիրուսային կամ բակտերիալ հիվանդություններ։
Նարիմանյանը նաև զգուշացնում է ամռանը հովացնող համակարգերի ազդեցության մասին։ Ըստ բժշկի՝ դրանց արտանետած օդում կարող են լինել տարբեր մանրէներ, որոնք կարող են անգամ թոքաբորբ առաջացնել։
«Թվում է՝ շոգ է, բայց, օրինակ, թոքերի հիվանդություններ կարող են առաջանալ»,- նշեց Նարիմանյանը։
Մեկ այլ գործոն է եղանակից մարդու տրամադրության փոփոխությունը, որն էլ իր հերթին, բժշկի բնորոշմամբ, կարող է բերել ինքնազգացողության վատացման՝ առանց ինքնազգացողության վրա օդի անմիջական ազդեցության։
«Տրամադրության անկումը կարող է ազդել նյարդային համակարգի վրա, ինչն էլ կարող է բերել նույն սպազմին՝ առանց սառը օդի անմիջական ազդեցության։ Դրանից էլ կարող է տատանվել արյան ճնշումը, սրտի հաճախականությունը ևն»,- ասաց Նարիմանյանը։
Տրամադրության փոփոխություն կարող է նկատվել մարդկանց մոտ, ովքեր, օրինակ, սովորություն ունեն զբոսնելու, ու երբ եղանակը վատանում է, այդ սովորությունը սահմանափակվում է, ինչն էլ ազդում է տրամադրության վրա։
Ելնելով այս գործոններից, Նարիմանյանի կարծիքով, հնարավոր չէ բոլորի վրա եղանակի փոփոխությունների ազդեցությունը միանշանակ գնահատել, այն պետք է տարբերակվի տվյալ մարդու անհատական հատկություններով՝ հոգեբանական, հոգեհուզական, ֆիզիկական և այլն։ Այդ տեսանկյունից եղանակը տարբեր ձևերով կարող է ազդել մարդու վրա։
«Մի պատճառ պետք է լինի, հենց այնպես չի լինում ինքնազգացողության վատացում եղանակից։ Հատկապես այն մարդիկ, որոնք ռիսկի խմբում են, նրանց վրա կլիմայի բոլոր ազդեցություններն ավելի սուր են արտահայտված, քան այն մարդկանց մոտ, ովքեր առողջական խնդիրներ չունեն»,- հավելեց Նարիմանյանը։
Գարնան վերջին ամսում Հայաստանում սովորաբար եղանակն ավելի տաք է լինում, սակայն այս տարի անձրևները, քամիներն ու ցրտերը դեռ շարունակվում են։
Օդի ջերմաստիճանը վերջին շրջանում կտրուկ տատանվում է՝ տաք արևային եղանակից մինչև անձրև ու կարկուտ։ Նման օրերին քաղաքացիները բողոքում են ինքնազգացողության վատացումից ու սովորաբար դա կապում են եղանակային փոփոխությունների հետ։
Լրահոս
0