https://arm.sputniknews.ru/20220516/sjuniqi-tshanaparhn-iranakan-bernatarneri-hamar-aveli-harmaravet-kdarna-42105661.html
Սյունիքի ճանապարհն իրանական բեռնատարների համար ավելի հարմարավետ կդառնա
Սյունիքի ճանապարհն իրանական բեռնատարների համար ավելի հարմարավետ կդառնա
Sputnik Արմենիա
Գնել Սանոսյանը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է առկա խնդիրներն ու որոշել վերացնել խոչընդոտները։ 16.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-16T16:57+0400
2022-05-16T16:57+0400
2022-05-16T16:57+0400
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42106128_0:188:1024:764_1920x0_80_0_0_a7a57ec01993b2fa6d199406fdc3e1e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ քննարկել է բեռնափոխադրումների հետ կապված հարցեր։Ինչպես հայտնում են նախարարությունից, կողմերն արձանագրել են առկա խնդիրները և պայմանավորվել վերացնել խոչընդոտները, որպեսզի երկու երկրների միջև ավելանա ապրանքաշրջանառությունը։Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում։Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում իրանական ընկերություններիի աշխատանքի հետ կապված հարցեր։Գնել Սանոսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում` մասնակցելու Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։Այցի ընթացքում, բացի ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ հանդիպումից, նախատեսված են նաև հանդիպումներ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի և նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/10/42106128_2:0:1023:766_1920x0_80_0_0_8c09236b9ac2c7cc4c1d0d9da5473d51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, գնել սանոսյան
իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, գնել սանոսյան
Սյունիքի ճանապարհն իրանական բեռնատարների համար ավելի հարմարավետ կդառնա
Գնել Սանոսյանը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է առկա խնդիրներն ու որոշել վերացնել խոչընդոտները։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ քննարկել է բեռնափոխադրումների հետ կապված հարցեր։
Ինչպես հայտնում են նախարարությունից, կողմերն արձանագրել են առկա խնդիրները և պայմանավորվել վերացնել խոչընդոտները, որպեսզի երկու երկրների միջև ավելանա ապրանքաշրջանառությունը։
Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում։
«Այս կոնտեքստում մենք շատ կարևորում ենք Սյունիքում կառուցվող ճանապարհները, հատկապես Հյուսիս-հարավի Սյունիքի հատվածը, որը իրանական բեռնատարների համար առաջիկայում ավելի հարմարավետ կդառնա, կկրճատվի ճանապարհի երկարությունը։ Առաջիկայում, երբ աշխատանքներն ավարտվեն, տնտեսապես ավելի ձեռնտու կլինի այդ ճանապարհներով երթևեկելը»,-ասել է նախարարը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում իրանական ընկերություններիի աշխատանքի հետ կապված հարցեր։
Գնել Սանոսյանը
եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում` մասնակցելու Նավթի, գազի, վերամշակման և նավթաքիմիական 26-րդ միջազգային ցուցահանդեսին։
Այցի ընթացքում, բացի ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ հանդիպումից, նախատեսված են նաև հանդիպումներ էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի և նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։