00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավանդական ռաբիս արձանիկ է, այնտեղ Քրիստոս չկա»․ Թոքմաջյանը՝ ընտրված արձանի մասին

Արձանի մակետը - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2022
Բաժանորդագրվել
Արձանի ընտրության փուլը տևել է 5 ամիս, բայց բողոք կա, թե ընտրությունն արդար չի եղել։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը կարող է մինչև 3 տարի տևել։ Այս պահին անհայտ է, թե այն որտեղ կկառուցվի, հանձնախումբը մի քանի տարբերակ ունի, պետք է գնա ու տարբեր մասնագետների հետ քննի տեղանքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշեց, որ հաղթողն ընտրվել է համաձայն տարբեր չափորոշիչների՝ մասնագիտական փորձ, կրթություն, կատարված աշխատանքներ և այլն։
Արձանի համար հայտարարված մրցույթը տևել է մոտ 5 ամիս, որի ընթացքում շուրջ 350 դիմորդից ընտրվել է հաղթող քանդակագործը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցույթը հաղթել է քանդակագործ Արմեն Սամվելյանի նախագիծը։
Միևնույն ժամանակ, հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, որը ևս մասնակցել է մրցույթին, Sputnik Արմենիայի հետ զրույցում բողոքեց մրցույթի կազմակերպման ընթացքից ու նույնիսկ նշեց՝ մրցույթ չի էլ եղել, նախօրոք որոշված էր, թե ով է հաղթելու։

«Ինձ հրավիրեցին մասնակցելու, որ հետո ասեն՝ տեսե՛ք, Թոքմաջյանն էլ մասնակցեց ու պարտվեց։ Ես սխալվեցի, որ ընդունեցի նրանց առաջարկը»,- ասաց քանդակագործը։

Թոքմաջյանը նախ նշեց, որ մրցույթը գնահատող ժյուրիի կազմում նույնիսկ քանդակագործ չկար, բայց դրա փոխարեն եղել է ռուսերենի ուսուցիչ կամ երգիչ, որոնք գործի հետ կապ չունեն, մասնագետ չեն։ Նա նաև հավելեց՝ ընտրված արձանը պարզապես կրկնօրինակում է Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոսի հայտնի արձանը։
«Ավանդական ռաբիս արձանիկ է, այնտեղ Քրիստոս չկա։ Ես վրդովված եմ, բոլոր այդ հանրային քննարկումներն ու ժյուրիի որոշումները կեղծված են եղել»,- նշեց Թոքմաջյանը։
Ի պատասխան Թոքմաջյանի, հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Հովհաննիսյանը փորձեց զերծ մնալ բացատրություններից, բայց նաև նշեց՝ նման կեղծիք մրցույթի ընթացքում չի եղել, այլապես ինքն էլ դրա մասնակիցը չէր դառնա։
«Դա պարոն Թոքմաջյանի՝ մեր մեծարգո վարպետի մոտեցումն է։ Հանձնախմբի անդամները վերջին փուլում նույնիսկ քվեարկությունն ու քննարկումն են իրարից առանձին արել։ Եթե նման կեղծիքի միտում ու առաջարկ լիներ, ես 1 վայրկյան չէի մնա հանձնախմբում։ Ամեն ինչ անցկացվել է արդար հիմունքներով, այլապես մենք 5 ամիս ի՞նչ ենք արել»,- մեկնաբանեց Հովհաննիսյանը։
Այնուամենայնիվ, Հովհաննիսյանն էլ չհերքեց՝ ժյուրիի կազմում քանդակագործ իսկապես չկար, սակայն, նրա խոսքով, մրցույթի մասնակիցների առջև դրված պահանջը կազմվել է նախօրոք՝ տարբեր մասնագետներից, այդ թվում՝ քանդակագործներից ու աստվածաբաններից խորհրդատվություն ստանալուց հետո։

Արձանի կառուցման երկրորդ փուլից՝ տեղանքի ընտրությունից հետո, նախատեսվում է մեծ նախագծի պատրաստություն, թե ինչպիսին պիտի լինի տեղանքն ու ինչ գաղափար կրի։ Դրանից զատ, կա նաև կոմունիկացիաների հարց՝ ճանապարհ, կանաչապատման աշխատանքներ, լուսավորում և այլն։

Արձանի կառուցման նախաձեռնողները հույս ունեն, որ այն ոչ միայն զբոսաշրջությունը խթանող կոթող կլինի, այլև կունենա ռազմավարական նշանակություն։ Այս պարագայում, ըստ Հովհաննիսյանի, կարևոր է, բացի արձանի կառուցումից, հստակ մշակված մշակութային քաղաքականություն ունենալ, որն այժմ մշակվում է։
Անդրադառնալով հարցին, որ Հայ առաքելական եկեղեցին առնվազն չի ողջունում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը, Հովհաննիսյանը նշեց՝ իրենք ընդամենն արձանը տեղադրում են՝ շեշտադրումն ավելի շատ դնելով մշակութային կոթող ստեղծելու վրա։
«Մենք բոլորս եկեղեցու խոնարհ հետևորդներն ենք։ Վերջապես քրիստոնյա ենք, ինչպիսի մոտեցում էլ ցուցաբերենք, միևնույն է, այսպես թե այնպես՝ ասոցացվում է կրոնի հետ։ Նորմալ է, խնդիր չկա։ Քրիստոսի արձանը նաև ժամանակի պահանջ է՝ մարդկանց համախմբելու տեսանկյունից»,- նշեց Հովհաննիսյանը։
Հետևել Տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը... - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Միայն քանդակը՝ 33 մետր. Ծառուկյանն ուզում է Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրել
Նա նաև հավելեց՝ համոզված է, որ Քրիստոսի՝ կառուցվելիք արձանը դառնալու է Հայաստանի այցեքարտը, հենց դրան են ուղղված իրենց աշխատանքները։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել է հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ, միայն արձանի բարձրությունը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ, որով հորդորում է Գագիկ Ծառուկյանին ձեռնպահ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։
Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա 3 հակափաստարկ ներկայացրեց ի պատասխան ու շարունակեց նախագծի իրագործումը։
Լրահոս
0