https://arm.sputniknews.ru/20220514/rvobert-qvocharjany-ev-serzh-sargsjany-chen-handipel-hh-errvord-nakhagahi-grasenjaky-herqum-e-42044920.html
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն հանդիպել. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հերքում է
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն հանդիպել. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հերքում է
Sputnik Արմենիա
Եթե անգամ նման հանդիպում լիներ, ապա այն չէր կարող վճռել «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը։ 14.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-14T14:41+0400
2022-05-14T14:41+0400
2022-05-14T14:45+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
սերժ սարգսյան
հանդիպում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40598520_0:16:1600:916_1920x0_80_0_0_e72ff2469ce5175f55b74894ce2d4be8.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, երեկ չեն հանդիպել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրել էր, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները հանդիպել են, երկար զրուցել ապագա վարչապետի թեկնածուի ու պայքարի հետագա ընթացքի շուրջ և ընդհանուր հայտարարի եկել:Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40598520_176:0:1600:1068_1920x0_80_0_0_143a60b77e477ee73ded0da858677836.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան, հանդիպում
հայաստան, ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան, հանդիպում
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն հանդիպել. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հերքում է
14:41 14.05.2022 (Թարմացված է: 14:45 14.05.2022) Եթե անգամ նման հանդիպում լիներ, ապա այն չէր կարող վճռել «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, երեկ չեն հանդիպել։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրել էր, որ երեկ ուշ երեկոյան ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները հանդիպել են, երկար զրուցել ապագա վարչապետի թեկնածուի ու պայքարի հետագա ընթացքի շուրջ և ընդհանուր հայտարարի եկել:
«Ապատեղեկատվություն է: Չի եղել նման հանդիպում: Եթե նույնիսկ նախօրեին այդպիսի հանդիպում տեղի ունենար, ապա այն հասկանալիորեն չէր կարող վճռել «Դիմադրություն» շարժման հետագա ճակատագիրը»,– ասված է մեր հարցման պատասխանում:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։