https://arm.sputniknews.ru/20220514/rvobert-qvocharjann-u-serzh-sargsjany-handipel-en-ev-erkar-zrucel-hraparak-42037604.html
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են և երկար զրուցել. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են և երկար զրուցել. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Նախկին նախագահների թիմակիցներից ոմանք կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ընդհանուր հայտարարի են եկել։ 14.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-14T10:19+0400
2022-05-14T10:19+0400
2022-05-14T11:01+0400
հայաստան
ռոբերտ քոչարյան
սերժ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/07/41802884_0:0:1600:901_1920x0_80_0_0_38c4e98911daffb628f46940ab56a4e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հանդիպել են և երկար զրուցել պայքարի հետագա ընթացքի մասին։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։Պարբերականն ավելի վաղ գրել էր` քանի դեռ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել և ասպարեզը չեն զիջել իրենց շրջանակից դուրս մի անձի` վարչապետի թեկնածուին, շարժումը նոր թափ չի ստանա։Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/07/41802884_174:0:1597:1067_1920x0_80_0_0_79a5b073e17bc74eb0d65fe9a3834ff9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան
հայաստան, ռոբերտ քոչարյան, սերժ սարգսյան
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են և երկար զրուցել. «Հրապարակ»
10:19 14.05.2022 (Թարմացված է: 11:01 14.05.2022) Նախկին նախագահների թիմակիցներից ոմանք կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ընդհանուր հայտարարի են եկել։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հանդիպել են և երկար զրուցել պայքարի հետագա ընթացքի մասին։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Պարբերականն ավելի վաղ գրել էր` քանի դեռ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը համաձայնության չեն եկել և ասպարեզը չեն զիջել իրենց շրջանակից դուրս մի անձի` վարչապետի թեկնածուին, շարժումը նոր թափ չի ստանա։
«Թե ինչ են պայմանավորվել երկու նախկին կամ ներկա զինակիցները, նրանց թիմերում անտեղյակ էին։ Ոմանց կարծիքով՝ հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ: Ոմանք դրա ապացույցն էին համարում Արթուր Վանեցյանի՝ նախօրեին հնչեցրած որոշ խոսքեր, մասնավորապես` Արման Թաթոյանին ուղղված խոսքը՝ եթե նա ուզում է քաղաքականությամբ զբաղվել, պետք է գա Ֆրանսիայի հրապարակ կամ որևէ այլ տեղից սկսի գործունեությունը` հաստատելով կամ հերքելով իր հավակնությունները»,- գրում է թերթը:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ
հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը
հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները
վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։