https://arm.sputniknews.ru/20220514/rdn-patrast-e-yndlajnel-haraberutjunnery-hh-nakhagahn-yndunel-e-oleg-maticinin-42043794.html
ՌԴ-ն պատրաստ է ընդլայնել հարաբերությունները. ՀՀ նախագահն ընդունել է Օլեգ Մատիցինին
ՌԴ-ն պատրաստ է ընդլայնել հարաբերությունները. ՀՀ նախագահն ընդունել է Օլեգ Մատիցինին
Sputnik Արմենիա
ՌԴ սպորտի նախարարն ու Վահագն Խաչատուրյանը սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել։ 14.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-14T14:15+0400
2022-05-14T14:15+0400
2022-05-14T14:20+0400
հայաստան
ռուսաստան
վահագն խաչատուրյան
սպորտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0e/42043513_0:0:2001:1125_1920x0_80_0_0_6244f650c92b0df2e97c4bf047a5b77d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Կարևորելով Ռուսաստանի հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ Խաչատուրյանը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու, տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի հնարավորությունները։ Նա նշել է, որ Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինի այցը Հայաստան կարևոր է և լրացուցիչ խթան կհաղորդի համատեղ ծրագրերի ընդլայնմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը:ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս սպորտի զարգացմանը և հետևողական ջանքեր է գործադրում հատկապես մարզական մասսայական ծրագրերի իրականացման ուղղությամբ:Օլեգ Մատիցինը նշել է՝ շատ ուրախ են տեսնել, որ Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում սպորտի զարգացման գործում և շարունակում է մի շարք նշանակալի ձեռքբերումներ գրանցել տարբեր միջազգային մրցաշարերում: Ռուս նախարարը նշել է, որ պատրաստ են անել ամեն հնարավորը՝ ընդլայնելու ու խորացնելու եղբայրական երկրների միջև հարաբերությունները, որոնք հազարամյակների հիմքեր ունեն:Հանդիպմանը քննարկվել է սպորտի տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0e/42043513_39:0:1814:1331_1920x0_80_0_0_fb4131fcdb9d899cf55e38d67cbd7a6b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վահագն խաչատուրյան, սպորտ
հայաստան, ռուսաստան, վահագն խաչատուրյան, սպորտ
ՌԴ-ն պատրաստ է ընդլայնել հարաբերությունները. ՀՀ նախագահն ընդունել է Օլեգ Մատիցինին
14:15 14.05.2022 (Թարմացված է: 14:20 14.05.2022) ՌԴ սպորտի նախարարն ու Վահագն Խաչատուրյանը սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Կարևորելով Ռուսաստանի հետ սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ Խաչատուրյանը ներկայացրել է համատեղ սպորտային մարզումներ իրականացնելու, տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի հնարավորությունները։ Նա նշել է, որ Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինի այցը Հայաստան կարևոր է և լրացուցիչ խթան կհաղորդի համատեղ ծրագրերի ընդլայնմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս սպորտի զարգացմանը և հետևողական ջանքեր է գործադրում հատկապես մարզական մասսայական ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Օլեգ Մատիցինը նշել է՝ շատ ուրախ են տեսնել, որ Հայաստանը մեծ ջանքեր է ներդնում սպորտի զարգացման գործում և շարունակում է մի շարք նշանակալի ձեռքբերումներ գրանցել տարբեր միջազգային մրցաշարերում: Ռուս նախարարը նշել է, որ պատրաստ են անել ամեն հնարավորը՝ ընդլայնելու ու խորացնելու եղբայրական երկրների միջև հարաբերությունները, որոնք հազարամյակների հիմքեր ունեն:
Հանդիպմանը քննարկվել է սպորտի տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: