00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդիկ պետք է իմանան՝ ումով են փոխարինելու Փաշինյանին. Սուրենյանցը` բողոքի ակցիաների մասին

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիայի մասնակիցները
Բողոքի ակցիայի մասնակիցները - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2022
Բողոքի ակցիայի մասնակիցները
Բաժանորդագրվել
Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ ո՛չ երկրորդ, ո՛չ էլ երրորդ նախագահները չեն կարող հայտարարել իրենց վարչապետական հավակնությունների մասին, որովհետև դա կվախեցնի ցուցարարների մի մասին։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Արդեն երկու շաբաթ է` Երևանում ամեն օր բողոքի ցույցեր են` ընդդիմության կողմնակիցները փակում են փողոցները, հանրահավաքներ կազմակերպում, շրջափակում են պետական հաստատությունների շենքերը, բախումներ են տեղի ունենում ոստիկանների հետ: Սակայն ընդդիմությունն առայժմ տեսանելի հաջողությունների չի հասել․ իշխանությունը շարունակում է իր տեղում մնալ, կառավարության հրաժարականի մասին էլ խոսք չկա։ Մյուս կողմից՝ քաղաքական լարվածության լիցքաթափումը նույնպես դեռ հեռու է։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին չի զարմացնում բողոքի շարժման այսօրվա վիճակը։ Նրա խոսքով՝ ինքն առաջին իսկ օրերից ասել է, որ շարժումը հեղափոխական ներուժ չունի, այսինքն` գոնե այս փուլում հաստատ չի կարող հասնել իշխանափոխության։

«Ընդդիմությունն առավելագույն թվով մարդկանց կարողացավ մոբիլիզացնել մայիսի 1-ին, երբ 14 հազար մարդ էր հավաքվել։ Իսկ բողոքի ակտիվության գագաթնակետը եղավ մայիսի 4-ին, երբ ցուցարարները երթով շարժվեցին դեպի խորհրդարան։ Դրանից հետո թիվը կա՛մ պետք է ավելանար, կա՛մ պակասեր։ Մենք տեսնում ենք, որ մարդանց քանակը չի ավելանում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը հիմա երկու ճանապարհ ունի` կա՛մ կշարունակի անիմաստ անտագոնիզմն ու կփոշիացնի իր ռեսուրսները, կա՛մ կկապիտալիզացնի մինչև օրս արձանագրած որոշակի հաջողությունները, որից հետո time out կհայտարարի ու կփորձի ինստիտուցիոնալիզացնել իր ձեռքբերումները։
Փորձագետը համոզված է, որ առաջնորդության հարցը այն հիմնական խնդիրներից է, որին այժմ բախվում է շարժումը։ Սուրենյանցն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ շարժման իրական շահառուներից ոչ մեկը` թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, չեն շտապում հայտարարել շարժումը պաշտոնապես ղեկավարելու մասին։
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն հանդիպել. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հերքում է
Բացի այդ, եթե Սերժ Սարգսյանը հրապարակավ հրաժարվել է ընդդիմության հաղթանակի դեպքում երկիրը ղեկավարելու մտադրությունից, ապա Ռոբերտ Քոչարյանը նման խոստում չի տվել։ Մեր զրուցակիցը կարծում է, որ նման անորոշությունը հիասթափեցնում է իրական և հավանական կողմնակիցների մի մասին:
«ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ունեն չքողարկվող հակասություններ։ Հենց որ նրանցից մեկը հայտարարի իր վարչապետական նկրտումների մասին, երկրորդի թիմն ու կողմնակիցները կսկսեն իրենց խիստ պասիվ պահել։ Բացի այդ, նրանց հասարակական հակառեյտինգը բարձր է, հետևաբար հասարակությունը նրանց շուրջը չի կարող համախմբվել, և հավանաբար դա է պատճառը, որ Ֆրանսիայի հրապարակում մարդկանց թիվը չի ավելանում»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքով` անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը հեղափոխության արժեքներին դավաճանել է, թե ոչ, դրանից Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ժողովրդի սիրելին չեն դառնում։

«Առաջնորդի անուն չտալը ևս խանգարում է, որ շարժումը հանրության լայն զանգվածներ համախմբի։ Մարդիկ պետք է իմանան՝ ումով են փոխարինելու Նիկոլ Փաշինյանին և ինչի համար»,- շեշտեց Սուրենյանցը։

Քաղաքագետի կարծիքով` ընդդիմությունը տեսականորեն կարող էր Քոչարյանի և Սարգսյանի փոխարեն առաջարկել վարչապետի այլընտրանքային թեկնածու։ Բայց դրա համար կոնսենսուս է պետք, ինչը հիմա չկա։ Ավելին` կարելի է նկատել, որ Սարգսյանի թիմն ու Քոչարյանի կողմնակիցները մարտավարական տարբեր խնդիրներ են դնում իրենց առջև։
«Մենք տեսնում ենք, որ Քոչարյանն ու իր թիմը, որի կորիզը ՀՅԴ-ն է, ավելի արմատական դիրքերից են հանդես գալիս, քան Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի կողմնակիցները։ Քոչարյանի կողմնակիցները ավելի շատ ու ավելի հաճախ են կոնֆլիկտի մեջ մտնում ոստիկանության հետ, նրանց մասնակցությամբ ցույցերը գրեթե միշտ ուղեկցվում են բախումներով»,- նշեց նա։
Ի տարբերություն նրանց, հանրապետականներն ու Վանեցյանի թիմակիցներն իրենց ավելի հանդարտ են պահում և ջանում են ուժայինների հետ «ճակատային» բախումների մեջ չմտնել։ Սա ընդհանուր առմամբ կարելի է նրանց նախնական մոտեցման և մարտավարության արտացոլումը համարել։
Չկա նման բան. Իշխան Սաղաթելյանը մեկնաբանեց լուրերը, թե շարժումը առաջնորդ է փնտրում
Լրահոս
0