00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակի կրակադաշտում արկի պայթյունից մահացել է Վահրամաբերդ գյուղի բնակիչը

© Sputnik / Aram NersesyanԱկան
Ական - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2022
Բաժանորդագրվել
Ավտոմեքենաների համար նախատեսված հիմնական երկու ճամապարհները թեև փակ են, բայց ողջ կրակադաշտը փակել հնարավոր չէ։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Այսօր ժամը 15․30 սահմաններում պայթյուն է գրանցվել Շիրակի մարզում՝ Կամխուտի կրակադաշտում, ինչի հետևանքով զոհվել է Վահրամաբերդ գյուղի հովիվը՝ ծնված 1957 թվականին։
Հովիվն ամուսնացած էր, ուներ երեք զավակ:
Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցում Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Արշակյանը տեղեկացրեց, որ տարածքը հանձնված է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային՝ որպես կրակադաշտ:
«Տարածքում վերջին մեկ ամսում զորավարժություններ չեն անցկացվել, ամենայն հավանականությամբ պայթուցիկը եղել է հին զորավարժանքներից մնացած: Տարածքում նաև սելավատարներ կան, ու հնարավոր է՝ անձրևներն են բերել դաշտերից հին զինամթերքը: Ենթադրում եմ, որ չպայթած արկ է եղել, որը հովիվը փորձել է քանդել»,-նշեց Կարեն Արշակյանը հավելելով, որ ռազմաբազայից իրենք միշտ գրություններ են ստանում զինավարժության անցկացման մասին:
Կարեն Արշակյանը նշեց, որ ավտոմեքենաների համար նախատեսված հիմնական երկու ճամապարհները թեև փակ են, բայց ողջ կրակադաշտը փակել հնարավոր չէ.
«Ավտոմեքենաների ճանապարհը փակ է, բայց ամբողջ դաշտը բավական մեծ տարածք է։ Կրակադաշտը 100 հեկտար է, անհնար է ամբողջը փակել: Տարածքը խրամուղիներով սահմանազատված է»:
Հիշեցնենք, որ նույն տարածքում 2013 թ. 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 16-ամյա Մուշեղ Գևորգյանը զոհվել էին ոչխարի հոտն արածեցնելիս՝ գտած նռնակի չպայթած մասերի հետ խաղալու պատճառով:
Լրահոս
0