https://arm.sputniknews.ru/20220513/pashinjany-teghjak-chi-eghel-inch-e-katarvel-mipy-hghi-knvoj-vraerti-masin-42004418.html
Փաշինյանը տեղյակ չի եղել` ինչ է կատարվել. ՄԻՊ-ը՝ հղի կնոջ վրաերթի մասին
Փաշինյանը տեղյակ չի եղել` ինչ է կատարվել. ՄԻՊ-ը՝ հղի կնոջ վրաերթի մասին
Sputnik Արմենիա
Քրիստինե Գրիգորյանի կարծիքով` եթե Հայաստանի վարչապետը իմանար, թե իրականում ինչ է տեղի ունեցել, կկանգնեցներ ավտոշարասյունը և դուրս կգար մեքենայից: 13.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-13T13:26+0400
2022-05-13T13:26+0400
2022-05-13T14:18+0400
հղի
կին
վրաերթ
քրիստինե գրիգորյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003308_0:132:1600:1032_1920x0_80_0_0_852afad17df40fd47d117bab7bfa2b4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ մեկնաբանելով Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի հետևանքով 29-ամյա հղի կին է մահացել։Նա կրկին հիշեցրեց, որ չկա որևէ օրենք, որով ոստիկանը պետք է չկանգնի և լքի վթարի վայրը։Հավելենք, որ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի վարորդը, որը մահացու վրաերթի էր ենթարկել երիտասարդ հղի կնոջը` Սոնա Մնացականյանին, ազատության մեջ է։Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջ։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։Վարորդը դեպքից հետո թողել էր պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել էր և մասնակցել քննչական գործողություններին:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:Մահվան ելքով վրաերթի գործով ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել էր, բայց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0d/42003308_0:0:1423:1067_1920x0_80_0_0_35ac09ba26a2c14a05d01d1e235b96b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հղի, կին, վրաերթ, քրիստինե գրիգորյան, նիկոլ փաշինյան
հղի, կին, վրաերթ, քրիստինե գրիգորյան, նիկոլ փաշինյան
Փաշինյանը տեղյակ չի եղել` ինչ է կատարվել. ՄԻՊ-ը՝ հղի կնոջ վրաերթի մասին
13:26 13.05.2022 (Թարմացված է: 14:18 13.05.2022) Քրիստինե Գրիգորյանի կարծիքով` եթե Հայաստանի վարչապետը իմանար, թե իրականում ինչ է տեղի ունեցել, կկանգնեցներ ավտոշարասյունը և դուրս կգար մեքենայից:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը՝ մեկնաբանելով Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի հետևանքով 29-ամյա հղի կին է մահացել։
«Ես հետաքրքրվել եմ, և ինձ ներկայացված տեղեկատվությամբ` վարչապետը տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել։ Հակառակ դեպքում` վստահեցնում եմ` կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին։ Եթե հիշում եք` ավտոշարասյունը շատ մեծ արագությամբ էր անցնում»,-ասաց Գրիգորյանը։
Նա կրկին հիշեցրեց, որ չկա որևէ օրենք, որով ոստիկանը պետք է չկանգնի և լքի վթարի վայրը։
Հավելենք, որ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի վարորդը, որը մահացու վրաերթի էր ենթարկել երիտասարդ հղի կնոջը` Սոնա Մնացականյանին, ազատության մեջ է։
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով
վրաերթի է ենթարկել հղի կնոջ։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով,
մահացել է։
Վարորդը դեպքից հետո թողել էր պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել էր և մասնակցել քննչական գործողություններին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:
Մահվան ելքով վրաերթի գործով ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել էր, բայց հետո ստորագրությամբ
ազատ է արձակվել։