00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմադիր պատգամավորներից կարող են վերցնել մանդատները. ԱԺ-ում բացատրել են սխեման

© Sputnik / Aram NersesyanԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Բաժանորդագրվել
Գործող օրենսդրությունը պատգամավորների երկարատև բացակայության դեպքում նախատեսում է նրանց լիազորությունների դադարեցում։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայկական մամուլում և սոցցանցերում այս օրերին ակտիվացել են քննարկումներն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին մանդատներից զրկելու հնարավորության շուրջ։ Պատճառը փողոցային ակցիաների և բողոքի շարժման պատճառով նրանց երկարատև բացակայությունն է նիստերից։ Որոշ պարբերականներ գրում են` իշխանությունները մտածում են, թե ինչպես առանց մանդատի թողնեն մեկ տասնյակից ավելի բացակայողներին։

Ըստ օրենքի՝ պատգամավորը կարող է զրկվել մանդատից, եթե մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում ոչ հարգելի պատճառով բացակայել է նիստերի առնվազն կեսից։ Բայց նախաձեռնողները դեռ պետք է ապացուցեն, որ «բացակաները» անհարգելի են եղել։

Մինչդեռ, ինչպես Sputnik Արմենիային տված մեկնաբանությունում նշեց խորհրդարանի խոսնակի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, մանդատից զրկելու գործընթացը հիմա վաղաժամ է: Ամեն ամիս Ազգային ժողովի քարտուղարությունն ամփոփում և կազմում է պատգամավորների բացակայությունների վիճակագրությունը: Խորհրդարանի ներկայիս՝ գարնանային նստաշրջանի վերջին նիստը նախատեսված է հունիսի 17-ին:
ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` միայն դրանից հետո կամփոփվեն արդյունքները, որոնց հիման վրա էլ որոշում կկայացնեն։ Եվ եթե պատգամավորը բացակա է եղել գարնանային նստաշրջանի նիստերի առնվազն կեսից, ապա դրվում է մանդատից զրկելու հարցը։
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ նիստը. նրանք մեկնում են Արցախ
Խաչատրյանի խոսքով` պետք է նաև հաշվի առնել, որ մինչև հունիսի 17-ը կարող են լինել նաև արտահերթ նիստեր։ Արտահերթների բացթողումները նույնպես ընդհանուր վիճակագրության մեջ հաշվի են առնվում։

«Բացակայությունները հարգելի կհամարվեն, եթե պատգամավորը գործուղման մեջ է եղել կամ նիստերին չի մասնակցել հիվանդության պատճառով։ Այդ դեպքում նա պետք է ներկայացնի տեղեկանք անաշխատունակության մասին։ Մնացած բոլոր դեպքերում բացակայությունն անհարգելի կհամարվի»,- նշեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը։

Օրենքը նաև սահմանում է, որ յուրաքանչյուր խմբակցություն միայն մեկ անգամ կարող է բացակայել նիստից։ Այդ սահմանաչափն ընդդիմադիր ուժերն արդեն սպառել են։
Ինչ վերաբերում է մանդատներից զրկելու բուն ընթացակարգին, եթե պատգամավորը բաց է թողել նիստերի կեսը և ավելին, ապա Ազգային ժողովի խորհուրդը պատգամավորի լիազորությունները դադարեցնելու նպատակով դիմում է Սահմանադրական դատարան: ՍԴ կարող է դիմել նաև պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ը։ «ՔՊ» Իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Sputnik Արմենիային ասաց, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այդ հնարավորությունը դեռ չի քննարկել։ Համենայն դեպս, իրեն այդ մասին ոչինչ հայտնի չէ։
«Մեր ընդդիմադիր գործընկերների երկարատև բացակայությունը, բնականաբար, դատապարտելի է։ Նրանք աշխատավարձ են ստանում մեր հարկատուների փողերից և պետք է աշխատեն։ Բայց ընդդիմությունը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական գործառույթներից՝ խորհրդարանական աշխատանքի կատարումից։ Բայց եթե քննարկումներ լինեն լիազորությունների դադարեցման հարցի շուրջ, մենք այդ մասին կտեղեկացնենք»,- հայտարարեց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ից Երևանում և որոշ մարզերում բողոքի ակցիաներ են ընթանում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով։ Ակցիաներին մասնակցում են ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները։
Լրահոս
0