00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարաբաղյան առաջին պատերազմն ավարտվեց հաղթանակով. ձախողումները սկսվեցին դրանից հետո

© Sputnik / Дмитрий ДонскойԼևոն Տեր-Պետրոսյանն ու Հեյդարը Ալիևը Մոսկվայում, 27 սեպտեմբերի, 1993
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հեյդարը Ալիևը Մոսկվայում, 27 սեպտեմբերի, 1993 - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2022
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հեյդարը Ալիևը Մոսկվայում, 27 սեպտեմբերի, 1993. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այն, ինչ տեղի ունեցավ ուղիղ 28 տարի առաջ՝ 1994 թվականի մայիսի 12-ին, երբ ուժի մեջ մտավ հայկական և ադրբեջանական ուժերի միջև կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը, իսկապես մեր փայլուն հաղթանակն էր։ Բայց հետո սկսվեցին ձախողումները։
Շատ լավ հիշում եմ, թե ինչպես վերադառնալով Բիշքեկից՝ մեր Գերագույն խորհրդի այն ժամանակվա ղեկավար Բաբկեն Արարքցյանը տեղեկացրեց, թե առաջիկա ամիսներին կնքվելու է նաև խաղաղության համապարփակ պայմանագիրը։ Ոչ մի պայմանագիր էլ իրականում չստորագրվեց, և հրադադարն արձանագրող պայմանագիրը այդպես էլ մնաց որպես կողմերի միջև համաձայնեցված միակ փաստաթուղթ։ Տեսե′ք, թե հիմա ինչպես է Իլհամ Ալիևը անընդհատ առաջ տանում խաղաղության պայմանագրի գաղափարը՝ երևի հաշվի առնելով այն ժամանակվա փորձը։
Հետո ավելի անսովոր բան կատարվեց՝ հայկական կողմը շատ հանգիստ թույլ տվեց, որ բանակցային գործընթացից դուրս մնա Արցախը, որի ներկայացուցիչը ստորագրել էր Բիշքեկյան համաձայնագիրը։ Թվում էր, թե մի առանձնապես վտանգ չկա, քանզի Հայաստանի ղեկավարները խոստացել էին չստորագրել որևէ փաստաթուղթ՝ առանց համաձայնեցնելու Արցախի իշխանությունների հետ։ Սակայն երբ թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժի առաջնորդը հայտարարեց, մեջբերեմ. «Բանակցային ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը», Ադրբեջանը ենթադրաբար ընկալեց դա որպես հայկական կողմի դիրքորոշման կտրուկ կոշտացում։ Որոշ ժամանակ անց սկսվեց պատերազմը։
Ղարաբաղյան առաջին պատերազմն ավարտվեց հաղթանակով. ձախողումները սկսվեցին դրանից հետո
Չարդարացան գրավյալ կամ ազատագրված տարածքների հետ կապված մեր հույսերը։ Գաղտնիք չէ, որ հայերն իրենց վերահսկության տակ առան Լեռնային Ղարաբաղը շրջապատող հողերը մի քանի պատճառներով. ապահովել Արցախի անվտանգությունը, առավելագույնս «ուղղել» շփման գիծն այնպես, որ այն հնարավոր լինի պաշտպանել եղած սուղ միջոցներով և մարդկային սահմանափակ ռեսուրսներով, և վերջապես՝ սակարկության առարկա դարձնել այդ տարածքները, քանզի համոզված էինք, որ Ադրբեջանն ի վերջո կհամաձայնի դրանց դիմաց կարգավիճակ շնորհել Լեռնային Ղարաբաղին։ Հիմա արդեն ակնհայտ է՝ մենք սխալվեցինք, ու դրանում հայկական կողմից բանակցողները երևի թե մեղք չունեն, ուղղակի Ադրբեջանի իշխանությունները անզիջում դիրքորոշում որդեգրեցին, և դա ի վերջո տվեց իր արդյունքը։
Իրականում Հայաստանի բոլոր իշխանությունների մեղքն այն էր, որ շարունակ կրկնելով, թե մեր բանակը ամենամարտունակն է տարածաշրջանում, չնկատեցինք կամ չցանկացանք նկատել, թե ինչպես է Ադրբեջանը ամեն գնով հետևողականորեն հզորացնում իր զինված ուժերը՝ հագեցնելով դրանք ժամանակակից զինատեսակներով։ Այնինչ, մենք, ինչպես արդարացիորեն փաստել է մեր նախկին ղեկավարներից մեկը, նույնիսկ 2016-ի կարճատև ապրիլյան պատերազմում կռվում էինք 80-ական թվականների զենքով։
Եվ վերջապես, մենք գրեթե լիովին անտեսեցինք Թուրքիայի գործոնը։ Միգուցե դրան նպաստեց այն փաստը, որ սկզբում այդ երկիրն իրոք մեծ դերակատարություն չուներ հայ-ադրբեջանական հակամարտությունում, և որքան էլ ցանկանում էր դառնալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, մեծ տերությունները դա թույլ չտվեցին։ Բայց տարիների ընթացքում Թուրքիան, որի տնտեսությունը 21-րդ դարի սկզբին բառացիորեն քանդվում էր, ուշքի եկավ ու աշխարհի առաջատարը դարձավ անօդաչու թռչող սարքերի մշակման և արտադրության բնագավառում։ Իսկ թե ինչ դեր խաղացին թուրքական «բայրաքթարները» 2020 թվականի պատերազմի ժամանակ, գիտեն բոլորը։
Ընդդիմության հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2022
Հայաստանը երկընտրանքի առջև. քաղաքական առճակատում՝ ծրագրերի մակարդակով
Իհարկե, կարող եք ասել, որ տարիների բարձունքից հեշտ է գնահատականներ տալն ու խոսելը սխալների և թերացումների մասին։ Իրոք, մայիսյան հրադադարի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան թե′ Հայաստանում, թե′ Ադրբեջանում։ Երևանում ժամանակին տարածված էր այն տեսակետը, որ 28 տարի առաջ՝ 1994 թվականի մայիսին, արցախյան ուժերը ընդամենը օրերի և շաբաթների ընթացքում կարող էին հանգիստ գրավել նորանոր ադրբեջանական բնակավայրեր, նույնիսկ Թարթառ և Նավթալան քաղաքները։ Ավելին, շատ հնարավոր է՝ մերոնք դուրս գային ընդհուպ մինչև Կուր-Արաքսյան միջագետք։
Ադրբեջանում էլ ոմանք վրդովվում էին՝ ինչու ստորագրեցինք այդ ստորացուցիչ փաստաթուղթը։ Բայց թույլ տվեք ավարտել այն խոսքերով, որոնք այդ երկրի ներկա նախագահի հայրը՝ Հեյդար Ալիևը, արտասանել է Միլլի մեջլիսում մոտ 20 տարի առաջ՝ 2001 թվականին։ Դիմելով պատգամավորներին, նա ասել է. «Ես կրկնում եմ, որ մայիսյան հրադադարը շատ կարևոր քայլ էր, և դրան մենք գնացինք գիտակցաբար: Թեև խնդիրը դեռ չի կարգավորվել, զինադադարն անհրաժեշտ էր: Դժբախտաբար, շատերը մոռացել են պատերազմը, նրանք ապրում են հանգիստ ու հարմարավետ: Այո′, ցավոք, նրանք մոռացել են պատերազմը»,- փաստել է Հեյդար Ալիևը։
Լրահոս
0