00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը երկընտրանքի առջև. քաղաքական առճակատում՝ ծրագրերի մակարդակով

© Sputnik / Aram Nersesyan Ընդդիմության հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում
Ընդդիմության հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ծանր է ընդդիմադիրների կյանքը՝ սկզբից քննադատում են ծրագրի բացակայության պատճառով, բայց հենց ծրագիր ես ներկայացնում, մարդիկ կրկնապատկված եռանդով սկսում են քննադատել հենց այդ ծրագիրը։
Ու դա միանգամայն բացատրելի է՝ այնքան հոյակապ ծրագրեր ենք տեսել, որոնք, սակայն, գրեթե ոչ մի դրական ազդեցություն չեն գործել շարքային հայաստանցու կյանքի վրա։ Եվ այնուամենայնիվ, ընդդիմության այս շաբաթ ներկայացրած ծրագիրը էապես տարբերվում է մեր տեսած բազմաթիվ ու բազմաբնույթ ծրագրերից, քանզի պատերազմից հետո հայտնվել ենք ճամփաբաժնին, որն ավելի շուտ ականապատ դաշտ է հիշեցնում։
Իրականում, եթե նկատել եք, ընդդիմության ծրագիրը հիմնված է հակադրության վրա։ Իշխանությունները ակնհայտորեն ընդունելի են համարում Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում, մենք, ընդդիմադիրներս, ընդհակառակը, պնդում ենք, որ բացառում ենք, մեջբերեմ՝ «Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում և առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակ»։
Իշխանությունները համոզված են, որ Թուրքիայի հետ հարաբերություններ պիտի հաստատվեն՝ չնշելով որևէ «կարմիր գիծ», մենք ասում ենք, մեջբերեմ՝«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կբացառվի որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը»։
Եթե իշխանական թիմը հիմնականում բաղկացած է առաջնորդին հավատարիմ մարդկանցից, որոնց անունն իսկ թավշյա հեղափոխությունից առաջ հանրությունը չէր լսել, ապա մենք, էլի մեջբերեմ՝ «կհրապարակենք այն 250 բարձրակարգ մասնագետների անունները, որոնք առաջիկա տարիներին կլինեն մեր կառավարման համակարգի ու պետական ապարատի հենասյունը։ Նրանցից չի պահանջվելու ո՛չ կուսակցականություն, ո՛չ հավատարմություն ինչ-որ մեկի անձին, ո՛չ ղազագիր։ Նրանք ուսապարկի կարգավիճակ չեն ունենալու»։
Մի բան կարելի է հաստատ պնդել՝ թե′ իշխանությունների, թե′ ընդդիմադիրների ծրագրերը շատ որոշակի վտանգներ են պարունակում։
Օրինակ, վարչապետը խորհրդարանում ասել է. «Ղարաբաղյան խնդրում Հայաստանի մարտավարությունն է՝ արցախցին պետք է ապրի Արցախում և իրեն համարի հայ»։ Բայց քանի որ նույն պառլամենտում հնչել է նաև «կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու» հանրահայտ թեզը, տրամաբանական հարց է ծագում՝ արցախցին պետք է ապրի ի՞նչ կարգավիճակ ունեցող Արցախում։
Գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը վերջնականապես լուծված համարող Իլհամ Ալիևը այլևս չի ընդունի նույնիսկ մշակութային ինքնավարության տարբերակը։ Ուրեմն արդյոք չի՞ ստացվի այնպես, որ արցախցին իրոք կշարունակի ապրել Արցախում, բայց այնպիսի Արցախում, որը չունի հայ բնակիչների գոյությունը պահպանելու որևէ իրական երաշխիք։
Մյուս կողմից, ընդդիմադիրները հավաստիացնում են, որ իրականացվելիք իշխանափոխությունից հետո, մեջբերեմ՝ «կվերահաստատի Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավոր լինելու՝ Հայաստանի Հանրապետության հանձնառությունը»։ Կներե′ք, ինչպե՞ս։ Պատասխան. «Արդիականացնելով Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգության համակարգը»։Կրկին կներե′ք. այսինքն, ակնկալվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որն արդեն բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ էլ երբեք թույլ չի տա Հայաստանի ռազմական հզորացում, պարզապես հանգիստ կհետևի, թե ինչպես են Հայաստանն ու Արցախը ժամանակակից միասնական անվտանգության համակա՞րգ ստեղծում։ Իհարկե, գովելի է, որ այդքան լավատես ենք։
Թե ինչպես հերոսական ջանքերի գնով ազատագրված քաղաքը դարձավ «դժգույն ու դժբախտ»
Եվս մի նկատառում։ Ընդդիմադիրներն էլ են ընդունում՝ իրենց կազմակերպած հանրահավաքներին ու երթերին երբեմն մասնակցում են մարդիկ, որոնց ներկայությունը զարմանք է առաջացնում։ Ընդդիմությունն իր ծրագիրը ներկայացնելիս խոստացավ, մեջբերեմ՝ «բոլոր այն մարդիկ, որոնք հասարակության համար անընդունելի են, ապագա կառավարությունում որևէ տեղ և դերակատարություն չեն ունենալու»։ Բայց այս խոստումն ախր արդեն շատ որոշակի վտանգ է ներկայացնում։ Կարո՞ղ եք ասել՝ իսկ ո՞վ պիտի որոշի՝ այսինչ մարդը հասարակության համար ընդունե՞լի է, թե՞ ոչ։
Բայց ամենակարևորը։ Ընդդիմության ծրագիրը կարող է կյանքի կոչվել միայն մի դեպքում՝ եթե հաջողվի հեռացնել նրանց, ովքեր այժմ ղեկավարում են հանրապետությունը։ «Ինչ է պետք դրա համար», հարց է տալիս ընդդիմությունը և ինքն էլ պատասխանում է. «Ընդամենը մի բան, սիրելի՛ հայրենակիցներ, մեծացնել անհնազանդության ակցիաների ծավալները, մասնակիցների քանակը և դառնալ իրադրության տերը. սա է առաջիկա օրերին մեր առջև դրված խնդիրը»։ Բայց անպատասխան է մնում մեկ այլ հարց՝ բա որ չստացվի՞։ Բա որ մարդիկ գերադասեն մնալ տանը և հեռուստացույցով կամ համակարգչով հետևել, թե ինչպես են ցուցարարները ամեն օր քայլում մայրաքաղաքի փողոցներով։
ՔՊ–ի հանրահավաքը Հանրապետության հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2022
Հայաստանի իշխանությունների «պողպատե» փաստարկն անփոփոխ է՝ «Մենք ստացել ենք ընտրողների քվեն»
Ավելին, ենթադրենք, թե բողոքողների թիվը հասավ 100 հազարի, 200 հազարի, նույնիսկ 300 հազարի, բայց իշխանության ներկայացուցիչները շարունակեն իրենց առանձնասենյակների պատուհանններից ժպիտով հետևել այդ զարգացումներին։ Ի՞նչ է անելու ընդդիմությունը։ Համենայնդեպս, հրապարակված ծրագրում այդ մասին՝ ոչ մի բառ։
Լրահոս
0