https://arm.sputniknews.ru/20220512/eritasard-knvoj-vraerti-pattsharvov-qkn-u-datakhazutjuny-lurj-vetsh-en-unecel-zhvoghvovurd-41947641.html
Երիտասարդ կնոջ վրաերթի պատճառով ՔԿ–ն ու դատախազությունը լուրջ վեճ են ունեցել. «Ժողովուրդ»
Երիտասարդ կնոջ վրաերթի պատճառով ՔԿ–ն ու դատախազությունը լուրջ վեճ են ունեցել. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Օրաթերթի տեղեկություններով` դատախազությունը ցուցումներ է տվել քննչական կոմիտեին, որոնք չեն կատարվել։ 12.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-12T10:40+0400
2022-05-12T10:40+0400
2022-05-12T10:44+0400
հայաստան
վրաերթ
հհ քննչական կոմիտե
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41367644_0:177:1280:897_1920x0_80_0_0_ff583dd975bc4ce64062eac43fda9980.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի հարվածի հետևանքով գրանցված վրաերթի պատճառով, որի ժամանակ երիտասարդ աղջիկ մահացավ, ՀՀ քննչական կոմիտեն ու գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։Ըստ պարբերականի` դատախազությունը ցուցում է տվել, որը, սակայն, ՔԿ–ն որոշել է չկատարել:2022թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել երիտասարդ աղջկան վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաև նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):Թերթը գրում է, որ այս որոշումից հետո սկսվել է իրավապահ համակարգի կռիվը:Ըստ թերթի` դատախազի միակ հույսը իր ցուցումները կատարելու համար մնացել է ԱԱԾ-ն, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներքին տարաձայնություններ ունեն:Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի էր ենթարկել հղի կնոջ։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր։Վարորդը դեպքից հետո թողել էր պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել էր և մասնակցել քննչական գործողություններին:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/1b/41367644_84:0:1280:897_1920x0_80_0_0_6765b1a723b0d1412032bc1a840e1cd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաերթ, հհ քննչական կոմիտե, հհ դատախազություն
հայաստան, վրաերթ, հհ քննչական կոմիտե, հհ դատախազություն
Երիտասարդ կնոջ վրաերթի պատճառով ՔԿ–ն ու դատախազությունը լուրջ վեճ են ունեցել. «Ժողովուրդ»
10:40 12.05.2022 (Թարմացված է: 10:44 12.05.2022) Օրաթերթի տեղեկություններով` դատախազությունը ցուցումներ է տվել քննչական կոմիտեին, որոնք չեն կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի հարվածի հետևանքով գրանցված վրաերթի պատճառով, որի ժամանակ երիտասարդ աղջիկ մահացավ, ՀՀ քննչական կոմիտեն ու գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ պարբերականի` դատախազությունը ցուցում է տվել, որը, սակայն, ՔԿ–ն որոշել է չկատարել:
2022թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել երիտասարդ աղջկան վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաև նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Թերթը գրում է, որ այս որոշումից հետո սկսվել է իրավապահ համակարգի կռիվը:
«Գործը հսկող դատախազը կոմիտեի քննիչից պահանջել է վերացնել այդ որոշումները, քննել նաև վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքը և կալանավորման միջնորդության հարցը քննարկել: Այս ցուցումը կոմիտեի դուրը չի եկել, և թեժ քննարկման են բռնվել դատախազության հետ, առարկություններ ներկայացրել, ինչը դատախազությունը մերժել է: Չի բացառվում, որ երկու ուժային կառույցի վեճն այն աստիճան թեժանա, որ որոշվի քրեական գործը ուղարկել ԱԱԾ»,– գրում է «Ժողովուրդը»:
Ըստ թերթի` դատախազի միակ հույսը իր ցուցումները կատարելու համար մնացել է ԱԱԾ-ն, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներքին տարաձայնություններ ունեն:
Հիշեցնենք` ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով
վրաերթի էր ենթարկել հղի կնոջ։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով,
մահացել էր։
Վարորդը դեպքից հետո թողել էր պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել էր և մասնակցել քննչական գործողություններին:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրաերթի ենթարկվածը Սոնա Մնացականյանն է, որն աշխատում էր «Support Our Heroes-Armenia» («Աջակցենք մեր հերոսներին-Հայաստան») կազմակերպությունում: